Բռնցքամարտի ԵԱ. Հայաստանի ներկայացուցիչներն այսօր կսկսեն պայքարը

Հրապարակող՝

logo_480x360_500x350

Ամենադիտվածներ

Վլազդիկավկազում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունը:

Այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 2 ներկայացուցիչ՝ 69 կգ քաշային Գառնիկ Պապիկյանն ու 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Վլադիկավկազում Հայաստանը կներկայացնի 10 բռնցքամարտիկ՝ 52 կգ քաշային Էրիկ Թոխյան, 56 կգ քաշային Ժորժիկ Մարության, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյան, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյան, 69 կգ քաշային Գառնիկ Պապիկյան, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյան, գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյան:

Աղջիկների պայքարում ռինգ դուրս կգան 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 54 կգ քաշային Լիլիթ Դալլաքյանն ու 64 կգ քաշային Անի Հովսեփյանը

Հաղորդում է armsport.am-ը։

Ամենաթարմ