Ճապոնիայի հավաքականը Ասիայի Գավաթի եզրափակչում 1:3 հաշվով պարտվել է տանտերերի ընտրանուն` Քաթարի հավաքականին:
Եզրափակիչ խաղից հետո ճապոնացիներն իրենց ավանդույթի համաձայն մաքրել են հանդերձարանը և երեք լեզվով գրություն թողել այնտեղ` գրելով «Շնորհակալություն» անգլերեն, արաբերեն և ճապոներեն:
Այս ամռանը Ճապոնիայի ընտրանին նույն կերպ էր վարվել Մունդիալի 2018-ի ժամանակ:
Հաղորդում է armsport.am-ը։