Մշակույթ
Ազատ TV-ն ներկայացնում է մշակույթի նորությունները՝ ցուցահանդեսներ, թատրոններ, կինո և արվեստի այլ ոլորտների իրադարձություններ։
Էդվարդ Հոփերի կտավը ռեկորդ է սահմանել Christie’s–ի աճուրդում
Հեղինակավոր Christie’s աճուրդի տունը վաճառքի է հանել ամերիկացի գործարար Բարնի Էբսվորթին պատկանած արվեստի գործերի հավաքածուն, այդ թվում՝ հայտնի նկարիչ Էդվարդ Հոփերի կտավներից մեկը: Ինչպես հայտնում է Luxury Launches-ը, Chop Suep կոչվող կտավը, որը պատկերում է չինական ռեստորանում նստած ու զրուցող երկու կնոջ, վաճառվել է 92 մլն դոլարով՝ անձնական ռեկորդ սահմանելով Հոփերի գործերի համար: Հայտնի է, որ…
Հրապարակվել է «Առյուծ արքա» ֆիլմի առաջին թրեյլերը
«Դիսնեյ» կինոստուդիան հրապարակել է հանրահայատ «Առյուծ արքա» մուլտֆիլմի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմի առաջին թրեյլերը: Հայտնում ե tert.am-ը: Ֆիլմը նկարահանված է «լայվ էքշըն» (live-action) ձևաչափով: Նոր ֆիլմում պահպանվել են օրիգինալ մուլտֆիլմի բոլոր գլխավոր հերոսները, այդ թվում՝ Սիմբան, Մուֆասան: Նշվում է, որ ռեժիսոր Ջոն Ֆավրոյի ֆիլմում հերոսների հնչյունավորումը վստահվել է հայտնի դերասանների: Օրինակ՝ Սիմբայի ընկերուհուն՝ Նալային,…
The New York Review-ն անդրադարձել է Մետրոպոլիտեն թանգարանի “Armenia!” ցուցահանդեսին
Slaq.am-ի փոխացմամբ ամերիկյան The New York Review ամսագրի կայքում ամերիկացի գրող Ջինի Ալհադեֆը անդրադարձել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի “Armenia!” ցուցահանդեսին ` պատմելով հայկական արվեստի, մշակույթի, կերպարվեստի, քանդակագործության ու ճարտարապետության մասին: “Armenia!” ցուցահանդեսը թանգարանում բացվել է այս տարվա սեպտեմբերի 22-ին։ Ցուցահանդեսի նմուշները թվագրված են 4-17-րդ դդ․ և ներկայացնում են հայերով բնակեցված տարբեր շրջաններ` սկսած Արարատ…
Ադամ Բարրոն Գյումրիում հանդես կգա երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված համերգով
Ֆրանսաբնակ ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) դեկտեմբերի 7-ին Գյումրիում հանդես կգա Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված համերգով: Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հրավերով երգիչը ելույթ կունենա իր ծննդավայրի Սուրբ Աստվածածին (Յոթ Վերք) եկեղեցում: Այս մասին հայտնում է armtimes.com-ը Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրությունում, համերգը հարգանքի տուրք է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին, երկրաշարժ,…
Հայկական վիրտուալ համալսարան, որտեղ հայերեն են սովորում առցանց. VOA
Aravot.am-ը հայտնում է. Առցանց կրթության գաղափարը վերջին տասնամյակում լայն տարածում է ստացել: Սիլիկոնի հովտում այս գաղափարն իրագործվել է նաեւ հայոց լեզու, պատմություն եւ մշակույթ սովորելու համար՝ Հայկական վիրտուալ համալսարանի միջոցով, պատմում է Ամերիկյան Synopsys խոշոր ընկերության գլխավոր ճարտարապետ եւ Synopsys-Armenia ընկերության նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը, ով համալսարանի հիմնադիրներից է. «Սա ինձ համար հետաքրքրական էր, քանի…
Մահացել է բալետի արտիստ Վահագն Մարգարյանը
Այսօր առավոտյան մահացել է Ալ. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի արտիստ Վահագն Մարգարյանը, նա 23 տարեկան էր: Մարգարյանը ավտովթարի էր ենթարկվել նոյեմբերի 6-ին, ինչից հետո կոմայի մեջ էր հայտնվել: Բժիշկների 14 օրվա պայքարն այդպես էլ արդյունք չտվեց, բալետի արտիստի կյանքը փրկել չհաջողվեց:
Սարգիս Բաղդասարյանը (Հոպո) նշեց ծննդյան 80-րդ տարեդարձը
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Ակունք» համույթի «հնաբնակ» անդամ Սարգիս Բաղդասարյանը (Հոպո) մեծ ներդրում է ունեցել հայ երգ ու պարի տարածման ու զարգացման գործում: Օրերս Սարգիս Բաղդասարյանը Առնո Բաբաջանյան համերգասրահում «Ակունք» համույթի և իր հանդիսատեսի հետ նշեց ծննդյան 80-րդ տարեդարձը։ ՀՀ մշակույթի նախարարության կողմից էլ պարգևատրվեց շնորհակալագրով՝ տարիների վաստակի ու նվիրումի համար, ստացավ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության…
Մեկնարկեց ամերիկահայ գրող Գևորգ Քրիստինյանի ստեղծագործությունների ընթերցումների շարքը
Միացյալ Նահանգներում լայն ճանաչում վայելող գրող, գրաքննադատ Գևորգ Քրիստինյանի ստեղծագործությունները հայրենիքում ճանաչելի դարձնելու նախաձեռնությամբ է հանդես եկել Համահայկական գրողների միությունը: Հայտնում է azatutyun.am-ը: Գևորգ Քրիստինյանն արդեն 30 տարի ապրում ու ստեղծագործում է Կալիֆորնիայում: Նրա ստեղծագործությունների ընթերումների շարքը մեկնարկեց նրա ծննդավայր Արևիկ գյուղում և շարունակվելու է Հայաստանով մեկ: Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանի խոսքով՝ այն…














