fbpx
Քաղաքականություն

Ծառուկյանի ապաքաղաքական ինտելեկտը թույլ չի տալիս վերադասավորվել նոր իրավիճակին․ Գագիկ Քամալյան

Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Ծառուկյանը սովոր չէ հարաբերվել պետության դասական կանոնների ու դեմոկրատական լեզվամտածողության հետ, ինքը սովոր է, որ իրեն պետք է զանգեն, և շատ խիստ ու անհանդուրժող տոնով հրամաններ տան, որ ա’յ տղա, այս բանը այսպես կանես, այն բանը այնպես:

Հիմա նա ստացել է ազատություն, բայց նրա ապաքաղաքական ինտելեկտը թույլ չի տալիս վերադասավորվել նոր իրավիճակին, դրա համար էլ, ո’չ ճիշտն է կարողանում մատուցել, ո’չ էլ սխալը:

Եթե ինձ հարցնեն, թե որն է ռոբերտասերժական վայ վարչակազմի թողած ամենավատ ժառանգություններից մեկը, ապա ես անպայմանորեն կպատասխանեմ, որ դա Ծառուկյան տեսակի ու քաղաքականության միաձուլումն է, որը այսօր, ո’չ միայն տնտեսական ու քաղաքական, նաև մշակութային առումով է բեռ դարձել ողջ պետության համար»:

https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/2886518404775879

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ