Առողջապահություն
Ազատ TV-ն ներկայացնում է առողջապահության ոլորտի կարևոր նորություններ, նորագույն հետազոտություններ և առողջության պահպանման միջոցներ։
Ռուսաստանը Վրաստանի հետ սահմանին սանիտարական վերահսկողություն է սահմանում
Հյուսիսային Օսիայի և Վրաստանի սահմանին «Վերին Լարս» անցակետում ուժեղացվել է սանիտարական և կարանտին հսկողությունը: Միջոցառումները ձեռնարկվել են Վրաստանում խոզի գրիպի տարածման պատճառով: Հյուսիսային Օսիայի սպառողական հսկողության դեպարտամենտը միջոցներ է ձեռնարկում Ռուսաստանի քաղաքացիների գրիպի H1N1 վիրուսով վարակվելու վտանգը նվազագույնի հասցնելու համար, հայտարարել է համաճարակային հսկողության բաժնի վարիչի պաշտոնոկատար Ֆաթիմա Բեկուզարովան: «Միակ բանը, որ մեր մասնագետների վերահսկողության…
Գրիպի դեղամիջոցի գինը ՀՀ-ում, Վրաստանում և այլ երկրներում
Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգենկոն կոչ է արել դեղագործական ընկերություններին պատասխանատվություն ցուցաբերել և նվազեցնել գրիպի H1N1 ենթատեսակի բուժման համար առաջարկվող «Տամիֆլյու» դեղամիջոցի գինը: Նախարարը նշում է, որ ընկերությունները հնարավորություն ունեն դա անել: Այս հակավիրուսային դեղի գինը Վրաստանում այս պահին 70-ից մինչև 99 լարի է: «Տամիֆլյուի» գինը հարևան երկրներում զգալիորեն տարբերվում է.– Ադրբեջանում այն արժե մոտ 70…
Սեզոնային գրիպի դեմ պատվաստվել է 6 ամսականից 5 տարեկան երեխաների 2.3%-ը
Հանրապետությունում 2019 թվականի հունվարի 10-ի դրությամբ սեզոնային գրիպի դեմ պատվաստվել է 6 ամսականից 5 տարեկան երեխաների 2.3%-ը, հղիների՝ 1.6%-ը, 65 տարեկանից բարձր տարիքի անձանց՝ 1.1%-ը, քրոնիկ հիվանդների՝ 6.9%-ը, փակ կազմակերպություններում գտնվող անձանց և սպասարկող անձնակազմի՝ 60.6%-ը: ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի հավաստմամբ՝ բոլոր պոլիկլինիկաները և ամբուլատորիաները ապահովված են սեզոնային գրիպի դեմ…
Արսեն Թորոսյանն անակնկալ այց է կատարել պոլիկլինիկա
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն այսօր անակնկալ այց է կատարել Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա, որի տեսագրությունը տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում: Արսեն Թորոսյանը խոսել է տնօրենի հետ, շրջել սենյակներով և հետաքրքրվել այցելությունների, սեզոնային գրիպի դեմ պատվաստումների ու սուր շնչառական հիվանդություններով այցելողների ակտիվության մասին: Արսեն Թորոսյանին տեղեկացրել են, որ այցելությունների թիվը փոքր-ինչ ավելացել է, սակայն իրավիճակը…
Հիվանդանալու դեպքում դիմել տեղամասային պոլիկլինիկա, իսկ հիվանդ երեխաներին չուղարկել մանկապարտեզ, դպրոց
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հենց նոր խոսեցի Վրաստանի իմ գործընկեր Դավիթ Սերգեենկոյի հետ՝ կապված իրենց երկրում սուր շնչական վարակներով հիվանդացության հետ։ Նա ինձ տեղեկացրեց, որ իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ և համապատասխանում է սեզոնին։ Նաև տեղեկացրեց, որ արդեն կա հիվանդացության անկման միտում։ Մեր համապատասխան ստորաբաժանումները մշտական կապի մեջ են…
Վրաստանում խոզի գրիպն արդեն 13 մարդու կյանք է խլել
Վրաստանում վերջին մեկ ամսվա ընթացքում խոզագրիպի (H1N1 վիրուսի) զոհ է դարձել 13 մարդ, հայտնել է Rustavi հեռուստաընկերությունը: «H1N1 վիրուսի տարածման պատճառով երկրի բոլոր խոշոր կլինիկաները կարանտին են հայտարարել: Բուժհիմնարկներն աշխատում են արակարգ ռեժիմով, ըստ վերջին տեղեկատվության՝ լաբորատոր եղանակով հաստատված է H1N1 վիրուսով վարակվելու 162 դեպք, մահացել է 13 քաղաքացի, լաբորատոր եղանակով հաստատվել է մահվան տասը…
Կիպրոսի հայ համայնքի անդամներին խնդրել են ԴՆԹ-ի օրինակ հանձնել ուսումնասիրության համար
Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում Սուրբ Ծննդյան պատարագից հետո հայ համայնքի անդամներին խնդրել են ԴՆԹ-ի օրինակ հանձնել մի ուսումնասիրության համար, որը պարզելու է Կիպրոսի բնակչության գենետիկ կառուցվածքը։ Հայերը Սուրբ Ծնունդը նշում են հունվարի 6-ին։ Հետազոտությունն իրականացնող Կիպրոսի նյարդաբանության և գենետիկայի ինստիտուտն այդ օրն է ընտրել, որովհետև սպասվում է, որ Սուրբ Ծննդին ավելի շատ մարդ կհավաքվի, քան սովորական…
Հայաստանում սուր շնչառական վարակների և գրիպի առումով իրավիճակն օրինաչափ է, բնորոշ՝ սեզոնին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների hամաձայն` եվրոպական տարածաշրջանի երկրներում շարունակվում է գրիպի և սուր շնչառական վարակների արձանագրումը՝ պայմանավորված նշված հիվանդությունների սեզոնայնությամբ: Lաբորատոր հաստատված գրիպի դեպքերի 99,6%-ը պայմանավորված է գիպի Ա (H1N1 և H3N2 ենթատեսակ) և 1%-ը Բ-տեսակներով: Նույն իրավիճակն է դիտվում տարածաշրջանի երկրներում: Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակների և գրիպի առումով իրավիճակն օրինաչափ է, բնորոշ՝ սեզոնին:…
Հանրապետությունում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 541, թոքաբորբով 184 հիվանդ
Հաշվի առնելով գրիպի ու սուր շնչառական վարակների սեզոնը՝ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ոլորտի պատասխանատուների հետ քննարկել է Հայաստանում առկա իրավիճակը։ Նախարարի պաշտոնակտարին է ներկայացվել հունվարի 6-ի դրությամբ վիճակագրությունը, ըստ որի՝ պոլիկլինիկական կազմակերպություններ դիմել է շնչառական վարակներով 526 հիվանդ։ Տվյալ օրվա դրությամբ հանրապետությունում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 541, թոքաբորբով 184 հիվանդ։ Բոլորն ունեն առողջացման…
«Խուճապի մատնվել պետք չէ». Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերթական ապատեղեկատվության մասին‼️ Ամանորի տոնական օրերին առողջապահության նախարարության կողմից սահմանվել է օրական հսկողություն ինչպես ստացիոնար, այնպես էլ պոլիկլինիկական կազմակերպություններ գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդների դիմելիության նկատմամբ։ Ըստ օրական մոնիթորինգի տվյալների՝ հունվարի 4-ի դրությամբ պոլիկլինիկական կազմակերպություններ սուր շնչառական վարակներին բնորոշ գանգատներով դիմել է 494 հիվանդ,…
Արսեն Թորոսյանի յուրօրինակ շնորհավորանքը
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը շնորհավորել է բոլորի Ամանորն ու առողջ ապրելակերպի կոչով սոցիալական գովազդ հրապարակել:
Աննա Հակոբյանն ու Արսեն Թորոսյանը քննարկել են մանկական քաղցկեղի դեմ պայքարում համագործակցության ուղիները
Դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հանդիպել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին, ներկայացրել քաղցկեղի դեմ պայքարում հիմնադրամի կատարած աշխատանքն ու ապագայի ծրագրերը: Հանդիպմանը մասնակցել են Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը, Պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Դանիելյանը,…
Տոն օրերին բուժհաստատություններում կսահմանվի հերթապահություն
Դեկտեմբերի 29-ից հունվարի 7-ը ներառյալ Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում կսահմանվի հերթապահություն: Քաղաքապետարանից հայտնում են, որ տոնական օրերին պոլիկլինիկաներում ժամը 11:00-ից մինչև 15:00-ն կհերթապահեն մանկաբույժ և թերապևտ: Ստացիոնար բուժհաստատություններում՝ հիվանդանոցներում, հերթապահությունը սահմանված կլինի ժամանակացույցով:
Սպասվում է կյանքի տևողության նվազում և վաղաժամ մահվան ռիսկի աճ. Science daily
ԱՄՆ Դյուկի համալսարանի գիտնականները պարզել են, որ X սերնդի և հազարամյակի ներկայացուցիչների շրջանում սպասվում է կյանքի տևողության նվազում և վաղաժամ մահվան ռիսկի աճ, հաղորդում է Science Daily-ը: Հետազոտողների խոսքերով, ռիսկային խմբերում ընդգրկվել են 38-45 և 27-37 տարիքային խմբերը: Մասնագետները վերլուծել են հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններից ստացված 1990-2016 թվականների տվյալները՝ մահվան հավանական պատճառները պարզելու համար:…












