fbpx
Աշխարհ

Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն անընդունելի է. Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Աբդոլահիանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանը՝ շեշտելով տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու անհրաժեշտությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է իրանական IRNA գործակալությունը, Իրանի ԱԳ նախարարն այդ մասին խոսել է Իրանում ՌԴ դեսպան Լեւան Ճաղարյանի հետ հանդիպմանը, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունն Իրանում:

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ տարածաշրջանի յուրաքանչյուր աշխարհաքաղաքական փոփոխություն անընդունելի է Իրանի համար:

Աբդոլահիանն ընդգծել է վեճերը խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ