Կառավարություն
Ազատ TV-ն ներկայացնում է կառավարության որոշումներն ու ծրագրերը՝ կառավարության նիստերից մինչև պետական ռազմավարական ծրագրեր։
Վարչապետի որոշմամբ Լարիսա Մադոյանն ազատվել է Կոտայքի փոխմարզպետի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լարիսա Մադոյանն ազատվել է Կոտայքի փոխմարզպետի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Լարիսա Մադոյանին ազատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից»,-ասված է վարչապետի որոշման մեջ:
Ավետ Ադոնցը նշանակվել է արտաքին գործերի փոխնախարար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Ավետ Ադոնցը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ: Հրապարակված որոշման մեջ նշված է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավետ Ադոնցը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ»: Նշենք, որ Ավետ Ադոնցն Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն էր:
Նիկոլ Փաշինյանի ելույթը Քյոլնի տեխնիկական համալսարանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի կառավարությունը գերակա ուղղություն է համարում ՏՏ ոլորտը` որպես տնտեսական զարգացման հենասյուներից մեկը. Նիկոլ Փաշինյանի ելույթը Քյոլնի տեխնիկական համալսարանում https://www.facebook.com/armgovernment/videos/vb.171792282843844/394796624615768/?type=2&theater
Հունան Պողոսյանի գույքի և եկամուտների հայտարարագրերը
ՀՀ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը պաշտոնական պարտականությունները ստանձնելուց (16.10.2018) հետո 2018 թվականի նոյեմբերի 5-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը: Ըստ հայտարարագրի՝ Պողոսյանը չունի ոչ անշարժ և ոչ էլ շարժական գույք: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Պողոսյանի դրամական միջոցները կազմել են 15 մլն դրամ և 20 հազար դոլար: 2018 թվականի…
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակիցները ևս ստացել են պարգևավճարներ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակիցները ստացել են պարգևավճարներ։ Կառավարությունում լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ նախարարությունում պարգևավճարները տրամադրվել են հավասարության սկզբունքով: «Մեկ աշխատավարձի չափ, պայմանականորեն 13-րդ աշխատավարձ են ասում, նախարարությունում բոլորը պարգևատրվել են»,- ասաց նա։ Տիգրան Խաչատրյանը հավելեց, որ նախարարությունում պարգևավճարները տրամադրվում են…
Ավետիք Էլոյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Ավետիք Էլոյանին ազատել քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից: Որոշումը կառավարություն էր ներկայացրել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Կառավարությունը որոշեց լուծարել «Շիրակ» հեռուստաընկերությունը
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց լուծարել «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը։ Որոշման հիմնավորան մեջ նշվում է, որ 2016 թվականի հոկտեմբերի 26-ից Հայաստանի Հանրապետության տարածքում անջատվել է անալոգային հեռարձակումը և ամբողջությամբ անցում է կատարվել թվային հեռուստատեսային հեռարձակման: «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու ՀՀ կառավարության նախաձեռնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերությունը առայսօր իրականացնում…
Ֆուտբոլի ազգային հավաքականի 13 անդամ տարկետման իրավունք ստացավ
Կառավարությունն այսօրվա նիստում որոշվեց տարկետման իրավունք տալ ֆուտբոլի ազգային հավաքականի 13 անդամի: Մինչև 2019 թվականի ամառային զորակոչը տարկետման իրավունք կստանան Դավիդ Սերգոյի Մարիկյանը, Հայկ Տիգրանի Ղազարյանը, Սարգիս Վաչագանի Ադամյանը, մինչև 2019 թվականի ձմեռային զորակոչը՝ Էդուարդ Նասիբի Թաթոյանը, մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը՝ Դավիթ Ռուդոլֆի Արշակյանը: Մինչև 2021 թվականի ամառային զորակոչը տարկետման իրավունք կստանա 5 ֆուտբոլիստ՝…
Վարչապետը Քյոլնից կուղևորվի Բեռլին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քլոլնում է, վաղը կմեկնի Բեռլին: Այնտեղ նախատեսված են հանդիպումներ Գերմանիայի բարձրագույն ղեկավարության՝ դաշնային կանցլեր Անգելա Մերկելի, նախագահի և Բունդեսթագի նախագահի հետ: Ենթադրվում է, որ պաշտոնական այս այցի ընթացքում կուրվագծվեն տնտեսական բնագավառում համագործակցության առավել թիրախավորված ուղղությունները, կստորագրվեն մի շարք փաստաթղթեր:
ՀՀ կառավարությունը բացահայտելու է հանքերի իրական տերերին
armtimes.com գրում է՝ Հայաստանի նոր կառավարությունը մտադիր է բացահայտել հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների իրական սեփականատերերին: Այդ նպատակով անցած տարի ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ոլորտի կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտումը կարգավորող օրենքների նախագծերի փաթեթին։ Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ելույթ ունենալով Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) առաջին ազգային զեկույցի ներկայացմանը նվիրված համաժողովին: Փոխվարչապետն իր խոսքում…
Իտալիայում Հայաստանի դեսպանությունում մեդալներ են հանձնել
Իտալիայում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ Միլանում ՀՀ պատվավոր հյուպատոս Պիետրո Քուչուկյանին և Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի առաքելության ղեկավար Մասիմո Մարիո Սիմոնելիին (Mario Massimo Simonelli) Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կապակցությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Համագործակցություն, Փրկություն մեդալների հանձնման հանդիսավոր արարողությունը: Իր խոսքում դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը հայ ժողովրդի անունից ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց Իտալիայի…
«Հուսով եմ՝ գազի գնի նվազում կլինի», – Նիկոլ Փաշինյան
Այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեկ հրապարակված իր հարցազրույցի այն մասին, որտեղ РБК-ի հարցազրուցավարը հարցնում է՝ մյուս տարի գազը կթանկանա՞, իսկ Փաշինյանը հակառակը՝ հույս է հայտնում, որ կէժանանա։ «Լրագրողը ուղղակի էնպես հարցրեց, որ … ուզում էր ինձնից լսել, որ կթանկանա, ես էլ ասացի, որ ես հակառակի հույս ունեմ, և Ռուսաստանի մեր գործընկերների…
2019 թվականի համար Պետական եկամուտների կոմիտեի պարգևավճարների ֆոնդը ուղիղ կիսով չափ կրճատվել է․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը չգիտի՝ նախկին մարզպետների համար նրանց աշխատավարձերը կարևո՞ր էին, թե՞ ոչ, բայց Հայաստանի գործող մարզպետների 90 տոկոսի համար իրենց աշխատավարձերը կարևոր են։ Այս մասին վարչապետ Փաշինյանն այսօր ասաց լրագրողների հարցերին պատասխանելիս։ Նա առանձին անդրադարձավ նաև ՊԵԿ-ի միլիոնավոր դրամների հասնող պարգևավճարներին։ «Ես ուզում եմ տեղյակ լինեք, որ մենք այդ պրոբլեմը ֆիքսել ենք, և 2019 թվականի…
Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն նախարարություն չեն դառնա, բայց կմտնեն ԱԺ վերահսկողության տակ. վարչապետ
Պետական մարմինները պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո, բայց դա չի նշանակում, որ դրա համար պարտադիր է, որ դրանք դառնան նախարարություններ։ Ոստիկանության և ԱԱԾ-ի՝ վարչապետի ենթակայությոսւնից հանվելու մասին հարցին այսօր այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ի՞նչ է նշանակում նախարարություն ոստիկանության պարագայում։ Նշանակում է, որ քաղաքական դեմք պետք է նշանակվի այդ ուժային կառույցի ղեկավար։ Սրանից…















