Կորոնավիրուսի պանեմիայի պատճառով հետզհետե ավելանում են մարզական հեռավար ստուգատեսները։
ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ օգոստոսի 29-ին կայանալիք ծանրամարտի միջազգային հեռավար խոշոր մրցաշարը նվիրվելու է Ուզբեկստանի անկախության օրվան։
Հայաստանին հատկացվելու է հինգ տեղ։ Մասնակիցներն են՝ Անդրանիկ Կարապետյան / 87 կգ /, Սամվել Գասպարյան / 102կգ /, գերծանքաշային Վարազդատ Լալայան։
Թիմում են նաև Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը, սակայն նրանք մրցաշարին չեն մասնակցելու, քանի որ շարունակում են ապաքինվել վնասվածքներից:
Առաջին եռյակում տեղ զբաղեցնող ծանրորդները ստանալու են համապատասխանաբար 2500, 1500 և 750 ԱՄՆ դոլար։
Մրցաշարի հաջողության դեպքում նույն սցենարով անցկացվելու է նաև մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն նշել է, որ շեշտը դրվելու է Մոսկվայում հոկտեմբերի 31-ին մեկնարկող Եվրոպայի առաջնության վրա, քանզի այդ ստուգատեսը օլիմպիական վարկանիշային է։
Մրցավարական հանձնաժողովում թեկնածու է առաջադրվել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր մասնագետ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը։