Հերքվել են այն լուրերը, որոնց համաձայն «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը մտադիր է կարիերան ավարտել հաջորդ ամռանը:
41-ամյա դարպասապահն պատրաստակամ է ևս մեկ մրցաշրջան անցկացնել բարձր մակարդակով: Այս մասին հայտնում է Tuttosport-ը։
Համաձայն աղբյուրի տեղեկությունների ՝ Բուֆֆոնը դեռևս վերջնականապես չի կողմնորոշվել, սակայն մտածում է Թուրինյան ակումբի հետ պայմանագիրը մինչև 2021 թվականը երկարաձգելու մասին:
Լեգենդար ֆուտբոլիստը «Ծեր Սինյորա»-ի կազմ է վերադարձել անցած ամռանը ՊՍԺ-ից՝ ազատ գործակալի կարգավիճակով:

