Աշխարհ

Կանադայի արևմուտքում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Կանադայի Ալբերտայի նահանգում ոչ մեծ ինքնաթիռի կործանման հետևանքով 3 մարդ է մահացել: Այս մասին կիրակի հայտնել է CTV հեռուստաալիքը:

Միջադեպը տեղի է ունեցել Սեդիսին-Հեթ քաղաքի օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո: Օդանավն ուղևորվում էր Սասկաչևան հարևան նահանգ, բայց որոշ ժամանակ անց անհետացել է ռադարներից: Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են մեկնակետից 30 կմ հեռավորության վրա: Ավիաաղետի հետևանքով զոհվել է երեք մարդ: Նրանց ինքնությունը չի բարձրաձայնվում:

Կատարվում է քննություն, այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ