Իկեր Կասիլյասը չի հաստատել, որ ավարտում է ֆուտբոլային կարիերան.
«Կգա այն օրը, երբ կավարտեմ կարիերաս: Սակայն թույլ տվեք ինքս հայտարարել այդ նորությունը, երբ գա ժամանակը: Դեռևս ամեն ինչ հանգիստ է: Երեկ ես բուժզննում անցա բժիշկ Ֆիլիպե Մասեդուի մոտ, ամեն ինչ կարգին է: Ահա այս հրաշալի նորությունն էի ցանկանում հայտնել»,- Կասիլյասը գրել է Twitter-ի իր էջում:
Buenas a tod@s:
Retirarme, habrá un día que me tenga que retirar. Déjenme anunciar dicha noticia cuando llegue ese momento. Por ahora tranquilidad. Ayer tuve revisión con el Dr.Filipe Macedo. Todo muy bien. Eso sí que es una gran noticia que quería compartir con todos! 💙👍🏼— Iker Casillas (@IkerCasillas) May 17, 2019
Նշենք, որ այսօր ԶԼՄ-ները գրել էին այն մասին, որ իսպանացին կավարտի կարիերան: