Կառավարություն
Ազատ TV-ն ներկայացնում է կառավարության որոշումներն ու ծրագրերը՝ կառավարության նիստերից մինչև պետական ռազմավարական ծրագրեր։
Ֆուտբոլի ազգային հավաքականի 13 անդամ տարկետման իրավունք ստացավ
Կառավարությունն այսօրվա նիստում որոշվեց տարկետման իրավունք տալ ֆուտբոլի ազգային հավաքականի 13 անդամի: Մինչև 2019 թվականի ամառային զորակոչը տարկետման իրավունք կստանան Դավիդ Սերգոյի Մարիկյանը, Հայկ Տիգրանի Ղազարյանը, Սարգիս Վաչագանի Ադամյանը, մինչև 2019 թվականի ձմեռային զորակոչը՝ Էդուարդ Նասիբի Թաթոյանը, մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը՝ Դավիթ Ռուդոլֆի Արշակյանը: Մինչև 2021 թվականի ամառային զորակոչը տարկետման իրավունք կստանա 5 ֆուտբոլիստ՝…
Վարչապետը Քյոլնից կուղևորվի Բեռլին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քլոլնում է, վաղը կմեկնի Բեռլին: Այնտեղ նախատեսված են հանդիպումներ Գերմանիայի բարձրագույն ղեկավարության՝ դաշնային կանցլեր Անգելա Մերկելի, նախագահի և Բունդեսթագի նախագահի հետ: Ենթադրվում է, որ պաշտոնական այս այցի ընթացքում կուրվագծվեն տնտեսական բնագավառում համագործակցության առավել թիրախավորված ուղղությունները, կստորագրվեն մի շարք փաստաթղթեր:
ՀՀ կառավարությունը բացահայտելու է հանքերի իրական տերերին
armtimes.com գրում է՝ Հայաստանի նոր կառավարությունը մտադիր է բացահայտել հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների իրական սեփականատերերին: Այդ նպատակով անցած տարի ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ոլորտի կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտումը կարգավորող օրենքների նախագծերի փաթեթին։ Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ելույթ ունենալով Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) առաջին ազգային զեկույցի ներկայացմանը նվիրված համաժողովին: Փոխվարչապետն իր խոսքում…
Իտալիայում Հայաստանի դեսպանությունում մեդալներ են հանձնել
Իտալիայում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ Միլանում ՀՀ պատվավոր հյուպատոս Պիետրո Քուչուկյանին և Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի առաքելության ղեկավար Մասիմո Մարիո Սիմոնելիին (Mario Massimo Simonelli) Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կապակցությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Համագործակցություն, Փրկություն մեդալների հանձնման հանդիսավոր արարողությունը: Իր խոսքում դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը հայ ժողովրդի անունից ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց Իտալիայի…
«Հուսով եմ՝ գազի գնի նվազում կլինի», – Նիկոլ Փաշինյան
Այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեկ հրապարակված իր հարցազրույցի այն մասին, որտեղ РБК-ի հարցազրուցավարը հարցնում է՝ մյուս տարի գազը կթանկանա՞, իսկ Փաշինյանը հակառակը՝ հույս է հայտնում, որ կէժանանա։ «Լրագրողը ուղղակի էնպես հարցրեց, որ … ուզում էր ինձնից լսել, որ կթանկանա, ես էլ ասացի, որ ես հակառակի հույս ունեմ, և Ռուսաստանի մեր գործընկերների…
2019 թվականի համար Պետական եկամուտների կոմիտեի պարգևավճարների ֆոնդը ուղիղ կիսով չափ կրճատվել է․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը չգիտի՝ նախկին մարզպետների համար նրանց աշխատավարձերը կարևո՞ր էին, թե՞ ոչ, բայց Հայաստանի գործող մարզպետների 90 տոկոսի համար իրենց աշխատավարձերը կարևոր են։ Այս մասին վարչապետ Փաշինյանն այսօր ասաց լրագրողների հարցերին պատասխանելիս։ Նա առանձին անդրադարձավ նաև ՊԵԿ-ի միլիոնավոր դրամների հասնող պարգևավճարներին։ «Ես ուզում եմ տեղյակ լինեք, որ մենք այդ պրոբլեմը ֆիքսել ենք, և 2019 թվականի…
Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն նախարարություն չեն դառնա, բայց կմտնեն ԱԺ վերահսկողության տակ. վարչապետ
Պետական մարմինները պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո, բայց դա չի նշանակում, որ դրա համար պարտադիր է, որ դրանք դառնան նախարարություններ։ Ոստիկանության և ԱԱԾ-ի՝ վարչապետի ենթակայությոսւնից հանվելու մասին հարցին այսօր այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ի՞նչ է նշանակում նախարարություն ոստիկանության պարագայում։ Նշանակում է, որ քաղաքական դեմք պետք է նշանակվի այդ ուժային կառույցի ղեկավար։ Սրանից…
Փոխվարչապետը գազի գնի և պետաշխատողների աշխատավարձերի մասին
Որքա՞ն ժամանակ է պատրաստ «Գազպրոմ Արմենիան» սուբսիդավորել գազի գինը: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առայժմ այս հարցի պատասխանը չունի»: Փոխվարչապետը լրագրողների հետ զրույցում ասել է, որ դա կախված է գազի գնի սուբսիդավորման շուրջ բանակցությունների ընթացքից. «Տարբեր կոմպոնենտներ կան, որոնց հաշվին ձևավորվում է գազի ներքին միջինացված գինը սպառողների համար և այդ կոմպոնենտների օպտիմալացման հաշվին, վերահաշվարկի, վերագնահատման հաշվին,…
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին: Շնորհավորելով անցկացված ազատ, արդար թափանցիկ և ընտրությունների արդյունքների, ինչպես նաև անձամբ Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ` Դմիտրի Մարիյասինը ՄԱԶԾ անունից պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս աջակցելու օրենսդիր մարմնի կողմից գերակա հռչակվելիք ծրագրերին: Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի…
Ի՞նչ է քննարկել Փաշինյանը Դավոսում
Դավոսի համաժողովը ոչ թե պայմանագրեր կնքելու, այլ գաղափարներ քննարկելու և քաղաքական ու գործարար առաջնորդների հետ հանդիպելու տեղ է, ինչի համար էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է այնտեղ: Այս մասին ինքը՝ Փաշինյանը, բացատրել է ռուսական «ՌԲԿ»-ին տված հարցազրույցում: Նա բացահայտել է այդ գաղափարներից մեկը: Փաշինյանի խոսքով՝ կա ցանկություն մեծ «Մարիոթ» հյուրանոց կառուցել Հայաստանում՝ Իրանի սահմանի…
Պարգևավճարների հարցով քննարկում ԱԺ-ում. ներկա կլինի նաև ՊԵԿ նախագահը
Այսօր Ազգային ժողովում տեղի է ունենալու «Իմ քայլը» խմբակցության փակ նիստ, որին ներկա է լինելու նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Այս տեղեկությունը հաստատեց նաև խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Օրակարգում ՊԵԿ պարգևատրումների հարցն է, պատգամավորներն Անանյանից պարզաբանումներ են պահանջելու՝ աղմուկ հանած պարգևատրումների մասին: «Քննարկելու ենք պարգևավճարների հետ որոշակի հարցեր, ինչպես նաև Հարկային օրենսգրքի հետ կապված հարցեր…
Վարչապետի աշխատակազմը կանցնի թվային թղթի օգտագործման
ՀՀ վարչապետի աշխատակազմը կսկսի թվային թուղթ օգտագործել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: «Որոշ փորձարկումների արդյունքում վարչապետի աշխատակազմը կանցնի թվային թղթի (Digital Paper) օգտագործմանը: Դրա արդյունքում տպագրության ծախսերը կտրուկ կկրճատվեն: Այսպիսով խնայում ենք թե՛ բնությունը, թե՛ հանրային միջոցները և թե՛ մեր աչքերը»,- գրել է Աղաջանյանը:
ԱԱԾ տնօրենը անվտանգության և մարտահրավերների մասին
«Մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որ ոչ մի վայրկյան չենք կարող հանգիստ լինել և չասել, որ մարտահրավերներ չկան, իհարկե մարտահրավերներ կան, և Հայաստանի Հանրապետության ողջ պաշտպանական համակարգը նկատի ունեմ, թե՛ Պաշտպանության նախարարությունը, թե՛ ոստիկանությունն աշխատում են այդ ուղղությամբ»,- լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: ԱԱԾ տնօրենի խոսքերով՝ բանակը մշտապես զարգանում է, հզորանում…
ԱԳՆ նախարարը օպտիմալացման և պարգևատրումների մասին
«Կառավարության օպտիմալացումը կառավարության ավելի ճկունության, արդյունավետության բարձրացումն է, և ես ամբողջովին համամիտ եմ դրա հետ և ամբողջովին կողմնակից եմ դրան»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն՝ անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխություններին: Նախարարը հավելեց, որ վստահ է ու հավատացած, որ նախարարությունների օպտիմալացումը կկարողանա արդյունավետ կառավարման լավ օրինակ լինել: «Նախարարությունների ավելի փոքր…














