fbpx
Քաղաքականություն

Ցանկացած իշխանություն անցումային շրջանում պետք է գործի արագ ու մի փոքր էլ ուժային էությամբ․ Քամալյան

Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Երբ մի իշխանություն վեց ամիս շարունակ չի կարողանում կողմնորոշվել ԱԱԾ տնօրեն ու ոստիկանապետ ընտրելու հարցում, ուրեմն բնական է, որ տվյալ իշխանությանը միջին չինովնիկական դասը բացասական իմաստով դիմադրություն ցույց կտա:

Ցանկացած իշխանություն, երբ կառավարում է անցումային շրջանում, պետք է գործի արագ ու մի փոքր էլ ուժային էությամբ, այլապես կարճ ժամանակահատվածում տվյալ իշխանությանը ոչ մեկը լուրջ չի ընդունի:

Փաշինյանը ամիսը մեկ անգամ բողոքում է, որ կա դիմադրություն, որ կոռուպցիայի դեմ պայքարը ադյունավետ չի ընթանում, իսկ իրականում այդ բոլոր խնդիրների պատճառը քաղաքական որոշումներ կայացնելու դանդաղկոտությունն է, և հնչեցված գնահատակնների և դրանից բխող խոստումների հանդեպ անհետևողականությունը»։

https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/2834565916637795

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ