Եվրահանգրվան
Եվրահանգրվանը Ձեզ է ներկայացնում եվրոպական լրահոսից առանձնացված ամենահետաքրքիր ու կարևոր նորությունները՝ ծանոթացնելու քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակությանին, սպորտային և այլ հիշարժան, ուշագրավ իրադարձություններին ու դեմքերին:
Գերմանիան ցանկանում է ավելացնել արգելափակումները փորձելով խուսափել կորոնավիրուսի երկրորդ ալիքից
Գերմանիայի կառավարությունը քննարկում է սահմանափակել ճանապարհորդությունը դեպի այն երկրներ, որտեղ կորոնավիրուսի դեպքերի անբացատրելի աճ է նկատվում: «Մենք ունենք բավարար միջոցներ համաճարակի երկրորդ մեծ ալիքը կանխելու համար, սակայն պետք է ցուցաբերենք չափազանց զգուշավորություն և կարևորենք վիրուսի առկայությունը», – հայտնել է Գերմանիայի հատուկ գործերի դաշնային նախարար Հելգե Բրաունը։
Apple-ը բողոքարկման արդյունքում ազատվել է 13 միլիարդ եվրո տուգանք վճարել Իռլանդիային
Apple-ը հայտնել է, որ ազատվում է 13 միլիարդ եվրո տուգանք վճարելուց Իռլանդիային, քանի որ հարուցված դատական գործի երկրորդ փուլը ևս հաղթել է։ ԵՄ Գերագույն դատարանը (GCEU) հայտարարել է, որ հանձնաժողովի կողմից ընդունված որոշումը ուժը կորցրած է ճանաչվել, քանի որ չի ապացուցվել Apple-ի մրցակցության կանոնների խախտումը։
Իսպանական հակաահաբեկչական գործողությունների արդյունքում երկու ալժիրցիներ են ձերբակալվել
Ըստ կատալոնյան ոստիկանության, զույգը, որ 2017 թվականից գտնվում էր հետախուզման մեջ, գործում էր միասին և պլանավորում հարվածել պայթուցիկ նյութերով կատալոնական երկրորդ խոշոր քաղաքին՝ Բարսելոնային։ Ոստիկանությանը հետաքննության արդյունքում հաջողվել է պարզել այն տարածքները, որտեղ նախատեսվում էր իրականացվել ահաբեկչությունը և կանխել գործողությունները։
Կիպրոսի ԱԳ նախարարը դատապարտել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը
Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Քրիստոդուլիդեսը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հետ: Արտաքին գործերի նախարար Նիկոս Քրիստոդուլիդեսը երեկ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Նախարար Քրիստոդուլիդեսին իր հայ գործընկերոջ կողմից տեղեկացվել է Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած բախումների մասին, որոնք վերաբերում են ծանր զենքի գործադրմանը, ինչի արդյունքում երկու կողմերը զոհեր և վիրավորներ…
Հայ-շվեդական բարեկամական խմբի անդամ Բյորն Սյոդերի դատապարտումը
Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, նախկին փոխխոսնակ, հայ-շվեդական բարեկամական խմբի անդամ Բյորն Սյոդերն իր Facebook-ի էջում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանի էսկալացիային. «Հուլիսի 12-ին, մի խումբ ադրբեջանցի զինվորներ փորձել են հատել Հայաստանի սահմանը և հարձակվել հայկական բնակավայրերի վրա: Խումբը ստիպված եղավ հետ փախչել, բայց այնուհետև հայկական տարածքը թիրախավորվեց ծանր հրետանուի, տանկերի և անօդաչուների կողմից: Ադրբեջանական զինված ուժերը 7…
Դիմակներն ու պաշտպանիչ հագուստները պարտադիր կլինեն Անգլիայի խանութներում
Անգլիայում հուլիսի 24-ից խանութներում և սուպերմարկետներում դիմակ կրելը պարտադիր է դառնում։ Ովքեր կխախտեն այս օրենքը, պարտավոր կլինեն վճարել 100 ֆունտ ստերլինգ։ Հասարակական տրանսպորտում այս օրենքը պարտադիր էր դեռ հուլիսի 15-ից։ Օրենքը չի տարածվում մինչև 11 տարեկան երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց վրա։
Ֆարնսիայի ազգային տոնի 100-րդ տարելիցը՝ Բաստիլի օրը լուսանկարներով
Հուլիսի 14-ին Ֆրանսիան նշում է Բաստիլի օրը կամ Ֆեյթ Նացիոնը։ 1789 թ.-ին Բաստիլի բանտում տեղի ունեցածն ազդարարաում է ֆրանսիական հեղափոխության սկիզբը։ Այս օրը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզն անցկացնում է իր հայտնի զորահանդեսը, որը կոչվում է Défilé militaire, ինչպես նաև հրավառության ցուցադրությունները։ Այս տարի՝ համաճարակի պատճառով, Ֆրանսիան տոնում է այս կարևոր օրը՝ պարգևատրելով իր բուժաշխատողներին։ Աղբյուր՝ euronews
RAF-ի ինքնաթիռները նետվել են օգնելու Ryanair-ի թռիչքին ռումբից
RAF-ի ինքնաթիռները նետվել են օգնելու Ryanair-ի թռիչքին, քանի որ նրա լոգարանում հայտնաբերվել էր ռումբ։ Երկուշաբթի օրը Կրակովից դեպի Դուբլին չվերթ իրականացնող ինքնաթիռը շեղել է ուղղությունը դեպի Լոնդոնի Ստանստեդ օդանավակայան, որտեղից երկու Typhoon կործանիչներով բոլոր ուղևորներն անվտանգ դուրս են բերվել։ «Ryanair-ը ներողություն է խնդրում այս դեպքից տուժածներից՝ պատճառված հետաձգման և անհարմարության համար»,-ասված է Ryanair-ի հայտարարությունում։
Հյուսիսային Մակեդոնիան առաջին անգամ պատրաստվում է ընտրություններին անվանափոխումից հետո
Չորեքշաբթի օրը Հյուսիսային Մակեդոնիայում, որի անվանափոխությունը տեղի է ունեցել անցած տարի, տեղի կունենան առաջին խորհրդարանական ընտրությունները։ Ընտրությունները կանցկացվեն երկու մեծ կոալիցիաների միջև՝ Սոցիալ Դեմոկրատների կոալիցիայի Մոզեմի, «Մենք կարող ենք» և Պահպանողական Օբնովայի, «Վերականգնում»։ Նրանք երկուսն էլ հետապնդում են նույն նպատակը՝ անդամակցություն Եվրամիությանը։
Ռուսաստանը մեղադրում է նախկին լրագրող Իվան Սաֆրոնովին դավաճանության մեջ
Տասնյակ լրագրողներ բողոքում են Սաֆրոնովի՝ Չեխիային գաղտնի տեղեկատվություն փոխանցելու մեղադրանքով ձերբակալելու համար։ Ռուսաստանը նախկին ռազմական լրագրող Իվան Սաֆրոնովին մեղադրել է պետական դավաճանության մեջ։ Սաֆրոնովը այնժամ Ռուսաստանի տիեզերական գործակալության խորհրդական էր։ Նա մեղադրվում է ռազմական գաղտնիքները Չեխիային փոխանցելու մեջ: Նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում, եթե մեղադրանքը հաստատվի, սակայն մեղադրյալը հերքում է այն։ Իր փաստաբան Իվան…
Մահվան ելքով ագրեսիա Հայ-ադրբեջանական սահմանին. sceptr.net
Բելգիայի հոլլանդախոս SCEPTR հայտնի պարբերականն անդրադարձել է հայ-ադրբեջանական վերջին բախումներին։ Հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների բորբոքման արդյունքում առնվազն 4 ադրբեջանցի զինծառայող է մահացել, ինչպես նաև 2 հայ և 5 ադրբեջանցի վիրավորվել են։ Հուլիսի 12-ին, ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանցի զինվորները ռազմական տեխնիկայով փորձել են հատել հայկական պետական սահմանը՝ Տավուշի հյուսիսարևելյան կողմից։ ՀՀ զինված ուժերի նախազգուշացումից հետո ադրբեջանցի…
Լեհաստանի նախագահական ընտություններում Դուդան ձայների քանակով գերազանցում է Տրասկովսկիին
Լեհաստանի գործող նախագահ Անջեյ Դուդան կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում հաղթել է Ռաֆալ Տռասկովսկուն։ Ազգային ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ Ա․Դուդան հավաքել է ձայների 51,2% -ը: Ընտրությունների գլխավոր խնդիրներից մեկը Եվրամիության հետ երկրի լարված հարաբերություններն էր, որը կապված էր ԼԳՊՏ համայնքին տրվող իրավունքների հետ։
Մեծ Բրիտանիան 790 միլիոն եվրո կծախսի ԵՄ սահմանային հսկողության նոր համակարգերի համար
Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է Brexit-ի սահմանային նոր ենթակառուցվածքի համար մոտ 800 միլիոն եվրո ֆինանսավորելու մասին, որն իրականացվելու է հունվարից հետո։ Կաբինետի գրասենյակի նախարար Մայքլ Գովն ասել է, որ 705 միլիոն ֆունտ ստեռլինգ (788 միլիոն եվրո) ներդրումը կապահովի, որ սահմանները պատրաստ լինեն «լիակատար անկախության, ․․․երբ Մեծ Բրիտանիան հետ վերցնի վերահսկողությունը 2021 թվականի հունվարի 1-ին», – հրապարակված…
COVID-19 ճանապարհորդություն. հսկայական խցանումներ Խորվաթիա մեկնելիս
Չնայած COVID-19 պանդեմիային, որը գրեթե ստիպում է դադարեցնել տուրիստական արդյունաբերությունը, Խորվաթիան իր սահմանի երկայնքով տեսնում է երթևեկության երկար հերթեր: Շաբաթ օրը Իստրիայում՝ Սլովենիայի հետ երկրի սահմանին, վարորդներին ստիպել են երեք ժամ սպասել, որպեսզի թույլատրեն երկիր մուտք գործել: Նույն օրը Խորվաթիան հայտնել է իր ամենաբարձր քանակությամբ նոր վարակների թվի մասին – 24 ժամվա ընթացքում 140 մարդ։…














