Տնտեսություն

Ազատ TV-ն ներկայացնում է տնտեսության նորություններ՝ շուկայական միտումներից մինչև ներդրումներ, մակրոտնտեսական զարգացումներ և տնտեսական քաղաքականություններ։

  • Նախատեսվում է կատարել շուրջ 38.2 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում

    Նախատեսվում է կատարել շուրջ 38.2 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում

    Կառավարությունը հաստատել է «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների 2018-2022 թթ. մաստեր պլանը: Ըստ այդմ՝ նախատեսվում է կատարել շուրջ 38.2 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որի արդյունքում նախատեսվում է ապահովել ICAO ապահովության ստանդարտները, օդանավակայանի թողունակությունը համապատասխանեցնել ուղևորահոսքի նախատեսվող աճին, հասնել IATA –ի ծառայությունների մատուցման C մակարդակի, բարելավել անվտանգության մակարդակը և համապատասխանեցնել միջազգային նոր ստանդարտներին: Հաղորդում է…

  • «Եղվարդի համալիր» ընկերությունը կկատարի 8,67 միլիարդի ներդրում

    «Եղվարդի համալիր» ընկերությունը կկատարի 8,67 միլիարդի ներդրում

    Կառավարությունը «Եղվարդի համալիր» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2019 թվականի հունվարի 15-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 12-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգեց 3 տարի ժամկետով: Ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել շուրջ 8,67 մլրդ դրամի չափով ներդրում՝ մեծ քանակի խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու…

  • Նոր ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում ստեղծված աշխատատեղերի թիվը կհասնի 1000-ի

    Նոր ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում ստեղծված աշխատատեղերի թիվը կհասնի 1000-ի

    Կառավարությունը «ՀՐԱՆՏ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ին տրամադրեց «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն ջրածնային տուրբոգեներատորային սարքավորումների արտադրության ներդրումային նախագծի իրականացման համար: Ծրագրի ընթացքում արտահանման տարեկան ծավալները նախատեսված է հասցնել 300 մլն ԱՄՆ դոլարի, ներդրումները կկազմեն շուրջ 450 մլն ԱՄՆ դոլար: Առաջին տարում կստեղծվի մոտ 50 նոր աշխատատեղ` մոտ 350 հազար դրամ միջին աշխատավարձով,…

  • Երկարաձգվեց Սևանա լճում ձկնաբուծական տնտեսություն հիմնելու ներդրումային ծրագրի արտոնությունը

    Երկարաձգվեց Սևանա լճում ձկնաբուծական տնտեսություն հիմնելու ներդրումային ծրագրի արտոնությունը

    Կառավարությունը ներդրումային ծրագրի շրջանակում «Սևան Ակվա» ՓԲ ընկերությանը ավելացված արժեքի հարկի հետաձգման արտոնության ժամկետը երկարաձգեց մինչև 2019 թվականի մարտի 24-ը։ Այն լրանում էր 2018-ի դեկտեմբերի 31-ին: Ներդրումային ծրագրի շրջանակում «Սևան Ակվա»-ն նախատեսում է տեղակայել մոդելային ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսություն Սևանա լճում՝ կատարելով ընդհանուրը շուրջ 2,85 մլրդ դրամի ներդրումներ: Դրանցից կատարվել է շուրջ 2,38 մլրդ դրամը։ Ներկայումս ընկերությունում…

  • Գազի սակագինը, կարծում եմ, չի բարձրանա. Գարեգին Բաղրամյան

    Գազի սակագինը, կարծում եմ, չի բարձրանա. Գարեգին Բաղրամյան

    Գազի սակագինը, կարծում եմ, չի բարձրանա, կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: Նա ընդգծեց՝ տեղյակ չէ, թե ինչպիսի դիրքորոշում այս հարցի շուրջ ունի Ռուսաստանը՝ նկատելով, որ հայկական կողմը բանակցում է գազի սակագնի իջեցման մասին: «Բնականաբար, մենք բանակցում ենք սակագինն իջեցնելու շուրջ, իսկ Ռուսաստանի առաջարկներից ես տեղյակ…

  • Գալիք տարում Շիրակի մարզում հացահատիկի

    Գալիք տարում Շիրակի մարզում հացահատիկի

    Արմենպրես-ը գրում է՝ Հաջորդ տարի Շիրակում հացահատիկի համախառն բերքի կանխատեսվող աճը պայմանավորված է 2018 թ. հացահատիկի միջին բերքի բարձր ցուցանիշով, մինչդեռ կարտոֆիլի և բանջարեղենի համախառն բերքի կանխատեսվող նվազումը՝ ցանքերի ֆիզիկական ծավալների կրճատմամբ: Թեև նախորդ տարվա համեմատ մարզում ցանքատարածությունների նվազում է արձանագրվել, սակայն տարին լավ էր այգիների ու նոր մշակաբույսերի մշակման առումով: 2018 թվականին մարզում հիմնվել…

  • $38.2 մլն՝ ՀՀ օդանավակայանների արդիականացմանը

    $38.2 մլն՝ ՀՀ օդանավակայանների արդիականացմանը

    ՀՀ կառավարության դեկտեմբերի 27-ի նիստում կքննարկվի «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոների կողմից ներկայացված 2018-2022 թվականների Մաստեր Պլանը հաստատելու մասին» նախագիծը: Ներկայացվող Մաստեր Պլանով նախատեսվում է կատարել մոտ $38.2 մլն-ի ներդրում, որի արդյունքում կապահովվի ICAO ապահովության ստանդարտները, օդանավակայանի թողունակությունը կհամապատասխանեցվի ուղևորահոսքի նախատեսվող աճին, կհասնի IATA –ի ծառայությունների մատուցման C մակարդակի, կբարելավվի անվտանգության մակարդակը և…

  • Երևանի քաղաքապետին է ներկայացվել մայրաքաղաքի բազային երկրատեղեկատվական համակարգը

    Երևանի քաղաքապետին է ներկայացվել մայրաքաղաքի բազային երկրատեղեկատվական համակարգը

    Անշարժ գույքի կադաստրի կոմիտե կատարած այցի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ծանոթացել է կոմիտեում իրականացվող մայրաքաղաքին առնչվող մի շարք ծրագրերի, տեղեկացնում է կոմիտեի մամուլի ծառայությունը: Մասնավորապես, կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը քաղաքապետին է ներկայացրել Երևանի բազային երկրատեղեկատվական համակարգն ու կադաստրային գոտիավորման նախագիծը: Նշվել է, որ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ներկայացվող ծրագրերով հնարավորություն կստեղծվի մայրաքաղաքի անշարժ գույքի և…

  • Հայ տնտեսագետի գիրքը մրցանակի է արժանացել

    Հայ տնտեսագետի գիրքը մրցանակի է արժանացել

    Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՌԴ նախագահին առընթեր ազգային գյուղատնտեսության ռուսական ակադեմիայի ամբիոնի ղեկավար, հայտնի հայ տնտեսագետ Աբել Աղանբեկյանի «Նոր Ռուսաստանի ֆինանսները, բյուջեն և բանկերը» գիրքը դարձել է «Տարվա տնտեսական գիրք» մրցանակի դափնեկիր: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: «Իմ գրքում փորձել եմ մակրոտնտեսական տեսանկյունից դիտարկել ֆինանսները: Ցավոք, ֆինանսները երկրում տնտեսության ամենաշատ հետ մնացող ոլորտներից է: Մենք…

  • Շուկա է հանվում օրական 1.2 մլն հատից ավելի սննդային ձու․ Թռչնաբույծների միություն

    Շուկա է հանվում օրական 1.2 մլն հատից ավելի սննդային ձու․ Թռչնաբույծների միություն

    «10-ը խոշոր և միջին ֆաբրիկաների և 25-ից ավել խոշոր ֆերմերների կողմից ներկայումս արտադրվում և շուկա է հանվում օրական 1.2 մլն հատից ավելի սննդային ձու։ Նշված քանակությունը և ունեցած ռեզերվները ամբողջությամբ ապահովում են սպառողական շուկայի օրվա և նախատոնական առևտրի պահանջարկը, չբարձրացնելով ներկայումս գործող ձվի բացթողման գները», – Ասված է թռչնաբույծների միության տարածած հայտարարության մեջ։

  • 2018թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում արտահանումն աճել է 9.8%-ով

    2018թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում արտահանումն աճել է 9.8%-ով

    2018 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի և այլ երկրների արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 3,246.9 մլրդ ԱՄՆ դոլար։ 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 19.1%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է Ազգային վիճակագրական ծառայությունից (ԱՎԾ): Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 1120.3 մլրդ ԱՄՆ դոլարով: Այսպես, 2018թ.…

  • ԵԱՏՄ տարածքում ԳՄՕ պարունակող մթերքների մակնշման լրացուցիչ պահանջները ուժի մեջ են մտել

    ԵԱՏՄ տարածքում ԳՄՕ պարունակող մթերքների մակնշման լրացուցիչ պահանջները ուժի մեջ են մտել

    Եվրասիական տնտեսական միության տարածքում դեկտեմբերի 26-ից ուժի մեջ են մտնում գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ պարունակող մթերքների մակնշման լրացուցիչ պահանջները: Տեղեկանում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից: Նշվում է, որ մակնշման նոր նորմերը գնորդներին հնարավորություն կտան սննդի ավելի գիտակցված և ճիշտ ընտրություն կատարել: ԵԱՏՄ միասնական շուկայում շրջանառվող և գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ պարունակող ապրանքների վրա ԵՏՄ շուկայում արտադրանքի…

  • Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել

    Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել

    Էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին: Ըստ աղբյուրի՝ Brent ապրանքանիշի նավթի ֆյուչերսները նվազել են 0,1%-ով՝ հասնելով բարելի համար 50,72  դոլարի: Թեթև տեսակի WTI նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքներն էլ նվազել են 0,52%-ով՝ կազմելով 42,75 դոլար՝ մեկ բարելի դիմաց։

  • Զբոսաշրջության աճ 8,8 տոկոսով

    Զբոսաշրջության աճ 8,8 տոկոսով

    ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը, լրագրողների հետ հանդիպման տարեվերջյան ամփոփման ժամանակ ասել է. «Եթե 2017 թվականին Հայաստան է այցելել 1 միլիոն 172 հազար 402 այցելու, ապա 2018  թվականին այցելուների թիվը կազմել է 1 միլիոն 275 հազար 209: Զբոսաշրջիկներից 525 հազար 423-ը Հայաստան են այցելել Ռուսաստանի Դաշնությունից»,-ասաց նա: Հռիփսիմե Գրիգորյանի խոսքով`զբոսաշրջիկների այցելությունների թվով երկրորդ տեղում Վրաստանն է, որտեղից Հայաստան…

  • Բագրատաշենում նոր կամուրջ կկառուցվի

    Բագրատաշենում նոր կամուրջ կկառուցվի

    news.am-ը գրում է՝ Բագրատաշեն-Սադախլո սահմանի անցման կետի տարածքում Հայաստանը եւ Վրաստանը միացնող նոր կամրջի կառուցումն իրականացնող հայկական եւ վրացական կողմերը հանդիպել են կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթը շահած իրանական Tunnel Sadd Ariana ընկերության, շինաշխատանքների ինժեներական ծառայություններ մատուցող Soosung Engineering Co., Ltd. կազմակերպության ներկայացուցիչների հետ։ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ «Տրանսպորտային ծրագրերի…