Իկեր Կասիլյասը մեկնաբանել է «Լիվերպուլից» կրած պարտությունը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում:
«Ես 100 % լավատես եմ: Հաշվի առնելով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի արդյունքը` մենք չենք կարող մտածել, որ արդեն դուրս ենք մնացել:
Տանը կպայքարենք, որպեսզի հայտնվենք կիսաեզրափակչում: Շնորհակալ ենք երկրպագուներին աջակցության համար»,- գրել է իսպանացի դարպասապահը «Թվիթերում»:
Կասիլյասը նաև հրապարակել է երկու վիճելի դրվագի լուսանկար: Առաջինում «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կոպիտ է խաղում Դանիլուի հետ
Մյուս դրվագում Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը ձեռքով է խաղում սեփական տուգանայինում:Հանդիպման գլխավոր մրցավար Մաթեու Լաոսը VAR-ի կիրառումից հետո որոշել է չնշանակել 11-մետրանոց: