Ժամանց

Ազատ TV-ն ներկայացնում է ժամանցի ոլորտի նորությունները՝ կինո, երաժշտություն, խաղեր և մշակութային իրադարձություններ։

  • ԱՄՆ-ում կբացվի երկրի ամենաերկար կամուրջը

    ԱՄՆ-ում կբացվի երկրի ամենաերկար կամուրջը

    ԱՄՆ-ում կբացվի երկրի ամենաերկար կամուրջը։ SkуBridge-ը Գաթլինբերգում (Թենեսիի նահանգ) գցված է 207մ Գրեյթ Սմոքի Մաունթինս դաշտավայրի վրայով և այցելուների համար կբացվի արդեն մայիսի 17-ին։ Ինչպես հայտնում է USA.one-ը, նրանք, ովքեր վախենում են բարձրությունից, պետք է մի քանի անգամ մտածեն կամրջի վրա ոտք դնելուց առաջ։ Դրա կենտրոնում կան ապակյա վահանակներ, որոնց միջով ներքևում` ձեզնից 42 մ…

  • Սրբուկի տեսահոլովակը ամենաշատ դիտվածներից է եվրատեսիլյան հոլովակների ցանկում

    Սրբուկի տեսահոլովակը ամենաշատ դիտվածներից է եվրատեսիլյան հոլովակների ցանկում

    «Եվրատեսիլ» մրցույթից օրեր առաջ կազմակերպիչներն ի մի են բերել համացանցում մասնակիցների երգերի հանրաճանաչության արդյունքները: Հայաստանը ներկայացնող Սրբուհի Սարգսյանի երգի տեսահոլովակն ամենաշատ դիտվածների ցանկում երկրորդն է: “Walking Out” երգի տեսահոլովակը YouTube-ում դիտվել է 4.6 մլն անգամ։ Առաջին հորիզոնականում Նիդերլանդների ներկայացուցչի Arcade երգն է՝ 6.3 մլն դիտումով: «Եվրատեսիլը» կմեկնարկի մայիսի 14-ին, Թել-Ավիվում: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 18-ին:

  • Ալսուն կմասնակցի «Եվրատեսիլ 2019»-ին

    Ալսուն կմասնակցի «Եվրատեսիլ 2019»-ին

    Իսրայելում տեղի կունենա «Եվրատեսիլ 2019» մրցույթը, որին կմասնակցի Ալսուն։Շոուի ընթացքում երգչուհին կհայտարարի միավորները, որոնք մյուս երկրների մասնակիցներին հատկացրել է ռուսական ժյուրին։Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն։ Հիշեցնենք,որ 2000թ.-ին Ալսուն «Եվրատեսիլ»-ում կատարել է «Solo» երգը եւ զբաղեցրել երկրորդ հորիզոնականը։ Ավելի ուշ նա մրցույթը վարել է Մոսկվայում հաղորդավար Իվան Ուրգանտի հետ եւ հայտարարել քվեարկության արդյունքները։  

  • «Գահերի խաղը» հեռուստասերիալի Սանսա Սթարքը ամուսնացել է

    «Գահերի խաղը» հեռուստասերիալի Սանսա Սթարքը ամուսնացել է

    «Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալում Սանսա Սթարքին մարմնավորող դերասանուհի Սոֆի Թըրներն ամուսնացել է երաժիշտ Ջո Ջոնասի հետ: Նրանց հարսանիքը տեղի է ունեցել Լաս Վեգասում՝ Billboard երաժշտական մրցանակաբաշխությունից անմիջապես հետո: Հարսանեկան արարողությանը ներկա են եղել Ջոնաս եղբայրները՝ Քեվինն ու Նիքն իրենց կանանց հետ, Քելիդը, Dan+Shay-ը, Diplo-ն և ուրիշներ: https://twitter.com/MyeishaEssex/status/1123810778119905280?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1123810778119905280&ref_url=https%3A%2F%2Fwww.vnews.am%2Fculture%2Fgaheri-xaxi-sofi-turner-amusnacel-e-joe-jonasi-het%2F

  • Գիտնականները պարզել են, որ մահացության ավելի բարձր ռիսկ գյություն ունի վատ հոտառություն ունեցող տարեց մարդկանց մոտ

    Գիտնականները պարզել են, որ մահացության ավելի բարձր ռիսկ գյություն ունի վատ հոտառություն ունեցող տարեց մարդկանց մոտ

    Ամերիկայի Միացյալ Նահանգների Միչիգան նահանգի համալսարանի գիտնականները պարզել են, որ մահացության ավելի բարձր ռիսկ գյություն ունի վատ հոտառություն ունեցող տարեց մարդկանց մոտ, քան մնացածի: Ուսումնասիրությանը, որն անցկացվել է 1997-1998 թվականներին, մասնակցել է 70-79 տարեկան 2.3 հազար մարդ: Թեստի ընթացքում նրանց առաջարկել են նույնականացնել 12 տարածված բույրեր: Մինչև 2014 թվականը մահացել է 1.2 հազար կամավոր: Ուսսումնասիրությունից…

  • Ավստրալիայում երեք աչքանի օձ են հայտնաբերել

    Ավստրալիայում երեք աչքանի օձ են հայտնաբերել

    Ավստրալիայի տափաստաններում հայտնեբերել են երեք աչք ունեցող 40 սմ երկարությամբ 3 ամսական տարօրինակ պիթոն տեսակի օձ։ Ինչպես նշվում է, սողունը մուտացիայի հետևանքով ծնվել է երեք աչքով։ Ընդ որում՝ օձի երեք աչքն էլ «աշխատող» են եղել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Սողունին հայտնաբերել են մի քանի շաբաթ առաջ Հյուսիսային տարածք նահանգում։ Նրան կնքել են Մոնթի…

  • «Գահերի խաղի» հեղինակը բացատրել է ինչպես դիտել երրորդ սերիան

    «Գահերի խաղի» հեղինակը բացատրել է ինչպես դիտել երրորդ սերիան

    Deadline-ը տեղեկացնում է, որ «Գահերի խաղի» բեմադրիչ-օպերատոր Ֆաբիան Վագները բացատրել է դժգոհ հանդիսականին, որ ոչ թե ապրիլի 29-ին ցուցադրված սերիան է այդքան մռայլ, այլ հեռուստացույցների կարգավորումներն են խնդիրներ առաջացրել: Բանն այն է, որ սերիալի սիրահարներից շատերն են դժգոհել, որ նոր սեզոնի երրորդ էպիզոդը շատ մութ է և դժվարություններ են առաջացել մարտերի հատվածների մանրամասները տեսնելու հարցում:…

  • Ամերիկայի համալսարաններից մեկի գմբեթը ծածկվել է Կապիտան Ամերիկայի վահանի տեսքով պաստառով

    Ամերիկայի համալսարաններից մեկի գմբեթը ծածկվել է Կապիտան Ամերիկայի վահանի տեսքով պաստառով

    ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի համալսարանի ուսանողները հաստատության գմբեթը ծածկել են պաստառով, որն ունի Կապիտան Ամերիկայի վահանի տեսք: Դրա պատրաստման համար կես տարի է ծախսվել: Քրիս Էվանսը, որը մարմնավորել է սուպերհերոսին, Twitter-ում ջերմ խոսքեր է հղել նախաձեռնող երիտասարդներին: Նշենք, որ Միացյալ Նահանգներում հայտնի շինությունները պարբերաբար զարդարվում են տարբեր կերպարների խորհրդանիշներով: https://www.youtube.com/watch?v=nOOtrWnk2dw

  • Ջեյմս Մարսդենը և Ջիմ Քերին՝ «Սոնիկ» ֆիլմում

    Ջեյմս Մարսդենը և Ջիմ Քերին՝ «Սոնիկ» ֆիլմում

    Paramount Pictures ստուդիան YouTube-ի իր ալիքում հրապարակել է «Սոնիկ» ֆիլմի առաջին թրեյլերը: Ջեֆ Ֆաուլերի ֆիլմի շնորհանդեսը տեղի կունենա 2019-ի նոյեմբերի 7-ին։ Թրեյլերից պարզ է դառնում, որ ֆիլմում մի քանի հայտնի դերասան է նկարահանվել, ներառյալ՝ Ջեյմս Մարսդենը և Ջիմ Քերին։ Հայտնի կատակերգուն կմարմնավորի Սոնիկի գլխավոր թշնամուն՝ Բժիշկ Ռոբոտնիկին։ Ֆիլմը նկարահանվել է կապույտ ոզնու մասին հայտնի համակարգչային…

  • Լոնդոնում ծովաորորն իրեն թղթակցի դերում է փորձել

    Լոնդոնում ծովաորորն իրեն թղթակցի դերում է փորձել

    «Բազմաթիվ խնդրանքներին ընդառաջելով՝ Բլեքուոլ թունելից հյուսիս ճանապարհային երթևեկության իրավիճակի վերաբերյալ վերջին նորությունները մեր սեփական թղթակցի կողմից …». այսպես էր վերնագրված այն տեսանյութը, որը Լոնդոնի ճանապարհային ծառայությունների անդամները  տեղադրել են Twitter-ում: Տեսանյութում սակայն երևում է ծովաորորը: Ճանապարհային տեսախցիկը որսացել է ֆոկուսում հայտնված հետաքրքրասեր որորին, որը նստել է ուղիղ տեսախցիկի դիմաց և սկսել պտտել գլուխը՝ նայելով ոսպնյակի…

  • Հայտնի է «Ֆանտաստիկ գազանները» ֆիլմաշարի թողարկման օրը

    Հայտնի է «Ֆանտաստիկ գազանները» ֆիլմաշարի թողարկման օրը

    Ժամեր առաջ Warner Bros.-ը հաստատել է «Ֆանտաստիկ գազանները» ֆիլմաշարի թողարկման օրը. հերթական մասը կթողարկվի 2021թ.-ի նոյեմբերի 12-ին, իսկ դրա նկարահանումները կսկսեն 2020թ.-ի գարնանը: Այն նախատեսված էր թողարկել 2020թ.-ի նոյեմբերի 20-ին, իսկ նկարահանումները սկսել՝ 2019-ի հուլիսին, սակայն այս ամենը հետաձգվել է, որպեսզի կինոարտադրող ընկերությունը կարողանա ավելի շատ ժամանակ տրամադրել ֆիլմն ամբողջացնելու ու լավ արտադրանք ներկայացնելու համար:…

  • Հայտնի են Դի Կապրիոյի և Փիթի Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում նկարահանվելու հոնորարները

    Հայտնի են Դի Կապրիոյի և Փիթի Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում նկարահանվելու հոնորարները

    Դերասաններ Լեոնարդո Դի Կապրիոն և Բրեդ Փիթը 10-ական միլիոն դոլար են ստացել Քվենթին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» նոր ֆիլմում նկարահանվելու համար: The Variety-ի տվյալներով նրանց գործընկերուհին՝ Մարգո Ռոբին, նույնքան հոնորար է ստացել «Վայրի թռչուններում» նկարահանվելու համար: Նշվում է նաև, որ դերասան Ռայան Ռեյնոլդսը մոտ 27 միլիոն դոլար է վաստակել Netflix-ի «6 Underground»-ում նկարահանվելու համար:  

  • National Geographic-ը պատմել է հայկական ճաշատեսակների մասին

    National Geographic-ը պատմել է հայկական ճաշատեսակների մասին

    «National Geographic» ամսագրի ռուսական տարբերակը հայկական խոհանոցի մասին հոդված է հրապարակել և պատմել է հայկական ավանդական ճաշատեսակների մասին։ «Հայկական խոհանոցը միայն խորովածն ու լավաշը չեն, այլ նաև քյալլան, գաթան, ինչպես նաև բազմաթիվ ճաշատեսակներ, որոնց մասին, հնարավոր է, նույնիսկ երբեք չեք լսել, եթե չեք եղել Հայաստանում։ Մթերքն այստեղ պատրաստվում է ոչ միայն երևակայությամբ, այլև հոգով։ Դրանում…

  • Ռոբերտ Դաունի-կրտսերը «Վրիժառուները. Անվերջության պատերազմ» ֆիլմի համար 75 մլն դոլար է ստացել

    Ռոբերտ Դաունի-կրտսերը «Վրիժառուները. Անվերջության պատերազմ» ֆիլմի համար 75 մլն դոլար է ստացել

    Դերասան Ռոբերտ Դաունի-կրտսերը Marvel Studia-ի հետ յուրօրինակ ֆինանսական պայմանավորվածություն է ձեռք բերել «Վրիժառուները» ֆիլմաշարում Երկաթե մարդու դերի համար։ Ինչպես նշում է The Hollywood Reporter-ը , «Վրիժառուները. Անվերջության պատերազմ» ֆիլմի համար դերասանը 75 մլն դոլար է ստացել։ Երկաթե մարդը նաև միլիոնավոր դոլարներ է վաստակել՝ նկարահանվելով ֆիլմաշարի մյուս դրվագներում։