Գիտնականները պարզել են, որ մահացության ավելի բարձր ռիսկ գյություն ունի վատ հոտառություն ունեցող տարեց մարդկանց մոտ

Ամենադիտվածներ

Գիտնականները պարզել են, որ մահացության ավելի բարձր ռիսկ գյություն ունի վատ հոտառություն ունեցող տարեց մարդկանց մոտ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Միչիգան նահանգի համալսարանի գիտնականները պարզել են, որ մահացության ավելի բարձր ռիսկ գյություն ունի վատ հոտառություն ունեցող տարեց մարդկանց մոտ, քան մնացածի:

Ուսումնասիրությանը, որն անցկացվել է 1997-1998 թվականներին, մասնակցել է 70-79 տարեկան 2.3 հազար մարդ: Թեստի ընթացքում նրանց առաջարկել են նույնականացնել 12 տարածված բույրեր: Մինչև 2014 թվականը մահացել է 1.2 հազար կամավոր:

Ուսսումնասիրությունից պարզ է դարձել, որ թեստի վատ արդյունքներ ունեցողների մահվան հավանականությունը 10 տարվա ընթացքում 45%-ով ավելի բարձր է եղել: 13-րդ տարում հարաբերակցությունը ցածր է եղել, քանի որ մասնակիցների կյանքի ցիկլը մոտեցել է ավարտին, և շատերը մահացել են անկախ ուսումնասիրության սկզբում գրանցված հոտառության և առողջական վիճակից:

Արդյունքներից նաև պարզ է դարձել, որ լավ առողջություն ունեցող մարդկանց մոտ հոտառության կորուստը կյանքից արագ հեռանալու հիմնական կանխատեսումն է եղել: Ուսումնասիրության 10-րդ տարում նրանց մահվան հավանականությունը 62%-ով բարձր է եղել լավ հոտառություն ունեցողներից, իսկ 13-րդ տարում՝ 40%-ով:

Կապը ինքնին բացատրվում է նրանով, որ հիվանդությունները, ինչպիսիք են Պարկինսոնի հիվանդությունը կամ դեմենցիան, որոնք նվազեցնում են մարդու կյանքի տևողությունը, նույնպես ազդում են հոտառության վրա:

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();