Դե ինչ, վերջապես տեղի ունեցավ ֆիլմասերների համար այդքան սպասված «Օսկար» մրցանակաբաշխությունը: Օսկարի 91-րդ արարողությունն անցավ առանց հաղորդավարների: Այն սկսվեց աշխարհահռչակ Queen խմբի և Ադամ Լամբերտի ելույթով: Նշենք նաև, որ Queen խմբի մասին պատմող «Բոհեմական Ռապսոդիա» ֆիլմը նույնպես նոմինացված էր մի շարք անվանակարգերում, այդ թվում «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:
Ձեզ ենք ներկայացնում բոլոր անվանակարգերի հաղթողներին:
Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի՝ Ռեջինա Քինգ, «Եթե Բիլ սթրիթը խոսել կարողանար» (Regina King, “If Beale Street Could Talk”)
Լավագույն վավերագրական ֆիլմ՝ «Ազատ վերելք» (“Free Solo”, Elizabeth Chai Vasarhelyi, Jimmy Chin, Evan Hayes and Shannon Dill)
Լավագույն դիմահարդարում և վարսահարդարում՝ «Իշխանություն» (“Vice”, Greg Cannom, Kate Biscoe and Patricia Dehaney)
Հագուստի լավագույն ձևավորում՝ «Սև հովազը», Ռուֆ Քարթեր (Black Panther, Ruth Carter)
Լավագույն պրոդյուսերական աշխատանք՝ «Սև հովազ», Հանա Բիչլեր՝ պրոդյուսերական աշխատանք, Ջեյ Հարթ՝ տաղավարի ձևավորում (“Black Panther”, Hannah Beachler – Production Design, Jay Hart – Set Decoration)
Լավագույն օպերատորական աշխատանք՝ «Ռոմա», Ալֆոնսո Կուարոն (“Roma”, Alfonso Cuarón)
Լավագույն հնչյունային մոնտաժ՝ «Բոհեմական Ռապսոդիա», Ջոն Ուորհարսթ և Նինա Հարթսթոն (“Bohemian Rhapsody”, John Warhurst and Nina Hartstone)
Լավագույն հնչյունային ձևավորում՝ «Բոհեմական Ռապսոդիա», Փոլ Մասեյ, Թիմ Կավագին, Ջոն Կասալի (“Bohemian Rhapsody”, Paul Massey, Tim Cavagin and John Casali)
Լավագույն օտարալեզու ֆիլմ՝ «Ռոմա», Մեքսիկա, Ալֆոնսո Կուարոն (“Roma”, Mexico, Alfonso Cuaron)
Լավագույն մոնտաժ՝ «Բոհեմական Ռապսոդիա», Ջոն Օտման (“Bohemian Rhapsody”, John Ottman)
Լավագույն երկրորդ պլանի դերասան՝ Մահարշալ Ալի, «Կանաչ գիրքը» (Mahershal Ali, “Green Book”)
Լավագույն անիմացիոն ֆիլմ՝ «Սարդ մարդը. տիեզերքի միջև» (“Spider-Man: Into the Spider-Verse”, Bob Persichetti, Peter Ramsey, Rodney Rothman, Phil Lord and Christopher Miller)
Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ` «Բաո» (“Bao”, Domee Shi and Becky Neiman-Cobb)
Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ՝ «Վերջակետ. Նախադասության ավարտը» (“Period. End of the Sentence”, Rayka Zehtabchi and Melissa Berton)
Լավագույն վիզուալ էֆեկտներ՝ «Առաջին մարդը լուսնի վրա» (“First Man”, Paul Lambert, Ian Hunter, Tristan Myles and J.D. Schwalm)
Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ՝ «Մաշկը» (“Skin”, Guy Nattiv and Jaime Ray Newman)
Լավագույն սցենար՝ «Կանաչ գիրք», Նիկ Վալելոնգա, Փիթեր Ֆարելի, Բրայան Քյուրի (“Green Book”, Written by Nick Vallelonga, Brian Currie, Peter Farrelly)
Լավագույն ադապտացված սցենար՝ «Սև կլանականը», Սփայք Լի, Դեվիդ Ռաբինովիչ, Չարլի Վախտել, Քեվին Ուիլմոտ (“BlacKkKlansman”, Written by Charlie Wachtel & David Rabinowitz and Kevin Willmott & Spike Lee)
Լավագույն երաժշտություն՝ “Սև հովազ”, Լյուդվիգ Գորանսոն (“Black Panther”, Ludwig Goransson)
Լավագույն երգ՝ «Աստղը ծնվեց». “Shallow”, Լեդի Գագա (“Shallow” from “A Star is Born”, Music and Lyrics by Lady Gaga, Mark Ronson, Anthony Rossomando and Andrew Wyatt)
Լավագույն դերասան՝ Ռամի Մալեկ, «Բոհեմյան Ռապսոդիա» (Rami Malek, “Bohemian Rhapsody”)
Լավագույն դերասանուհի՝ Օլիվիա Քոլմեն «Ֆավորիտուհին» (Olivia Colman, “The Favourite”)
Լավագույն ռեժիսոր՝ «Ռոմա», Ալֆոնսո Կուարոն (“Roma”, Alfonso Cuaron)
Լավագույն ֆիլմ՝ «Կանաչ գիրք» (“Green Book”, Jim Burke, Charles B. Wessler, Brian Currie, Peter Farrelly and Nick Vallelonga)