Առողջապահություն

Ազատ TV-ն ներկայացնում է առողջապահության ոլորտի կարևոր նորություններ, նորագույն հետազոտություններ և առողջության պահպանման միջոցներ։

  • ՀՀ ԱԱՏՄ-ն որոշ ուսհաստատություններում արձանագրել է սահմանվածից ցածր ջերմաստիճան

    ՀՀ ԱԱՏՄ-ն որոշ ուսհաստատություններում արձանագրել է սահմանվածից ցածր ջերմաստիճան

    ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հայտարարությունը մարզերում կատարած ստուգումների վերաբերյալ. «Մարզերի մի շարք ուսումնական հաստատություններում հայտնաբերվել է սանիտարական նորմերով սահմանված պահանջներից ցածր ջերմաստիճան։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթներ՝ Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերի թվով 18 հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում, սանիտարական նորմերով սահմանված պահանջների պահպանումը պարզելու նպատակով։ Վարչական վարույթների…

  • Azat TV

    ՀՀ ԱԱ տեսչական մարմնի հայտարարությունը «Էսկոզին»-ի հետ կապված

    ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Էսկոզին» կոչվող արտադրանքի կեղծ տեղեկատվության վերաբերյալ Հիմք ընդունելով էլեկտրոնային լրատվամիջոցներով (http://kupiescozine.ru/index.php?id=9,http://www.sisian.info/,https://www.doctors.am/eskozin-escozine-urutsqayin-hivandut…) «Էսկոզին» կոչվող արտադրանքի մասին տարածվող տեղեկատվությունը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական իրավախախտման գործի քննություն՝ «Միքաելյան բարեգործական» հասարակական կազմակերպության կողմից այն, որպես դեղ, գովազդելու համար: Ըստ նշված հոդվածների, նշված…

  • Վրաստանում կարմրուկի դեմ պատվաստում են ստացել 38 հազար քաղաքացիներ

    Վրաստանում կարմրուկի դեմ պատվաստում են ստացել 38 հազար քաղաքացիներ

    Վերջին տասն օրվա ընթացքում Վրաստանում կարմրուկի դեմ պատվաստում են ստացել 38 հազար քաղաքացիներ: Այդ մասին հայտարարել Է Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Նրա խոսքով՝ վերջին դինամիկան կպահպանվի, և Վրաստանը կկարողանա հաղթել կարմրուկին: «Լուրջ հետաքրքրություն կա քաղաքացիների կողմից: Երեկ երկրում անցկացվել Է 5 հազար լրացուցիչ պատվաստում, այսինքն՝ բնակչությունն ուշադրության Է առել այն հանգամանքը, որ…

  • Ովքե՞ր են օգտնվելու բժշկական անվճար ծառայություններից. պարզաբանում է Արսեն Թորոսյանը

    Ովքե՞ր են օգտնվելու բժշկական անվճար ծառայություններից. պարզաբանում է Արսեն Թորոսյանը

    Կառավարության այսօրվա  նիստում որոշվել է, որ նոր բուժօգնության փաթեթ կներդրվի սոցիալական որոշ խմբերի համար: Զեկուցող ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը թվարկել է, թե որոնք են այդ  խմբերը և ինչ բժշկական ծառայություններից պետք է անվճար օգտվեն: Որոշման ընդունումից հետո առողջապահության նախարարը ֆեյսբուքյան իր էջում թեմայի վերաբերյալ գրառում է կատարել՝ նշելով, որ որոշումը դրականորեն կազդի շուրջ 230 հազար…

  • Ռումինիայում գրիպի համաճարակ է

    Ռումինիայում գրիպի համաճարակ է

    Գրիպի համաճարակն ընդգրկել Է Ռումինիան, հիվանդությունը շարունակելու է տարածվել, հայտարարել է երկրի առողջապահության նախարար Սորինա Պինտյան՝ մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք արձանագրում ենք գրիպի համաճարակ, մեզ մոտ երրորդ համաճարակային շաբաթն է: Գրիպը տարածվում է ամբողջ երկրում, թեպետ տարբեր ինտենսիվությամբ», – ասել է Պինտյան: Ըստ նրա՝ խոսքը այն հիմնամանրէի մասին է, որը թեթև և միջին աստիճանի ծանրության…

  • ՀՀ  ԱԱ ՏՄ հաղորդագրությունը. ՑԱԾՐ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ  ԴԱՍԱՍԵՆՅԱԿՆԵՐՈՒՄ  և  ԽՄԲԱՍԵՆՅԱԿՆԵՐՈՒՄ…

    ՀՀ ԱԱ ՏՄ հաղորդագրությունը. ՑԱԾՐ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ ԴԱՍԱՍԵՆՅԱԿՆԵՐՈՒՄ և ԽՄԲԱՍԵՆՅԱԿՆԵՐՈՒՄ…

    Նկատի ունենալով   Տավուշի և Գեղարքունիքի մարզերի մի շարք մանկական նախադպրոցական կազմակերպություններում և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում արձանագրված ցածր ջերմային ռեժիմը՝ գրիպի, օդակաթիլային և սուր շնչառական վարակների հետագա տարածումը կանխարգելելու նպատակով, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել են վարչական վարույթներ՝ վերոնշյալ մարզերի թվով  12 մանկական նախադպրոցական կազմակերպություններում  և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում  սանիտարական…

  • Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը Բելառուսի Հանրապետությունում է

    Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը Բելառուսի Հանրապետությունում է

    Աշխատանքային երկօրյա այցով Բելառուսի Հանրապետություն է մեկնել առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը։ ՀՀ Առողջապանության նախարարությունից հայտնում են, որ այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում Բելառուսի առողջապահության պատասխանատուների և այլ ներկայացուցիչների հետ։ Օրակարգային հիմնական թեմաներն են փոխպատվաստումը, ուռուցքաբանությունը, սրտանոթային վիրաբուժությունը, մոր և մանկան առողջության պահպանումը, ինչպես նաև դեղորայքային քաղաքականությունը՝ դեղերի ներմուծում, արտադրություն։ Երկու երկրների միջև համագործակցությունը կնպաստի առողջապահության…

  • Պոլիկլինիկաներում կստեղծվեն հատուկ սենյակներ՝ կերակրող մայրերի համար

    Պոլիկլինիկաներում կստեղծվեն հատուկ սենյակներ՝ կերակրող մայրերի համար

    Երևանի ավագանու անդամ, ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հաշվի առնելով կերակրող մայրերի առաջարկն այն մասին, որ պոլիկլինիկաներում չկան գրկի երեխաների կերակրման և խնամքի համար նախատեսված սենյակներ, ինչը մեծ անհարմարություն է առաջացնում, խորհրդակցեցի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանի հետ, նա ասաց, որ արդեն կարգադրել է պոլիկլինիկաների տարածքում ստեղծել համապատասխան սենյակներ, որպեսզի…

  • Հրազդանի և Աբովյանի բժշկական կենտրոններում քաղաքացիներին սպասարկում են արդեն շտապօգնության 2 բրիգադներ. Ռոմանոս Պետրոսյան

    Հրազդանի և Աբովյանի բժշկական կենտրոններում քաղաքացիներին սպասարկում են արդեն շտապօգնության 2 բրիգադներ. Ռոմանոս Պետրոսյան

    Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում քաղաքացիներին տեղեկացրել է, որ Հրազդանի և Աբովյանի բժշկական կենտրոններում քաղաքացիներին սպասարկում են արդեն շտապօգնության 2 բրիգադներ: «Շտապ բժշկական օգնության ծառայությունների որակը համարում եմ կարևորագույնը՝ առողջության առաջնային պահպանության և հանրային անվտանգության տեսանկյունից: Արդեն մի քանի ամիս է, ինչ Հրազդանի և Աբովյանի բժշկական կենտրոնները հնարավորություն ունեն շտապօգնության կանչերը սպասարկել երկու լիարժեք…

  • Վրաստանը համաճարակի եզրին

    Վրաստանը համաճարակի եզրին

    Վրաստանը կարմրուկի համաճարակի լայնամասշտաբ բռնկման եզրին է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսում լրագրողներին հայտարարել է Հիվանդությունների եւ հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի գիտական ղեկավար Պաատա Իմնաձեն: Տարեսկզբից արձանագրվել է կարմրուկով հիվանդանալու կլինիկական եղանակով հաստատված 580 դեպք: Ամենից շատ դեպքերը Թբիլիսիում են, ինչպես նաեւ Սամեգրելոյի (Արեւմտյան Վրաստան) եւ Կախեթի (Արեւելյան Վրաստան) տարածաշրջաններում: Այս…

  • 210 մլն դրամ կտրամադրվի անպտղության դեմ պայքարի համար. Արսեն Թորոսյան

    210 մլն դրամ կտրամադրվի անպտղության դեմ պայքարի համար. Արսեն Թորոսյան

    Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է նաև վերարտադրողական առողջության հարցերին. «Նման ծրագիր ժամանակին եղել է, բայց ոչ օբյեկտիվ է գործել: Դրա մասին հայտարարություն է եղել նաև ԱԺ-ում՝ նախկին կառավարության ժամանակ, 50 միլիոնի շրջանակներում էր, եթե չեմ սխալվում: Մենք էս տարի դրա համար 210 միլիոն դրամ ենք նախատեսել, կոչվում է…

  • «Ունեցել ենք H1N1-ով մահվան մեկ դեպք». Արսեն Թորոսյան

    «Ունեցել ենք H1N1-ով մահվան մեկ դեպք». Արսեն Թորոսյան

    Հայաստանում գրիպի H1N1 ենթատեսակի համաճարակ չկա: Վիճակն արդեն ամբողջությամբ կայունանում է: Այս մասին հունվարի 23-ին հրավիրված ասուլիսում վստահեցրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Ունեցել ենք H1N1-ով մահվան մեկ դեպք, անձը ուներ նաև խրոնիկ ծանր հիվանդություն: Սակայն մենք ունեցել ենք նաև բազմաթիվ հաստատված ախտորոշմամբ դեպքեր, որոնք բուժվել են: H1N1-ը ընդամենը վիրուսի մի շտամ է, որը շրջանառվում…

  • Պետությունն ամբողջությամբ փոխանցելու է չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման գումարը

    Պետությունն ամբողջությամբ փոխանցելու է չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման գումարը

    Չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման համար քաղաքացիներն այսուհետ գումար չեն վճարի: Նման վիրահատությունների համար մի շարք բուժհիմնարկներում պետությունը գումարը կվճարի ամբողջությամբ: Այսօր, հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Մենք այս տարի ունենք մոտ 700 միլիոն դրամի աճ ուռուցքաբանական ծառայությունների համար, դա ավելացել է անցյալ տարվա 1.1 մլրդ դրամի…

  • Դեպի բժշկական ապահովագրություն

    Դեպի բժշկական ապահովագրություն

    «Գնում ենք դեպի բժշկական ապահովագրություն»։ Այս մասին ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ Առողջապահության նախարար ՝Արսեն Թորոսյանը։ Այդ ուղղությամբ կատարվելիք քայլերի և ճանապարհային քարտեզի մասին ավելի մանրամասն՝ տեսանյութում.