Տնտեսություն
Ազատ TV-ն ներկայացնում է տնտեսության նորություններ՝ շուկայական միտումներից մինչև ներդրումներ, մակրոտնտեսական զարգացումներ և տնտեսական քաղաքականություններ։
2019-ի բյուջեն հնի ու նորի խառնուրդ է. Բագրատ Ասատրյան
Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն, ամփոփելով անցնող տարին, նշում է, որ նոր իշխանությունները դեռ չեն գտել երկրի տնտեսկան զարգացման ծրագրային հիմքը. «2019-ի բյուջեն հնի ու նորի խառնուրդ է, ինստիտուցիոնալ բարեփոխումներ են պետք»։ Փոխանցում է a1plus.am-ը։ Այդուհանդերձ Բագրատ Ասատրյանն անցնող տարին դրական է գնահատում։ Արծվիկ Մինասյանի խոսքով էլ այս շրջանում ցուցանիշներով առաջնորդվելը այդքան էլ ճիշտ…
«2018 թվականին ԱԺ աշխատակազմն արդյունավետ կառավարման արդյունքում ունեցել է բյուջեի զգալի խնայողություն», – Արսեն Բաբայան
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանն իր հայտարարության մեջ նշել է. «Այսօր «Ժամանակ» թերթում հրապարակվել է անհեթեթ տեղեկություն մտացածին մսխումների մասին։ Իր կարծիքով «անհայտ» մի աղբյուր «Ժամանակ» օրաթերթի լրագրողի վստահությունը չարաշահելու միջոցով փորձել է իր անհեթեթ մտքերը սփռել, իսկ լրագրողն էլ, հավանաբար, տուրք տալով գայթակղությանը ցուցաբերել է անհեռատեսություն և ստացված զրպարտություններ պարունակող տեղեկությունն անգամ…
Հունվարի 1-ից ցեմենտն էժանանում է. Գագիկ Ծառուկյանն արել է իր քայլը
«Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ ընդգծելով՝ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ տնտեսական հեղափոխության առաջին քայլը կատարված է։ «Դեռևս սեպտեմբեր ամսին, երբ «Արարատցեմենտ» գործարանը կանգնած էր փակման եզրին, իսկ ինչպես գիտենք ամբողջ աշխարհում ցեմենտի արտադրությունը ստրատեգիական նշանակություն ունի, ուստի «Մուլտի Գրուպ» կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի կողմից եղել է հանձնարարական տնօրենների խորհրդին, առանց որևէ…
Կառավարությունը հավանություն տվեց Սևանա լճում գտնվող զբոսանավը աճուրդով վաճառելու նախագծին
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող 2018 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ 78 մլն 143 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող զբոսանավը` «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դասական աճուրդով կօտարվի: Այդ մասին որոշման նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը: Որպես մեկնարկային գին կսահմանվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անկախ գնահատողի կողմից գնահատված 90…
ՊԵԿ-ը հրապարակել է խոշոր հարկ վճարողների ցանկը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների խոշոր հարկ վճարողների ցանկը։ Ըստ հրապարակված ցանկի՝ ամենախոշոր հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է։ Ընկերությունը ինն ամիսների ընթացքում պետբյուջե է մուտքագրել 32 մլրդ 797 մլն 521 հազար դրամի հարկեր։ 2-րդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ 30 մլրդ 371 մլն 579 հազար դրամ հարկերով։ 3-րդ հորիզոնականում «Գրանդ Տոբակո»-ն է՝ 27 մլրդ 695…
Հայկական ԱԷԿ-ում սթրես-թեստերի համար ԵՄ-ն 6,5 մլն եվրո կտրամադրի
Կառավարությունն այսօր հավանություն տվեց ՀՀ և ԵՄ միջև ստորագրված «Հայաստանում միջուկային անվտանգության խթանման և սթրես-թեստերի իրականացման առաջարկությունների մասին» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Հրամանագրի նախագիծը ներկայացվել է նախագահի հաստատմանը: Գործողության նախապես գնահատված ընդհանուր արժեքը կազմում է 6 500 000 եվրո։ Կատարման ժամկետն սկսվում է Ֆինանսավորման համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահից և ավարտվում…
Հացը թանկացել է 10-ից 20 դրամով
ԳԱԼԱ-ն գրում է՝ Այսօրվանից Գյումրիի խանութները հացը ստացել են նոր գներով եւ վաճառում են 10-20 դրամ թանկ գներով: Մինչեւ երեկ Գյումրիում հացը վաճառվում էր 100-110 դրամով, այսօր արդեն 120-130 դրամ է: Խանութներից փոխանցում են, որ պատճառը ալյուրի գնի բարձրացումն է:
«Տրանսֆերտների գործոնը մեր տնտեսության ֆինանսավորման և զարգացման առումով այս տարիներին կտրուկ նվազել է»,- Արթուր Ստեփանյան
Yerkir.am-ը գրում է. Այս և նախորդ տարիներին ֆինանսական հոսքերի շարժի հետ կապված փոփոխություն չկա. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե մեր երկրից գումարների արտահոսքը շարունակվում է: Ըստ նրա՝ այստեղ կա երկու հանգամանք: Առաջինը՝ մեծացել են ներմուծման ծավալները: «Ֆիզիկական անձինք առևտրի մեջ են և իրականացնում են ներմուծում…
Դրամի արժեզրկում Հայաստանում չի սպասվում
Դրամի արժեզրկում Հայաստանում չի սպասվում: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը՝ հերքելով լուրերը, թե Ամանորից հետո դրամն արժեզրկվելու է: Նա շեշտեց, որ դրամի արժեզրկման մասին շրջանառվող լուրերը զուրկ են որևէ հիմքից: «Դրամի արժեզրկման մասին լուրերի հիմքում հիմնավոր վերլուծություն չկա: Դրանք ապատեղեկատվություն են: Մեզ ոչ դեֆոլտ, ոչ էլ արժեզրկում չի…
Հայաստանում աղբը վերամշակվելու է
Հայաստանում աղբի վերամշակում լինելու է: Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատը: Հայտարարությունում ասվում է. «Դեկտեմբերի 13-ին կայացած կառավարության նիստի ժամանակ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետի այն հարցին, թե ի վերջո մենք ունենալու ենք վերամշակում, թե ոչ, պատասխանեց, որ Հայաստանում աղբ վերամշակելը հետաքրքիր չէ պոտենցիալ ներդրողի համար, քանի որ այնտեղից շահույթ…
Լուկաշենկոն խնայողություններ է պահանջել չինովնիկներից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի բյուջե հաջորդ տարի պետք է ներառել միայն անհրաժեշտ ծախսերը՝ բացառելով ավելորդները, տեղեկացնում է gazeta.ru-ն։ «Հաջորդ տարի մենք ավելորդ ոչ մի ծախս չենք կարող թույլ տալ»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ պետք է հաշվել յուրաքանչյուր կոպեկը։ Լուկաշենկոն խնայողություններ պահանջել է նաև չինովնիկներից՝ կոչ անելով քիչ միջոցառումների գնալ։ Պետության…
Ձկնատեսակների պաշարները շարունակում են նվազել
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, Ձկնաբուծության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը մասնավորապես ասաց. «Խեցգետինը մեր արդյունագործական կենսառեսուրսներից է: Ցավոք սրտի, նրա պաշարները սկսել են նվազել: Այսօր դրանք գնահատվում են մոտ 2300-ից մի փոքր ավելի տոննա: Անցյալ տարի եղել է 2600, իսկ նախանցյալ տարի` 4500 տոննա: Այսինքն` այս երկու տարվա մեջ մոտ 2 անգամ պաշարներն ընկել են:…
Զբոսաշրջիկների մոտ նկատվում է Հայաստան այցելելու պահանջարկի աճ
Այս Ամանորին ռուսաստանցի զբոսաշրջիկների այցելությունների ամենատարածված ուղղությունը կլինի Հայաստանը. այս ուղղության պահանջարկը նախորդ տարվա համեմատ աճել է 76 տոկոսով։ Այս տվյալները «Իզվեստիա»-ին տրամադրել է OZON.travel ճամփորդական գործակալությունը։ Նշվում է, որ Հայաստան այցելությունների պահանջարկի աճին նպաստել են տոմսերի գների 12 տոկոս նվազումը, ինչպես նաև երկրի ներսում ոչ թանկ կացարանները և ծառայությունները։ Անդրադառնալով այս ցուցանիշներին՝ ՀՀ վարչապետի…
Գազի գին. «2013 թ.–ին մեծ վրիպում է թույլ տրվել»
«Փաստ» թերթը գրում է. «Է. Սահակյանը, «Փաստի» թղթակցի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից ընդունած 2013 թ.–ի 1349–Ա՝ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առք ու վաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին որոշմանը եւ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված ՀՀ բնական գազի առք ու վաճառքի ժամանակ գների ձեւավորման կարգին, նշեց, որ ստացվում է՝ 2013 թվականից երկու…
Լեհական հոլդինգը մտադիր է Հայաստանում տրակտորների արտադրություն սկսել
Դեկտեմբերի 14-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունել է լեհական «Փոլ-Մոտ» հոլդինգի պատվիրակությանը հոլդինգի փոխտնօրեն Մառեկ Փոլի գլխավորությամբ, տեղեկացնում են Ավինյանի գրասենյակից։ Ըստ աղբյուրի, Տիրգան Ավինյանը վերհիշել է, որ մի քանի ամիս առաջ Վանաձոր այցելության ընթացքում հայկական «Սլացք» ընկերության գործունեության հետ ծանոթացումը և լեհական հոլդինգի կողմից Հայաստանում տրակտորների արտադրություն սկսելու իր գրասենյակ ուղարկված առաջարկը զուգադիպել…















