Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի բյուջե հաջորդ տարի պետք է ներառել միայն անհրաժեշտ ծախսերը՝ բացառելով ավելորդները, տեղեկացնում է gazeta.ru-ն։
«Հաջորդ տարի մենք ավելորդ ոչ մի ծախս չենք կարող թույլ տալ»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ պետք է հաշվել յուրաքանչյուր կոպեկը։
Լուկաշենկոն խնայողություններ պահանջել է նաև չինովնիկներից՝ կոչ անելով քիչ միջոցառումների գնալ։
Պետության ղեկավարի խոսքով, անգամ ամենաանբարենպաստ վիճակում երկրի տնտեսությունը չի փլուզվի։ Հաջորդ տարի երկիրը կարող է զրկվել 400-500 միլիոն դոլարից, սակայն դա աղետի, նրա խոսքով, չի հանգեցնի։
