Եվրահանգրվան
Եվրահանգրվանը Ձեզ է ներկայացնում եվրոպական լրահոսից առանձնացված ամենահետաքրքիր ու կարևոր նորությունները՝ ծանոթացնելու քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակությանին, սպորտային և այլ հիշարժան, ուշագրավ իրադարձություններին ու դեմքերին:
ԵՄ հետկորոնավիուսյան գործարք. բանակցությունները 4 օր է ինչ շարունակվում են
Հետկորոնավիրուսյան վերականգնման հիմնադրամի պայմանագրի համաձայնության ձեռքբերման շուրջ ԵՄ բանակցությունները 4 օր է ինչ շարունակվում են։ Հիմնական խնդիրն այն է, որ ծանր վնաս կրած երկրները՝ Իսպանիան, Իտալիան ցանկանում են քիչ ֆինանսավորում անել։ Առաջարկվող 750 միլիարդ եվրո կազմող ընդհանուր փաթեթը չափազանց մեծ է, ուստի «տնտեսող» երկրներն առաջարկում են սահմանափակվել 390 միլիարդ եվրոյով։ Աղբյուրը՝ bbc.com․
Նիդերլանդներն ուսումնասիրում է կարճատև թռիչքների այլընտրանքը
Նիդերլանդցիները նպատակ ունեն առաջինը մշակել հիպերլուփը (հայերեն՝ հիպերհանգույց) և նախատեսում են հաջորդ տարի Գրոնինգենում եվրոպական կենտրոն բացել: Այն ստորգետնյա ավանդական գնացքների այլընտրանքն է՝ մարդատար կամ բեռնատար ուղևորությունների համար նախատեսված վակուումային գնացք, ինքնաթիռի նման արագընթաց, որի պատճառով էլ կոչվում է հիպերլուփ։ Աղբյուրը՝ aljazeera.com․
Արքայադուստր Բեատրիսը և Էդոարդո Մապելի Մոզցին ամուսնացել են (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Բուքինգհեմյան պալատը կիսվում է Արքայադուստր Բեատրիսի և Էդոարդոյի հարսանեկան երկու նոր լուսանկարներով՝ շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար: Արքայադուստր Բեատրիսը և Էդոարդո Մապելի Մոզցին ուրբաթ օրը գաղտնի ամուսնական արարողություն են իրականացրել Ուինդսորի «All Saints Chapel» -մատուռում, իսկ կիրակի օրը Բուքինգհեմյան պալատը հրապարակել է այդ առիթից երկու նոր լուսանկար։ Թագավորական ընտանիքի պաշտոնական Instagram-ի էջում գրված է. «Յորքի արքայադուստր…
Փարիզում բացվել է լողացող կինոթատրոն Սենա գետի վրա
Կորոնավիրուսի ժամանակաշրջանում Փարիզում բացվեց փակ տարածքներում գործող կինոթատրոնների այլընտրանքը՝ լողացող կինոթատրոնը Սենա գետի ափին։ «Փարիզի տեսարժան վայրերը» ամենամյա նախագիծ է, երբ ջրառատ Սենա գետի ափը դառնում է լողափ։ Այս տարի կազմակերպիչները համագործակցեցին MK2 Cinemas-ի հետ և հուլիսի 18-ին հնարավորություն ընձեռնվեց դիտելու 2018 թվականի «Le Grand Bain» ֆրանսիական կատագերկության անվճար ցուցադրությունը 38 էլեկտրական նավակների կամ գետի…
Covid-19-ի 6 «տեսակներ». DAILYMAIL
Կորոնավիրուսը լինում է վեց տարբեր դրսևորումներ և յուրաքան չյուրն ունի սիմպտոմների համապատասխան ձևեր։ Այս մասին գրում է dailymail-ը՝ հղում անելով Լոնդոնի Քինգ քոլեջի ուսումնասիրություններին։ Լոնդոնի Քինգ քոլեջը «Կորոնավիրուսի ախտանիշների ուսումնասիրություն» հավելվածի միջոցով հավաքագրված տվյալների հիման վրա՝ պացիենտների նախնական սիմպտոմների մշակմամբ, հնարավոր է դառնում կանխատեսել վարակակիրը հոսպիտալացվելու է, թե ոչ։ Հավելվածի միջոցով, մարտ և ապրիլ ամիսներին…
5 նորություններ ԵվրաՀանգրվանից
Ոչ մի գրկախառնություն․ ԵՄ գագաթնաժողովը բացվում է՝ պահպանելով covid-19-ի կանոնները։ Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի մասնակիցներին հորդորել են կրել դիմակներ և խուսափել ձեռքսեղմումներից։ Սրահները ախտահանվելու են, օդը մաքրվելու է, իսկ ձեռք սեղմումները արգելվելու են։ Այս ամենն արվում է 2 օր տևող քննարկումների ընթացքում 27 պետությունների ղեկավար կազմի առողջությունն ապահովելու համար։ Ուրբաթ և շաբաթ օրը կայանալիք հանդիպմանը նախատեսվում…
Բուլղարիայի վարչապետը աշխատանքից հեռացրեց երեք նախարարների
Euronews-ը գրում է, որ Բուլղարիայի վարչապետը աշխատանքից հեռացրել է երեք նախարարների՝ մեկ շաբաթ տևած հակամրցակցային բողոքի ցույցի պատճառով: Չորեքշաբթի օրը Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը հեռացրեց իր ամենաազդեցիկ նախարարներից երեքին՝ ֆինանսների, էկոնոմիկայի և ներքին գործերի, մեկ շաբաթ տևած բողոքի ակցիաները չդադարելու արդյունքում՝ պահանջելով իրենց սեփական հրաժարականը: Սակայն Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հավաքված հոծ բազմությունը կշարունակի բողոքի ցույցը,…
Բրիտանիայի Թագուհու կողմից ասպետի կոչում է ստանալու 100-ամյա կապիտանը
Բրիտանական բանակի վետերանը, ով հայտնի է առողջապահության ոլորտի աշխատակիցների համար գումար հավաքելով, նշում է 100-ամյակը։ Կորոնավիրուսային պայքարի օրերին «առաջնագծում մարտնչող» բուժաշխատողների համար ավելի քան 41 միլիոն դոլլար նվիրաբերած բրիտանացի 100-ամյա վետերանը, ուրբաթ օրը պատրաստվում է ասպետի կոչում ստանալ թագուհի Եղիսաբեթ II-ի կողմից։ Այս առթիվ Թոմ Մուրը ասել է, որ այդ իրադարձությունը կդառնա իր կյանքի ամենահիշարժան…
Իսպանիան հարգանքի տուրք է մատուցել համաճարակի պատճառով զոհվածների համար
Այսօր` 16.07.2020, Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում արքայական զույգի գլխավորությամբ տեղի է ունեցել համաճարակի պատճառով զոհվածներին հարգանքի տուրք մատուցելու ազգային արարողությունը, որտեղ թագավոր Ֆիլիպ VI-ն հանդես է եկել ցավակցական ելույթով։ Արարողությանը մասնակիցների թիվը շուրջ 500-ն էր, ներկա էին կառավարության անդամները և երկրի յուրաքանչյուր շրջանի բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաև՝ Ուրսուլա վոն դեր Լեյենը, Չարլզ Միշելը և Դեյվիդ Սասոլին՝…
Գերմանիայի ոստիկանությունը հայտնաբերել է 31 միգրանտների թուրքական բեռնատար մեքենայում
Գերմանիայի ոստիկանությունն ու մաքսային ծառայություն իրականացնողները երեքշաբթի օրը Չեխիայի հետ սահմանի մոտ հայտնաբերել են 31 միգրանտների, որոնք թաքնված էին թուրքական համարանիշ ունեցող սառեցվող բեռնատարի ներսում: Գերմանիայի MDR հանրային հեռուստաալիքի հաղորդմամբ, բոլոր միգրանտները եղել են տղամարդիկ՝ 18-ից 47 տարեկան։ Նրանք եկել էին Թուրքիայից, Սիրիայից, Իրանից և Իրաքից: Բեռնատարի վարորդը Թուրքիայի 57-ամյա քաղաքացի էր, որը բերման է…
Ֆրանսիայի վարչապետ սկսում է ծայրահեղական իսլամիզմի դեմ պայքարը
Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Ժան Կաստեքսը Ազգային ժողովում ունեցած իր ելույթում հայտնել է կառավարության նոր քաղաքականության մասին, որտեղ առաջնահերթությունը տրվում է անջատողականության դեմ պայքարին։ Վարչապետը հավաստիացրել է, որ իր առջև դրված խնդիրներից առաջնային է համարվում Ֆրանսիայի աշխարհիկության ապահովումը՝ վերացնելով ծայրահեղական իսլամիզմն իր բոլոր դրսևորումներով:
Չեխիայի մայրաքաղաքում երկու գնացքների բախումից զոհվել է 1, վիրավորվել՝ 35 մարդ
Երեքշաբթի օրը Պրահայի արևելքում գտնվող Չեսկի Բրոդ կայանի մոտակայքում բախվել են ուղևորատար և բեռնատար գնացքները, որի հետևանքով տեղում մահացել է ուղևորատար գնացքի վարորդը և վիրավորվել են տասնյակ ուղևորներ: Այս մասին հայտնում է Չեխիայի երկաթուղային անվտանգության տեսչությունը։ Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ուղևորատար գնացքը բախվել է բեռնատարին, որը կանգնած է եղել։
Հարյուրավոր բողոքներ Բելառուսի ընտրություններում՝ Լուկաշենկոյի մրցակիցներին արգելափակելու պատճառով
Բելառուսում բողոքի ցույցեր են օգոստոսի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններում ընդդիմադիր երկու հզոր ուժերի մասնակցությունը չթույլատրելու համար։ Բելառուսի ընտրական հանձնաժողովը մերժեց նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակիցների ՝ Վալերի Ցեպկալոյի և Վիկտոր Բաբարիկոյի դիմումները: Այդ որոշմանը հաջորդեցին բողոքի ցույցերը մայրաքաղաք Մինսկում, Գրոդնո, Գոմել և Բրեստ և այլ քաղաքներում: «Մենք կողմնակից ենք ազնիվ և արդար ընտրությունների անցկացմանը», –…
65 տարի առաջ այս օրը Նոբելյան 18 դափնեկիր-գիտնականներ դատապարտեցին միջուկային զենքի արտադրությունը
1955 թվականին Նոբելյան 18 դափնեկիր-գիտնականներ ստորագրեցին Մեյնոյի հռչակագիրը, որը հրապարակայնորեն դատապարտում էր միջուկային զենքի կիրառումը։ Մեկ տարվա ընթացքում 34 քիմիկոսներ և ֆիզիկոսներ, միացան գերմանական միջուկային տեխնոլոգիաների գիտնականներ Օտտո Հանին և Մաքս Բորնին՝ կոչ անելով դադարեցնել վտանգավոր ռադիոակտիվ ռումբերի օգտագործումը։














