Տնտեսություն
Ազատ TV-ն ներկայացնում է տնտեսության նորություններ՝ շուկայական միտումներից մինչև ներդրումներ, մակրոտնտեսական զարգացումներ և տնտեսական քաղաքականություններ։
Շուկա է հանվում օրական 1.2 մլն հատից ավելի սննդային ձու․ Թռչնաբույծների միություն
«10-ը խոշոր և միջին ֆաբրիկաների և 25-ից ավել խոշոր ֆերմերների կողմից ներկայումս արտադրվում և շուկա է հանվում օրական 1.2 մլն հատից ավելի սննդային ձու։ Նշված քանակությունը և ունեցած ռեզերվները ամբողջությամբ ապահովում են սպառողական շուկայի օրվա և նախատոնական առևտրի պահանջարկը, չբարձրացնելով ներկայումս գործող ձվի բացթողման գները», – Ասված է թռչնաբույծների միության տարածած հայտարարության մեջ։
2018թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում արտահանումն աճել է 9.8%-ով
2018 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի և այլ երկրների արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 3,246.9 մլրդ ԱՄՆ դոլար։ 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 19.1%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է Ազգային վիճակագրական ծառայությունից (ԱՎԾ): Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 1120.3 մլրդ ԱՄՆ դոլարով: Այսպես, 2018թ.…
ԵԱՏՄ տարածքում ԳՄՕ պարունակող մթերքների մակնշման լրացուցիչ պահանջները ուժի մեջ են մտել
Եվրասիական տնտեսական միության տարածքում դեկտեմբերի 26-ից ուժի մեջ են մտնում գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ պարունակող մթերքների մակնշման լրացուցիչ պահանջները: Տեղեկանում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից: Նշվում է, որ մակնշման նոր նորմերը գնորդներին հնարավորություն կտան սննդի ավելի գիտակցված և ճիշտ ընտրություն կատարել: ԵԱՏՄ միասնական շուկայում շրջանառվող և գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ պարունակող ապրանքների վրա ԵՏՄ շուկայում արտադրանքի…
Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել
Էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին: Ըստ աղբյուրի՝ Brent ապրանքանիշի նավթի ֆյուչերսները նվազել են 0,1%-ով՝ հասնելով բարելի համար 50,72 դոլարի: Թեթև տեսակի WTI նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքներն էլ նվազել են 0,52%-ով՝ կազմելով 42,75 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Զբոսաշրջության աճ 8,8 տոկոսով
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը, լրագրողների հետ հանդիպման տարեվերջյան ամփոփման ժամանակ ասել է. «Եթե 2017 թվականին Հայաստան է այցելել 1 միլիոն 172 հազար 402 այցելու, ապա 2018 թվականին այցելուների թիվը կազմել է 1 միլիոն 275 հազար 209: Զբոսաշրջիկներից 525 հազար 423-ը Հայաստան են այցելել Ռուսաստանի Դաշնությունից»,-ասաց նա: Հռիփսիմե Գրիգորյանի խոսքով`զբոսաշրջիկների այցելությունների թվով երկրորդ տեղում Վրաստանն է, որտեղից Հայաստան…
Բագրատաշենում նոր կամուրջ կկառուցվի
news.am-ը գրում է՝ Բագրատաշեն-Սադախլո սահմանի անցման կետի տարածքում Հայաստանը եւ Վրաստանը միացնող նոր կամրջի կառուցումն իրականացնող հայկական եւ վրացական կողմերը հանդիպել են կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթը շահած իրանական Tunnel Sadd Ariana ընկերության, շինաշխատանքների ինժեներական ծառայություններ մատուցող Soosung Engineering Co., Ltd. կազմակերպության ներկայացուցիչների հետ։ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ «Տրանսպորտային ծրագրերի…
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնում է անփոփոխ
Այսօրվա նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 %: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերին գրանցվել է 1.% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 2.%-ի փոխարեն, որն հիմնականում պայմանավորվել է սեզոնային ապրանքների գների համեմատաբար ցածր աճով: Այս պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է՝ ամսվա վերջին կազմելով 1.8%, ինչը նաև ուղեկցվել է…
Ավագանին ընդունեց մայրաքաղաքի զարգացման հնգամյա ծրագրի նախագիծը
Երևան քաղաքի ավագանին 28 կողմ, 10 դեմ և 12 ձեռնպահ ձայների համամասնությամբ հաստատեց Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի նախագիծը: Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ասաց, որ Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի նախագիծը մշակվել է հաշվի առնելով սեպտեմբերի 23-ին անցկացված Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները: Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի հիմնական նպատակն է՝ նախանշել քաղաքային տնտեսության զարգացման ուղղությունները՝ հաշվի…
Բիթքոինի միջին փոխարժեքը էժանացել է 9,53 տոկոսով ՝ կազմելով 3839,58 հազար դոլար
Աշխարհում ամենատարածված խոշորագույն թվային արժույթը (կրիպտոարժույթ)՝ բիթքոինը երեքշաբթի նվազել է 10 տոկոսով, ինչը փորձագետները համարում են նորմալ դինամիկա, գրում է ՌԻԱ Նովոստին: Coinmarketcap-ի տվյալներով՝ բիթքոինի միջին փոխարժեքը էժանացել է 9,53 տոկոսով ՝ կազմելով 3839,58 հազար դոլար: Binance բորսայում կրիպտոարժույթի գինը նվազել է 10 տոկոսով՝ հասնելով 3,705 հազար դոլարի: Այլ թվային արժույթների փոխարժեքը նույնպես նվազել է: Մասնավորապես, …
Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների գները աճել են
2018 թվականի նոյեմբերին Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի հոկտեմբերի համեմատ աճել են 0.3 %-ով, իսկ 2017 թվականի նոյեմբերի համեմատ՝ 11.1 %-ով: Հաղորդում է Infocom-ը։
Երևանում փոքր և միջին բիզնեսը զերծ կմնա դրույքաչափերի բարձրացումից
Մայրաքաղաքում մինչև 58.3 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող բոլոր փոքր և միջին կազմակերպությունները կազատվեն «Երևան համայնքում տեղական տուրքերի 2019 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծում տեղ գտած ավելացումներից: Այս մասին ավագանու նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հավելելով, որ հունվարի 15-ին կամ 20-ին հարցի հետ կապված լրացուցիչ արտահերթ նիստ կգումարվի: «Շատ լավ գիտեք, որ որոշ…
Ն. Փաշինյանը նախաամանորյա հադիպում է ունեցել գործարար համայնքի հետ
Վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր նախաամանորյա հանդիպում ունեցա գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Լավ լուրեր ստացա կառուցվող գործարանների, ներդրումային ծրագրերի մասին: Ի կատար՝ 2019-ին:) » Մանրամասները տեսանյութում՝
Տարեսկզբից մինչև սեպտեմբերի 1000 խոշոր հարկատուի վճարումները կազմել են ՊԵԿ հավաքագրված գումարների 73․2%-ը
1000 խոշոր հարկատուների վճարումներն ապրիլ-սեպտեմբերին աճել են թե՛ բացարձակ մեծությամբ (+90 մլրդ դրամ) թե՛ տոկոսային հարաբերակցությամբ (76.3%՝ 69.7%-ի դիմաց)։ Այլոց հարկերն, ընդհակառակն, ընկել են 175․8 մլրդ-ից մինչև 153․7 մլրդ կամ մոտ 22 մլրդ դրամով։ Արդյունքում տարեսկզբից մինչև սեպտեմբերի 1000 խոշոր հարկատուի վճարումները կազմել են ՊԵԿ հավաքագրված գումարների 73․2% -ը 2017-ի 9 ամսվա 69․3%-ի դիմաց։ Հաղորդում…
Անդրադարձ ՊԵԿ-ի նախկին նախագահ Գ.Խաչատրյանի և նրա ընտանիքի բիզնես գործունեությանը
«Հետք» (hetq.am) լրատվականը անդրադարձել է պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա ընտանիքին վերագրվող Հայաստանյան բիզնեսներին և օվշորյան թեմաներին, ինչպես նաև` կառուցապատումներով զբաղվող գործարար Աբրամ (Համլետ) Ամիրխանյանի ինքնասպանությանը: : Մանրամասները տեսանյութում՝














