Ժամանց

Ազատ TV-ն ներկայացնում է ժամանցի ոլորտի նորությունները՝ կինո, երաժշտություն, խաղեր և մշակութային իրադարձություններ։

  • National Geographic-ը պատմել է հայկական ճաշատեսակների մասին

    National Geographic-ը պատմել է հայկական ճաշատեսակների մասին

    «National Geographic» ամսագրի ռուսական տարբերակը հայկական խոհանոցի մասին հոդված է հրապարակել և պատմել է հայկական ավանդական ճաշատեսակների մասին։ «Հայկական խոհանոցը միայն խորովածն ու լավաշը չեն, այլ նաև քյալլան, գաթան, ինչպես նաև բազմաթիվ ճաշատեսակներ, որոնց մասին, հնարավոր է, նույնիսկ երբեք չեք լսել, եթե չեք եղել Հայաստանում։ Մթերքն այստեղ պատրաստվում է ոչ միայն երևակայությամբ, այլև հոգով։ Դրանում…

  • Ռոբերտ Դաունի-կրտսերը «Վրիժառուները. Անվերջության պատերազմ» ֆիլմի համար 75 մլն դոլար է ստացել

    Ռոբերտ Դաունի-կրտսերը «Վրիժառուները. Անվերջության պատերազմ» ֆիլմի համար 75 մլն դոլար է ստացել

    Դերասան Ռոբերտ Դաունի-կրտսերը Marvel Studia-ի հետ յուրօրինակ ֆինանսական պայմանավորվածություն է ձեռք բերել «Վրիժառուները» ֆիլմաշարում Երկաթե մարդու դերի համար։ Ինչպես նշում է The Hollywood Reporter-ը , «Վրիժառուները. Անվերջության պատերազմ» ֆիլմի համար դերասանը 75 մլն դոլար է ստացել։ Երկաթե մարդը նաև միլիոնավոր դոլարներ է վաստակել՝ նկարահանվելով ֆիլմաշարի մյուս դրվագներում։    

  • Դավիթ Դասթմալչյանը «Ինքնասպանների ջոկատ» ֆիլմում կմարմնավորի սուպերչարագործին

    Դավիթ Դասթմալչյանը «Ինքնասպանների ջոկատ» ֆիլմում կմարմնավորի սուպերչարագործին

    Դավիթ Դասթմալչյանը միացել է «Ինքնասպանների ջոկատ» ֆիլմի դերասանական կազմին։ Նա կմարմնավորի սուպերչարագործին։ Ֆիլմիռեժիսորը Ջեյմս Գանն է: Դասթմալչյանը սուպերչարագործի ունակություններ է ստանում հագուստի շնորհիվ։ Կոստյումի յուրաքանչյուր զարդանախշ կարող է զենքի տարբեր տեսակների վերածվել։  

  • Քրիշտիանու Ռոնալդուն գնել է աշխարհի ամենաթանկ ավտոմեքենան

    Քրիշտիանու Ռոնալդուն գնել է աշխարհի ամենաթանկ ավտոմեքենան

    Ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն գնել է աշխարհի ամենաթանկ ավտոմեքենան` Bugatti La Voiture Noire-ը: Ավտոմեքենան վերջերս առաջին անգամ ներկայացվել էր Ժնևի ավտոսալոնում: Մեքնենան ունի 1500 ձիաուժ հզորություն և 420 կմ/ժ արագություն և արժի 11 մլն եվրո: Մեքենայի ղեկին ֆուտբոլիստը կկարողանա նստել միայն 2 տարի անց, քանի որ մինչ այդ տեխնիկական շտկումներ ու ևս մի քանի ցուցադրություններ պետք…

  • Գուգլը աշխատանքի օրվան նվիրված դուդլ է թողարկել

    Գուգլը աշխատանքի օրվան նվիրված դուդլ է թողարկել

    Google ընկերությունն Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ դուդլ է թողարկել, գրում է: Հիշեցնենք, որ մայիսի 1-ին աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, նշվում է Աշխատանքի ու աշխատավորի միջազգային տոնը: 1886թ-ի մայիսի 1-ին 8-ժամյա աշխատանքային օրվա պահանջով ամերիկացի բանվորները գործադուլ էին կազմակերպել Չիկագոյում։ Ակցիաներն ավարտվել էին ոստիկանության հետ արյունալի բախումով։ 1889թ․ հուլիսին 2-րդ Ինտերնացիոնալի Փարիզյան…

  • Ցուկերբերգը ներկայացրել է ֆեյսբուքի նոր դիզայնը

    Ցուկերբերգը ներկայացրել է ֆեյսբուքի նոր դիզայնը

    Ֆեյսբուքի ժ գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը ներկայացրել է սոցիալական ցանցի նոր դիզայնը։ Ցուկրբերգն այն ներկայացրել է Կալիֆորնիայում անցկացված F8 համաժողովի ժամանակ, որին մասնակցել են հավելված մշակողները։ Ցուկերբերգը նշել է, որ նոր դիզայնը թույլ կտա մարդկանց ավելի հեշտ շփվել միմյանց հետ և աչք կշոյի։ Ցուկերբերգը պատմել է այն փոփոխությունների մասին, որոնք սպասվում են ֆեյսբուքի արտաքին դիզայնում,…

  • Ճապոնիայում լացող երեխաների մարտեր են անցկացվել

    Ճապոնիայում լացող երեխաների մարտեր են անցկացվել

    Ճապոնիայում լացող սումոյի մրցույթ է անցկացվել, որին մասնակցել է 6 ամսականից մինչև 1 տարեկան 400 երեխա: Մրցույթի նպատակը երեխաների առողջությունն ու բարեկեցությունն է: Երեխաները կրում են ավանդական զգեստներ: Ըստ մարտի կանոնների հաղթող է ճանաչվում այն երեխան, որն առաջինը կլացի և ամենաբարձրը կբղավի: Հաղթողը կստանա 30 կիլոգրամ բրինձ: Երեխաների հետ հարթակ էին դուրս գալիս երկուական մարզիկ,…

  • Դերասանուհի Կարդինալեի զգեստները աճուրդի կհանվեն

    Դերասանուհի Կարդինալեի զգեստները աճուրդի կհանվեն

    60-ականների ոճի խորհրդանիշ համարվող, իտալական կինոյի լեգենդ Կլաուդիա Կարդինալեի զգեստապահարանից ամռանը 130 ցուցանմուշ է աճուրդի հանվելու Փարիզում: «Իր ժամանակների մեծագույն դերասանուհիներից մեկը նախընտրել է գեղեցիկ, շքեղ, երբեմն նաև ընդգծված համեստ, բայց, այնուամենայնիվ, շատ զգայական հագուստներ, որոնք նրա զարմանահրաշ արտաքինի և մեծ տաղանդի համադրությամբ նրան արժանացրել են «սիրո աստվածուհու» և իտալացի հանդիսատեսի սիրելիի փառքին», – ասվում…

  • Հայտնի է Կաննի կինոփառատոնի ժյուրիի կազմը

    Հայտնի է Կաննի կինոփառատոնի ժյուրիի կազմը

    Կաննի 72-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմում ընդգրկվել են հույն դերասան և սցենարիստ Յորգոս Լանտիմոսը, լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկին և դերասանուհի էլ Ֆանինգը: Այս մասին նշված է ապրիլի 29-ին փառատոնի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Աշխատանքները, ինչպես նշվում է կայքում, նաև կգնահատեն սցենարիստ Ռոբեն Կապիյոն, կինոռեժիսորներ Էնկի Բիլալը և Ալիչե Ռորվահերը: Կինոստուգատեսի ժյուրին գլխավորել է մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո…

  • Ապրիլի 30-ը Ջազի միջազգային օրն է

    Ապրիլի 30-ը Ջազի միջազգային օրն է

    Ջազի միջազգային օրը առաջին անգամ անցկացվել է 2012 թվականին: 2011 թվականի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր գլխավոր համաժողովում հայտարարել է ապրիլի 30-ը որպես տոն օրացույցի մեջ ներառելու մասին։ Ըստ այն հիմնադրողների՝ տոնի նպատակը «ջազի դերի մասին միջազգային հանրության տեղեկացվածության մակարդակի բարձրացումն է՝ որպես մարդկանց միջև խաղաղությանը, միասնությանը և երկխոսությանը նպաստող ուժ»: Ներկայումս շատ հասարակական կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ…

  • Ժան Լյուկ Գոդարը աշխատում է նոր ֆիլմի վրա

    Ժան Լյուկ Գոդարը աշխատում է նոր ֆիլմի վրա

    Ֆրանսիական «Նոր ալիքի» հիմնադիրներից մեկը՝ 88 ամյա վարպետ Ժան Լյուկ Գոդարը չի դադարում զարմացնել իր երկրպագուներին: Այժմ վարպետն աշխատում է իր հաջորդ ֆիլմի վրա: Գոդարը ոգեշնչվել է Ժան Ռասինի «Բերենիկա» գործից, որը 2000 թ. էկրանավորել էր Ժան-Դանիել Վերխակը: « Իմ այս նոր գործը չի հիմնվելու արխիվային նյութերի վրա: Ես չգիտեմ, թե արդյոք ինձ կհաջողվի գտնել…

  • Առցանց աճուրդում վաճառվել է այրված Ferrari-ի մոխիրը

    Առցանց աճուրդում վաճառվել է այրված Ferrari-ի մոխիրը

    Ապահովագրական ընկերություններին ծառայություն մատուցող Copart առևտրային հարթակում վաճառքի են հանել 1999 թվականի ամբողջովին այրված Ferrari F355 Spider՝ հայտնում է Motor-ը։ Ավտոմեքենան, որից մնացել է միայն մոխրացած կմախքը, գտել է իր գնորդին։ Թե ինչքան են վճարել Ferrari-ի համար, հայտնի չէ։ Լոտի նկարագրության մեջ նշվում է, որ նախկինում ավտոմեքենան հագեցած է եղել 3,5 լիտր ծավալով V8 մթնոլորտային…

  • Քենդալ Ջենները 2000-ականների ամենահայտնի զգեստը նորաձևություն է վերադարձրել

    Քենդալ Ջենները 2000-ականների ամենահայտնի զգեստը նորաձևություն է վերադարձրել

    Ամերիկացի սուպերմոդել Քենդալ Ջենները նորաձևություն է վերադարձրել 2000-ականներին հայտնի տոպերը։ Vogue-ի կայքում լուսանկարներ են հրապարակվել Ջեններից: Խոսքն ամառային տոպի մասին է, որը բաց է ուսի հատվածում։ Տարվա ամենահայտնի գույներից մեկը՝ կանաչ, նրա կերպարն առավել ոճային է դարձրել։ Մոդելը տոպը համադրել է բաց կապույտ ջինսե տաբատի և խոշոր սպորտային կոշիկների հետ։ Ավելի վաղ Քենդալ Ջենները կրել…

  • Թուրքմենստանի նախագահը ձիու մասին ռեփ է կատարել

    Թուրքմենստանի նախագահը ձիու մասին ռեփ է կատարել

    Ապրիլի 27-28-ին Թուրքմենստանում նշել են Ախալտեկինսկյան հեծյալի ազգային տոնը: Տոնի շրջանակներում Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ու նրա թոռը՝ Քերիմգուլը Ռովաչ մտրուկին, որը համարվում է ամբողջ երկրի բարեկեցության նախագուշակն ու ոգեշնչման աղբյուրը, ռեփ են նվիրել։ Կատարումը ներկայացնում ենք ստորև․ Նշենք, որ սա նախագահի 2-րդ հրապարակային ռեփ կատարումն է։