Մշակույթ
Ազատ TV-ն ներկայացնում է մշակույթի նորությունները՝ ցուցահանդեսներ, թատրոններ, կինո և արվեստի այլ ոլորտների իրադարձություններ։
Նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում ներկա է գտնվել «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը
Շիրակի մարզում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Գյումրիում ներկա է գտնվել Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը: Հայտնում է aysor.am-ը։ Ընդմիջմանն ու ներկայացման ավարտից հետո նախագահը հանդիպել է դերասանական կազմի և թատրոնի ներկայացուցիչների հետ: Անկեղծ ու անմիջական զրույցի ընթացքում, շնորհակալություն հայտնելով հիանալի խաղի ու պարգևած զգացմունքների համար, նախագահ Սարգսյանն ասել…
Հայկական խաչքարագործությունը Գերմիանիայում
Panorama.am-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի Դաշնության Լայպցիգ և Վեյմար քաղաքներում անցկացված «Եվրոպական ժառանգության կամավորների գործընկեր» ծրագրերի համակարգողների և «Կամավորության լավագույն մոդելները` Եվրոպական մշակութային ժառանգության համար» խորագրերը կրող համաժողովներին մասնակցել է նաև Հայաստանի «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը: «Կամավորության լավագույն մոդելները` Եվրոպական մշակութային ժառանգության համար» խորագրով խորհրդաժողովն անցկացվել է հին շինությունների և հուշարձանների պահպանությանը, վերականգմանը և վերանորոգմանը…
Մահացել է ռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչչին
Կյանքի 78-րդ տարում կյանքից հեռացել է հանրահայտ իտալացի ռեժիսոր Բեռնարդո Բերտիլուչչին: Այս մասին թվիթթերյան իր էջում հայտնել է RTL 102.5 ռադիոկայանը: Մահվան պատճառների մասին չի հաղորդվում: Համաշխարհային կինոմատոգրաֆիայի աստղը հայտնի է «Երազողներ», «Ես և դու», «Փոքրիկ Բուդդա», «Վերջին կայսրը» և այլ ֆիլմերով:
Ալ Պաչինոն կմարմնավորի Լիր արքային
Դերասան Ալ Պաչինոն կմարմնավորի Լիր արքային՝ Ուիլյամ Շեքսպիրի «Լիր արքա» ողբերգության նոր էկրանավորման մեջ, հաղորդում է The Guardian-ը: Ռեժիսորը Մայքլ Ռեդֆորդն է: ««Լիր»-ն այն է, ինչին ձգտում են բոլոր դերասանները և ռեժիսորները: Ես կարծում եմ, որ Ալ Պաչինոն արժանի է այդ դերին, քանի որ նա լավ դերասան է»,-ասել է Ռեդֆորդը՝ հավելելով, որ Ալ Պաչինոն տարիներ…
Այսօր տեղեկատվության համաշխարհային օրն է
1992 թվականի նոյեմբերի 26-ին ՄԱԿ-ի Տնտեսական ու Սոցիալական խորհուրդներում գլխավոր խորհրդատվական կարգավիճակ ունեցող Տեղեկատվության միջազգային ակադեմիայի նախաձեռնությամբ անցկացվել է Տեղեկատվության առաջին միջազգային համաժողովը: 1994 թվականից սկսած, ամեն տարի այս օրը աշխարհի շատ երկրներում նշվում է որպես տեղեկատվության համաշխարհային օր (World Information Day)։
Հայտնի են «Սոսե» հինգերոդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Սեպտեմբերի 28-ին՝ «Հայրենիք» կինոթատրոնում մեկնարկած «Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնն ավարտվել է նոյեմբերի 23-ին, Կինոյի տան մեծ դահլիճում տեղի ունեցած մրցանակաշխությամբ։ Հայտնում է aysor.am-ը: Կինոփառատոնն այս տարի ստացել էր 742 հայտ աշխարհի 39 երկրից, (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իրան, Ռուսաստան, Իտալիա, Իսպանիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Գերմանիա, Չինաստան, Նոր Զելանդիա և այլն) մրցութային փուլ էր անցելն 174 ֆիլմ։ Կինոփառատոնի…
Կամերային նվագախումբը հանդես կգա «Պայծառակերպված գիշեր» խորագրով համերգով
Հայաստանի պետական կամերային նվագախումբը նոյեմբերի 26-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա«Պայծառակերպված գիշեր» խորագրով համերգով: Փոխանցում է 168.am-ը: Համերգային երեկոյին նվագախումբը ելույթ կունենա ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավորդիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Որպես մենակատարներ հանդես կգան Նարինե Ենգիբարյանը (դաշնամուր) և Թերեզա Ոսկանյանը(երգեհոն): Համերգի ընթացքում կներկայացվեն Առնոլդ Շյոնբերգի «Պայծառակերպվածգիշեր», Յ. Ս. Բախի Դաշնամուրի կոնցերտ ռե մինոր, Գ. Ֆ. Հենդելի Կոնցերտ երգեհոնի և նվագախմբի համար ստեղծագործությունները: Առնոլդ Շյոնբերգը ստեղծել է «Պայծառակերպված գիշեր»-ը 1899 թվականին: Այն ստեղծվել է ընդամենը երեք շաբաթում և կոմպոզիտորի վաղ շրջանի ամենակարևոր ստեղծագործությունն է: Շյոնբերգը ոգեշնչվել է Ռիխարդ Դեմելի համանուն պոեմից: Պոեմի հերոսները…
Էդվարդ Հոփերի կտավը ռեկորդ է սահմանել Christie’s–ի աճուրդում
Հեղինակավոր Christie’s աճուրդի տունը վաճառքի է հանել ամերիկացի գործարար Բարնի Էբսվորթին պատկանած արվեստի գործերի հավաքածուն, այդ թվում՝ հայտնի նկարիչ Էդվարդ Հոփերի կտավներից մեկը: Ինչպես հայտնում է Luxury Launches-ը, Chop Suep կոչվող կտավը, որը պատկերում է չինական ռեստորանում նստած ու զրուցող երկու կնոջ, վաճառվել է 92 մլն դոլարով՝ անձնական ռեկորդ սահմանելով Հոփերի գործերի համար: Հայտնի է, որ…
Հրապարակվել է «Առյուծ արքա» ֆիլմի առաջին թրեյլերը
«Դիսնեյ» կինոստուդիան հրապարակել է հանրահայատ «Առյուծ արքա» մուլտֆիլմի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմի առաջին թրեյլերը: Հայտնում ե tert.am-ը: Ֆիլմը նկարահանված է «լայվ էքշըն» (live-action) ձևաչափով: Նոր ֆիլմում պահպանվել են օրիգինալ մուլտֆիլմի բոլոր գլխավոր հերոսները, այդ թվում՝ Սիմբան, Մուֆասան: Նշվում է, որ ռեժիսոր Ջոն Ֆավրոյի ֆիլմում հերոսների հնչյունավորումը վստահվել է հայտնի դերասանների: Օրինակ՝ Սիմբայի ընկերուհուն՝ Նալային,…
The New York Review-ն անդրադարձել է Մետրոպոլիտեն թանգարանի “Armenia!” ցուցահանդեսին
Slaq.am-ի փոխացմամբ ամերիկյան The New York Review ամսագրի կայքում ամերիկացի գրող Ջինի Ալհադեֆը անդրադարձել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի “Armenia!” ցուցահանդեսին ` պատմելով հայկական արվեստի, մշակույթի, կերպարվեստի, քանդակագործության ու ճարտարապետության մասին: “Armenia!” ցուցահանդեսը թանգարանում բացվել է այս տարվա սեպտեմբերի 22-ին։ Ցուցահանդեսի նմուշները թվագրված են 4-17-րդ դդ․ և ներկայացնում են հայերով բնակեցված տարբեր շրջաններ` սկսած Արարատ…















