Տնտեսություն
Ազատ TV-ն ներկայացնում է տնտեսության նորություններ՝ շուկայական միտումներից մինչև ներդրումներ, մակրոտնտեսական զարգացումներ և տնտեսական քաղաքականություններ։
Հացը թանկացել է 10-ից 20 դրամով
ԳԱԼԱ-ն գրում է՝ Այսօրվանից Գյումրիի խանութները հացը ստացել են նոր գներով եւ վաճառում են 10-20 դրամ թանկ գներով: Մինչեւ երեկ Գյումրիում հացը վաճառվում էր 100-110 դրամով, այսօր արդեն 120-130 դրամ է: Խանութներից փոխանցում են, որ պատճառը ալյուրի գնի բարձրացումն է:
«Տրանսֆերտների գործոնը մեր տնտեսության ֆինանսավորման և զարգացման առումով այս տարիներին կտրուկ նվազել է»,- Արթուր Ստեփանյան
Yerkir.am-ը գրում է. Այս և նախորդ տարիներին ֆինանսական հոսքերի շարժի հետ կապված փոփոխություն չկա. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե մեր երկրից գումարների արտահոսքը շարունակվում է: Ըստ նրա՝ այստեղ կա երկու հանգամանք: Առաջինը՝ մեծացել են ներմուծման ծավալները: «Ֆիզիկական անձինք առևտրի մեջ են և իրականացնում են ներմուծում…
Դրամի արժեզրկում Հայաստանում չի սպասվում
Դրամի արժեզրկում Հայաստանում չի սպասվում: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը՝ հերքելով լուրերը, թե Ամանորից հետո դրամն արժեզրկվելու է: Նա շեշտեց, որ դրամի արժեզրկման մասին շրջանառվող լուրերը զուրկ են որևէ հիմքից: «Դրամի արժեզրկման մասին լուրերի հիմքում հիմնավոր վերլուծություն չկա: Դրանք ապատեղեկատվություն են: Մեզ ոչ դեֆոլտ, ոչ էլ արժեզրկում չի…
Հայաստանում աղբը վերամշակվելու է
Հայաստանում աղբի վերամշակում լինելու է: Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատը: Հայտարարությունում ասվում է. «Դեկտեմբերի 13-ին կայացած կառավարության նիստի ժամանակ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետի այն հարցին, թե ի վերջո մենք ունենալու ենք վերամշակում, թե ոչ, պատասխանեց, որ Հայաստանում աղբ վերամշակելը հետաքրքիր չէ պոտենցիալ ներդրողի համար, քանի որ այնտեղից շահույթ…
Լուկաշենկոն խնայողություններ է պահանջել չինովնիկներից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի բյուջե հաջորդ տարի պետք է ներառել միայն անհրաժեշտ ծախսերը՝ բացառելով ավելորդները, տեղեկացնում է gazeta.ru-ն։ «Հաջորդ տարի մենք ավելորդ ոչ մի ծախս չենք կարող թույլ տալ»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ պետք է հաշվել յուրաքանչյուր կոպեկը։ Լուկաշենկոն խնայողություններ պահանջել է նաև չինովնիկներից՝ կոչ անելով քիչ միջոցառումների գնալ։ Պետության…
Ձկնատեսակների պաշարները շարունակում են նվազել
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, Ձկնաբուծության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը մասնավորապես ասաց. «Խեցգետինը մեր արդյունագործական կենսառեսուրսներից է: Ցավոք սրտի, նրա պաշարները սկսել են նվազել: Այսօր դրանք գնահատվում են մոտ 2300-ից մի փոքր ավելի տոննա: Անցյալ տարի եղել է 2600, իսկ նախանցյալ տարի` 4500 տոննա: Այսինքն` այս երկու տարվա մեջ մոտ 2 անգամ պաշարներն ընկել են:…
Զբոսաշրջիկների մոտ նկատվում է Հայաստան այցելելու պահանջարկի աճ
Այս Ամանորին ռուսաստանցի զբոսաշրջիկների այցելությունների ամենատարածված ուղղությունը կլինի Հայաստանը. այս ուղղության պահանջարկը նախորդ տարվա համեմատ աճել է 76 տոկոսով։ Այս տվյալները «Իզվեստիա»-ին տրամադրել է OZON.travel ճամփորդական գործակալությունը։ Նշվում է, որ Հայաստան այցելությունների պահանջարկի աճին նպաստել են տոմսերի գների 12 տոկոս նվազումը, ինչպես նաև երկրի ներսում ոչ թանկ կացարանները և ծառայությունները։ Անդրադառնալով այս ցուցանիշներին՝ ՀՀ վարչապետի…
Գազի գին. «2013 թ.–ին մեծ վրիպում է թույլ տրվել»
«Փաստ» թերթը գրում է. «Է. Սահակյանը, «Փաստի» թղթակցի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից ընդունած 2013 թ.–ի 1349–Ա՝ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առք ու վաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին որոշմանը եւ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված ՀՀ բնական գազի առք ու վաճառքի ժամանակ գների ձեւավորման կարգին, նշեց, որ ստացվում է՝ 2013 թվականից երկու…
Լեհական հոլդինգը մտադիր է Հայաստանում տրակտորների արտադրություն սկսել
Դեկտեմբերի 14-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունել է լեհական «Փոլ-Մոտ» հոլդինգի պատվիրակությանը հոլդինգի փոխտնօրեն Մառեկ Փոլի գլխավորությամբ, տեղեկացնում են Ավինյանի գրասենյակից։ Ըստ աղբյուրի, Տիրգան Ավինյանը վերհիշել է, որ մի քանի ամիս առաջ Վանաձոր այցելության ընթացքում հայկական «Սլացք» ընկերության գործունեության հետ ծանոթացումը և լեհական հոլդինգի կողմից Հայաստանում տրակտորների արտադրություն սկսելու իր գրասենյակ ուղարկված առաջարկը զուգադիպել…
«Մենք ունենք քաղաքական մոտեցում, և այդ քաղաքական մոտեցումն իրականացվելու է»,- Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Լավ է, որ չի իրականացվել «Հյուսիս-հարավ» ծրագիրը, դրանով կանխվել է կոռուպցիան: Այս մասին նա հայտարարեց կառավարության նիստում։ «Ես այդ մոտեցումը չեմ ընդունում. ի՞նչ է նշանակում` ծրագիրն իրականացրել ենք: Ի՞նչ ենք իրականացրել, բռնել, թալանել ենք «Հյուսիս-հարավ» ծրագիրը: Ու լավ է, որ չի իրականացվել, որովհետև չիրականացնելով` առաջին հերթին կանխվել է կոռուպցիան,…
ՀՀ կառավարության այսօրվա կայացրած որոշումները
ՀՀ կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքը գրում է. Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշեց` ✔ 2019 թվականի մարտի 31-ից դադարեցնել ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործունեությունը: ✔ Հիմնարկի գործառույթները կշարունակի իրականացնել ֆինանսների նախարարությունը:
Կառավարությունը հաստատեց Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում ընդգրկված 26 գերակա դպրոցների ցանկը
Կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքը գրում է. Կառավարությունը հաստատեց Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում ընդգրկված 26 գերակա դպրոցների ցանկը, որոնք ենթակա են առաջնահերթ կարգով ուժեղացման կամ նորի կառուցման: Ծրագրով ակնկալվում է սեյսմիկ առումով անվտանգ դպրոցներում սովորողների քանակի ավելացում 10.626-ով: Սասունիկի Գևորգ Չաուշի անվան միջնակարգ դպրոց, Արագածոտնի մարզ Օհանավանի Սուրեն Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց, Արագածոտնի մարզ Շենավանի…
Բացառվում է հունվարին գազի սակագնի բարձրացում․ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Գազի սակագնի շուրջ բանակցություններն այս փուլում դեռևս շարունակվում են: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը: «Պայմանավորվածությունը դեռևս ինչ-որ կետի չեն հանգել»,- ասաց նա: Դիտարկմանը, թե տարվա ավարտին ավարտվում է նաև Ռուսաստանի հետ կնքած պայմանագրի ժամկետը, նա արձագանքեց՝ պայմանագրերի ժամկետի ավարտը խնդիր չէ, դրանք այնքան…
Տիգրան Ավինյանն ընդունեց Մալիկա Գենդուրիին
Դեկտեմբերի 12-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց ֆրանսիական «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին, հայտնում է 1in.am-ը: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից, Հանդիպմանը ներկա էր նաև էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: Հանդիպման սկզբում Տիգրան Ավինյանը նշեց, որ բաց և թափանցիկ միջավայրում…














