Կրթություն
Ազատ TV-ն լուսաբանում է կրթության ոլորտի նորությունները՝ կրթական ծրագրերից մինչև բարեփոխումներ ու կրթական տեխնոլոգիաների նորարարություններ։
Օլիմպիադայում Վազգեն Սարգսյանի անվան վարժարանը գրավել է երկրորդ տեղը
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մարտի 29-ին ամփոփվել են ԱՊՀ անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների մասնակցությամբ անցկացված օտար լեզվի միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի արդյունքները: ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ օլիմպիադայի փակման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար,…
Հեղափոխությունը սկսվել է ԵՊՀ դռները բացելով, և այդ դռները պետք է բաց մնան. ՀՀ վարչապետ
ԱԺ մարտի 27-ի նիստի ընթացքում ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Ձեզ է պատկանում արտահայտությունը, որ «մեզ պետք չեն այնպիսի ռեկտորներ, ովքեր ուսանողների առաջ դուռ են փակում»: Այսօր նույնպես, ինչպես նախկինում մի քանի անգամ, հատուկ ընդգծեցիք Ձեր ղեկավարած կառույցի կողմից աշխատանքի խրախուսման քաղաքականությունը, ինձ հետաքրքրում է՝ արդյո՞ք ՀՀ-ում…
Ուսուցիչները պետք է սովորեն աշխատել հատուկ կարիքով երեխաների հետ. ԿԳՆ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել համընդհանուր ներառական կրթության անցում կատարելու հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական խորհրդակցությունը: Աշխատանքային խմբի ղեկավար, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին զեկուցվել են նախորդ նիստի ընթացքում տրված հանձնարարականների շրջանակում կատարված աշխատանքները: Մասնավորապես, խմբի անդամները ներկայացրել են իրենց դիրքորոշումն ու առաջարկությունները` նախորդ նիստում ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանի ներկայացրած…
ԿԳ նախարարի տեղակալն ընդունել է եվրոպական կենտրոնի փորձագետներին
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանն այսօր ընդունել է Թմրամիջոցների ու թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի փորձագետներին` Իլզե Ջակոբսոնի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի պետական, հասարակական անվտանգության բաժնի պետ Արման Ղազարյանը: Ողջունելով հյուրերին` նախարարի տեղակալը կարևորել է Հայաստան-ԵՄ համագործակցությունը թմրամիջոցների դեմ պայքարի ոլորտում և ընդգծել, որ ՀՀ կրթության և գիտության…
Վարչապետի հայտարարությունը մեկ բուհին չէր վերաբերում. Հովհաննես Հովհաննիսյան
Կարծում եմ, որ վարչապետի հայտարարույթունն այն մասին, որ նոր Հայաստանում չեն լինելու ռեկտորներ, ովքեր ուսանողների առաջ դռներ են փակել մեկ բուհին չի վերաբվերվում, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը: «Դա վերաբերում է թե´ կրթության որակին, թե´ կրթական միջավայրին, թե´ տարիներ շարունակ գործող արատավոր պրակտիկաներին, որոնք բուհի ներսում գործել են, և թող…
Ավշար գյուղի դպրոցի տնօրենը ազատման դիմում է ներկայացրել
Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Հերմինե Անդրեասյանի՝ պաշտոնից ազատման որոշման պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է. «Հարգելի պարոն Սարգսյան, խնդրում եմ այս դիմումի համաձայն ազատել ինձ Ավշարի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնից և ստորև ներկայացնում եմ այդ որոշման պարզաբանումը։ Ես՝ Հերմինե Անդրեասյանս, մարտի 1-ին ընտրվել եմ Ավշարի միջնակարգ…
ՔՊ-ից որևէ մեկը չպետք է ընդգրկվի նոր ձևավորվող բուհերի կառավարման խորհուրդներում. Էդմոն Մարուքյան
«Վարչապետը ճիշտ է ասում, որ բուհերը պետք է ազատել քաղաքականացվելուց: Պետք է ուշադիր լինենք, որ ՔՊ-ից որևէ մեկը չընդգրկվի նոր ձևավորվող բուհերի կառավարման խորհուրդներում: Մինչդեռ ես տվյալներ ունեմ, որ կառավարման խորհուրդներ կան, որտեղ իշխող ուժից մարդիկ կան ներգրավված, մենք պետք է դա բացառենք»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար…
Ես Արամ Սիմոնյանի պաշտոնավարման մեջ լրջագույն խնդիրներ եմ տեսնում․ ԿԳ նախարար
Մարտի 26-ին լրագրողների հետ զրույցում կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է վարչապետի՝ մարտի 25-ին արած հայտարարությանը, որ այն ռեկտորները, ովքեր բուհական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ, նոր Հայաստանում անելիք չունեն: Լրագրողի այն հարցին` արդյո՞ք խոսքը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի մասին էր, նախարարը պատասխանեց, որ մամուլում եղած արձագանքներում հստակ մատնանշվել է, թե ում մասին…
Խնդիրների լուծման երկու ճանապարհ կա՝ փաթեթային և իրավիճակային-օպերատիվ. Մխիթար Հայրապետյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը, խոսելով գրագողության կանխարգելմանը միտված օրենսդրական նախագծի մասին, նշեց՝ խնդիրները լուծելու կամ դրանց արձագանքելու երկու ճանապարհ կա՝ փաթեթային և իրավիճակային-օպերատիվ: «Պետք չէ մտնել ծայրահեղ դաշտ, ասել՝ այս խնդիրը պետք է լուծվի միայն փաթեթային, կամ միայն իրավիճակային ճանապարհով: Այս նախագիծը երկրորդ ճանապարհն է ընտրում: Սա նաև պետության դիրքորոշումն է կրթության…
Ամփոփվել են առարկայական օլիմպիադաների մարզային փուլի արդյունքները
Մարտի 25-ին Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում 2018-2019 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլում մրցանակային տեղեր զբաղեցրած՝ Կապանի և Քաջարանի տարածաշրջանների աշակերտներին Սյունիքի մարզպետի դիպլոմներ հանձնվեցին: Մինչ այդ արարողությունը Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանն ամփոփեց մարզային փուլի արդյունքները: Օլիմպիադաներն անց են կացվել հանրակրթական 16 առարկայից. մեր մարզում օլիմպիադաների տարածքային…
Հնարավոր է մեկընդմիշտ վերացնել պլագիատը, սակայն գոնե շատ նվազեցնելը գտնվում է բուհերի դաշտում. Հովհաննես Հովհաննիսյան
Այսօր Ազգային ժողովի նիստում քննարկվում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: Ըստ նախագծի առաջարկում է արգելել կուրսային, դիպլոմային և այլ աշխատանքների վաճառքը: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը, դիմելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանին, նշեց, որ գնահատում է ուսանողներին նման ծառայություններից օգտվելուց հետ պահելու նրա ջանքերը: Սամսոնյանն ասաց՝…
Գովազդների արդյունքում դրդում ենք ուսանողին մտածել ուսանողությունը վատնելու և ոչ թե սովորելու մասին. Սոֆյա Հովսեփյան
Այսօր Ազգային ժողովի նիստում քննարկվում է գումարի դիմաց դիպլոմային ու կուրսային աշխատանքներ գրելու ծառայությունների գովազդն արգելելու մասին նախագիծը, ինչի ժամանակ հարցեր առաջացան դրա կիրառման հնարավորության հետ կապված։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Սոֆյա Հովսեփյանը կոչ արեց հարցը դիտարկել այն կանխավարկածով, որ օրենքը կիրառվելու է։ «Առաջին կուրսի ուսանողը մտնում է բուհ և տեղյակ չէ անգամ, որ նմանատիպ…
Սա խայտառակություն է, ուստի նախ պետք է նման «ծառայությունների» գովազդը արգելել. Հովհաննես Հովհաննիսյան
Ասյօր Ազգային ժողովինիստում քննարկվում է «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու և «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը: Նախագծերի փաթեթը առաջարկել է Իմ քայլը խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը, ով նշեց, որ գործընկերներից շատերը դասավանդում են բուհերում, տարիներ շարունակ տեսել են, գիտեն՝ ինչպես են այդ գրասենյակները տարբեր տեսակի կուրսայիններ, դիպլոմայիններ վաճառում՝ դրանով ազդում…
ԵՊՀ ռեկտորը նշում է, որ դասադուլը թյուրիմացության հետևանք է
Թյուրիմացություն է տեղի ունեցել. ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներին թվացել է, թե փոխդեկան Էդգար Քալանթարյանը հեռացվել է աշխատանքից, ինչի պատճառով էլ նրանք այսօր դասադուլ են իրականացրել, Aysor.am-ի հետ զրույցում հավաստիացրեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն՝ անդրադառնալով նշված ֆակուլտետի ուսանողների կողմից իրականացված դասադուլին և ֆեյսբուք սոցիալական ցանցում «#ՔալանթարյանըՄնալուԷ» հեշթեգով ակցիային։ «Որևէ խնդիր չկա, ուսանողները թյուրիմացաբար կարծել են,…
ԵՊՀ-ում դասադուլ է․ բուհի մամուլի խոսնակը պարզաբանում է
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները «դասադուլ» են անում: Facebook-ում «#ՔալանթարյանըՄնալուԷ» հեշթեգով միջոցառում է ստեղծվել: «Մենք՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներս, մտահոգված լինելով մեր փոխդեկանի հանդեպ դրսևորված անարդար վերաբերմունքով, ինչպես նաև ֆակուլտետում տիրող անորոշ մթնոլորտով՝ իրականացնում ենք դասադուլ՝ պահանջելով պրն. Քալանթարյանի լիազորությունների վերականգնում և ֆակուլտետի անառողջ մթնոլորտի վերացում, այսուհետ նաև դրա բացառում»,- տեղեկացնում են ուսանողները: ԵՊՀ խոսնակ…















