Մշակույթ
Ազատ TV-ն ներկայացնում է մշակույթի նորությունները՝ ցուցահանդեսներ, թատրոններ, կինո և արվեստի այլ ոլորտների իրադարձություններ։
Արի՛, իմ սոխակ | Աշխարհահռչակ ջութակահար Սամվել Երվինյանի կատարմամբ (տեսանյութ)
Աշխարհահռչակ ջութակահար Սամվել Երվինյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց «Արի՛, իմ սոխակ» ժողովրդական երգի սեփական կատարումը։ Նա իր հրապարակման մեջ գրել է. «Սիրելի ընտանիք, խնդրում եմ՝ լսեք այս զարմանահրաշ մեղեդին: Լսեք օրվա ընթացքում, նախքան քնելը, եւ ինչպես ասեց այն հրապարակող մարդը՝ երբ լարված եք: Սա կհանգստացնի ձեր նյարդերը. Այն օգնում է ինձ հանգստանալ առօրյայից:…
«Սառցե սիրտը 2». օսկարակիր մուլտֆիմը շարունակություն կունենա
«Օսկար»-ի մրցանակակիր ամենահայտնի մուլտֆիլմերից մեկը՝ «Սառցե սիրտը» շարունակություն կունենա։ Հեղինակավոր Disney ընկերությունը հրապարակել է առաջին թիզերը, որը դիտումների քանակը ընդամենը մի քանի օրվա ընթացքում հասել է 30 միլիոնի: Այս մասին տեղեկանում ենք Walt Disney Animation Studios-ի յութուբյան պաշտոնական էջից: 2013 թվականին, երբ տեղի ունեցավ մուլտֆիլմի առաջին մասին պրեմիերան, ամբողջ աշխարհը հիացած էր թագավորական քույրերի՝ Էլիզայի…
Արամ Ա. Կաթողիկոսը պարգևատրել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը «Ասպետի Կարգ»-ի շքանշանով պարգևատրել է ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին: Այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը: Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ ժողովրդի գոյատևման համար երաշխիք են ազգային արժեքները: Նա նշել է, որ Տիգրան Մանսուրյանն իր ամբողջ կյանքը նվիրել է երաժշտությանը, և տարիների ընթացքում նրա ստեղծագործությունները հնչել են…
Ազգային ժողովում կանցկացվի Արմեն Լոռենցի աշխատանքների ցուցադրություն
Փետրվարի 19-ին՝ ժամը 13:30-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում տեղի է ունենալու Արմեն Լոռենցի աշխատանքների ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը։
Ֆրանսիական հեռուստաալիքով հայկական եկեղեցիների ճարտարապետության մասին պատմող ֆիլմ է հեռարձակվել
«France 24» հեռուստաալիքով օրերս հեռարձակվել է «Հավատի ուղիներ» ֆիլմը հայկական եկեղեցիների ճարտարապետության մասին, որի ստեղծմանը նպաստել են մեր Եկեղեցու մի շարք հոգևորականներ։ Ամեն հայ, որտեղ էլ լինի, պետք է հանրահչռակի հայ արվեստը, պատմությունը ու մեր մշակույթը։ Եկեղեցին այս հարցում ունի դարերի խորքից եկող իր ուրույն առաքելությունը։ Ֆիլմը կարող եք դիտել հետևյալ հղումով։
Ինչպես էին սեր խոստովանում գրողներն ու պոետները
Փետրվարի 14-ը Սուրբ Վալենտինի օրն էր, սակայն դա չի նշանակում, որ սիրո խոստովանություններ պետք է անել միայն այդ օրը։ Համաձայնեք, որ երբեմն ճիշտ բառեր ընտրելն այնքան էլ հեշտ չէ։ Հեշտացնելով Ձեր առաջադրանքը՝ ներկայացնում ենք գրականության տարբեր հայտնի գործիչների ամենագեղեցիկ սիրո խոստովանությունները։ Օնորե դը Բալզակը՝ դքսուհի Էվելինա Հանսկին «Այսօր ես միայն ի զորու եմ ասել, որ սիրում եմ…
Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին նվիրված ցուցահանդես Թբիլիսիում
Փետրվարի 16-ին Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ Գալուստ Գյուլբենկյան սրահում տեղի ունեցավ ճանաչված նկարիչ, արտասահմանյան ցուցահանդեսների մասնակից, Հայաստանի նկարիչների միության անդամ Արմեն Խոջոյանի ցուցահանդեսը: Ներկաները հնարավորություն ունեցան հիանալ հեղինակի գեղանկարներով, կոլաժներով, գրաֆիկայով, պղնձե փորագիր աշխատանքներով։ Հայարտուն կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը ներկայացրեց գեղանկարչի անցած ճանապարհը և ստեղծագործական հաջողությունները։ Վրաստանում ՀՀ դեսպանության…
«Երիտասարդական» կայարանում Հովհաննես Թումանյանի ձեռագրերի ցուցահանդես է բացվել
Երևանի Մետրոպոլիտենի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից տեղեկացնում են, որ «Երիտասարդական» կայարանում Հովհաննես Թումանյանի ձեռագրերի ցուցահանդես է բացվել. «Հարգելի՛ համաքաղաքացիներ, սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ և Հովհաննես Թումանյանի թանգարանի աջակցությամբ, փետրվարի 15-ից՝ Ամենայն հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակին ընդառաջ, Մետրոպոլիտենի «Երիտասարդական»կայարանում ցուցադրված կլինեն բանաստեղծի ձեռագրերը…
Մշակույթի նախարարությունը 100 000 դրամ կփոխանցի Կարմիր բլուր հուշարձանի մաքրման համար
ՀՀ մշակույթի նախարարությունը` ի դեմս «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի, միանում է «Ազատենք Կարմիր բլուր հուշարձանը շինարարական աղբից» քաղաքացիական նախաձեռնությանը: Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ իրականացվող հանգանակության շրջանակներում նախաձեռնության հաշվեհամարին կփոխանցի 100 000 դրամ: Նախարարության մի շարք աշխատակիցներ կմասնակցեն իրականացվող աշխատանքներին որպես կամավոր: Կարմիր բլուր կամ Թեյշեբաինի քաղաքը գտածոներով ամենահարուստ ուրարտական հուշարձաններից…
Բաուհաուզի նկարիչների հազվագյուտ նկարները կցուցադրվեն Լոնդոնում
Բաուհաուզ արվեստի և դիզայնի դպրոցի ներկայացուցիչների հազվադեպ դիտված գեղանկարները կբերվեն Լոնդոն՝ հազվագյուտ ցուցադրության համար: Ապա դրանք կվաճառվեն մինչև ամսվա վերջ: Ցուցադրությունը կանցկացվի Լոնդոնի Սոթբիս աճուրդային տանը և կտևի 6 օր: «Սա մեծ հնարավորություն է դիտելու այնպիսի նկարներ, որոնք հասարակությանը հասանելի չեն եղել տասնամյակներ շարունակ և երբեք չեն ցուցադրվել այս կաճառում, – նշել է Թոմաս Բոյդ…
Հարրի Փոթերի մասին ֆիլմաշարը կշարունակվի․ Դենիել Ռեդքլիֆ
Բրիտանացի դերասան Դենիել Ռեդքլիֆը վստահ է, որ Հարրի Փոթերի մասին ֆիլմաշարը շարունակություն կունենա: Այդ մասին նա հայտնել է IGN պորտալին տված հարցազրույցում: «Վստահ եմ, որ առաջիկայում ինչ-որ այլ վարկած կլինի: Ես գիտեմ, որ վերջին Հարրի Փոթերը չեմ, որին կտեսնեմ իմ կյանքում, չէ որ արդեն արդեն ունենք մի քանիսը»,-հայտարարել է դերասանը լրագրողների հետ զրույցում: Նշվում է,…
Արվեստի գործիչներն իրենց աջակցությունն են ցուցաբերել հացադուլ հայտարարած կինոռեժիսորին
Ռեժիսոր Վիգեն Ստեփանյանը և երաժիշտ Վահան Արծրունին իրենց մտահոգությունն են հայտնել 12 օր շարունակ հացադուլ իրականացնող կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի առողջության վերաբերյալ: Նրանք կարծում են, որ հացադուլի միջոցով Գալստյանը պայքարում է իր գործով, իր մասնագիտությամբ զբաղվելու համար: «Արմենպրես»–ի հաղորդմամբ` այս մասին արվեստագետները նշեցին փետրվարի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը: «Չեմ կարծում, որ գերմանական և բուլղարական կինոարտադրողներն այնպիսի…
Ճապոնիայի գրախանութներից մեկում հաճախորդներից մուտքավճար է գանձվում գրքերը դիտելու համար
Բունկիցու գրախանութը բացվել է դեկտեմբերի 11-ին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում: Բացման օրվանից մինչև այժմ գրախանութ մուտք գործելու և գրքերը դիտելու համար հաճախորդներից մոտքավճար է գանձվում: Շուրջ 30 000 գրքերին և ամսագրերին հասանելիություն ունենալու համար հաճախորդները պետք է վճարեն մոտ 15 դոլար: Գրախանութի առաջին հարկում շրջելը անվճար է: Այնտեղ ցուցադրված են մի շարք գրքեր: Սակայն, հենց հաճախորդները…
Մահացել է երգիչ Սերգեյ Զախարովը
68 տարեկան հասակում սրտի անբավարարությունից մահացել է խորհրդային և ռուսաստանցի էստրադային երգիչ Սերգեյ Զախարովը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է արտիստի շրջապատի մի աղբյուր: «Սերգեյ Գրիգորևիչը վախճանվել է,-ասել է գործակալության զրուցակիցը՝ չճշտելով մահվան ամսաթիվը:-Նա մահացել է սրտի անբավարարությունից»: Երգչի հետ հրաժեշտի ժամանակը և վայրը առայժմ որոշված չեն: Զախարովը ծնվել է 1950 թվականի մայիսի 1-ին Նիկոլաևում: 1971…














