Տեխնոլոգիա
Ազատ TV-ն ներկայացնում է ՏՏ ոլորտի նորությունները՝ նոր տեխնոլոգիաներ, ստարտափներ, համաշխարհային ու տեղական տեխնոլոգիական զարգացումներ։
Հայկական Renderforest-ը գլոբալ վարկանիշում «առաջ է անցել» Facebook-ից
Հայաստանում հիմնադրված Renderforest ստարտափն ընդգրկվել է համաշխարհային հեղինակություն վայելող G2crowd հարթակի՝ 2019թ. աշխարհի 100 լավագույն ծրագրավորման ընկերությունների (Best Software Companies 2019 Awards) վարկանիշում։ Այս մասին Itel.am-ին հայտնել են Renderforest-ում: Հայկական ստարտափը մի քանի հորիզոնականով գերազանցել է Facebook սոցիալական ցանցին։ Առաջին հորիզոնականում Google-ն է: G2crowd-ը աշխարհի առաջատար բիզնես-վերլուծական հարթակներից է, որը վարկանշավորում է ընկերություններին՝ հիմնվելով իրական…
Amazon-ը գերազանցեց Microsoft-ին` դառնալով աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը
Օրեր առաջ «Amazon» ընկերությունն իր ողջ արժեքով գերազանցեց «Microsoft»-ին՝ դառնալով աշխարհի ամենամեծ հանրային ընկերությունն ու թարմացնելով «Wall Street» ամսագրի վերջին համարի կարևորագույն ցուցակը։ «Bloomberg»-ի տվյալների համաձայն՝ ընկերության բաժնետոմսերն աճել են 3.4%-ով, իսկ ողջ կապիտալը կազմել է $797 միլիարդ։ Չնայած նրան, որ դեռ սեպտեմբերին «Amazon»-ի «ունեցվածք»-ը հատել էր $1 տրիլիոնը՝ «Microsoft»-ին անցնելու համար չնչին տարբերությունն էլ…
ԱՄՆ-ում մի քանի նահանգներում ինտերնետը միանգամից անջատվել է
ԱՄՆ-ի մի քանի նահանգներում դեկտեմբերի 27-ին Համացանցի եւ հեռախոսային կապի համատարած անջատումներ են տեղի ունեցել CenturyLink հեռահաղորդակցական ընկերության ցանցի հետ կապված անսարքությունների պատճառով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press (АP) գործակալությունը: Ինչպես նշել Է գործակալությունը, CenturyLink-ի սպասարկյալները շատ նահանգներում՝ Կալիֆոռնիայից մինչեւ Նյու Յորք, կապի աշխատանքի հետ կապված խնդիրներ են ունեցել դեկտեմբերի…
Որոնք են 2018 թվականի լավագույն սմարթֆոնները
Fortune հանդեսի փորձագետները կազմել են 2018 թվականի լավագույն սմարթֆոնների վարկանիշը: Հնգյակում հայտնվել են iPhone XS Max-ը, Google Pixel 3-ը, Huawei Mate 20 Pro-ն, OnePlus 6T-ն և Samsung Galaxy Note9-ը։ iPhone XS Max-ը հայտարարել են ամենա «էփլային» արտադրանքը, որը երբևիցե թողարկել է կորպորացիան: Դրա գլխավոր արժանիքներն են՝ անջրանցիկությունը, բարձրակարգ խցիկը, չափը և էկրանի լուծաչափը, իսկ հիմնական…
Ֆրանսիան հարկեր կսահմանի տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ
Ֆրանսիան 2019 թվականից նոր հարկեր կսահմանի խոշորագույն արտասահմանյան տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ, այդ թվում՝ Google-ի և Facebook-ի՝ չսպասելով Եվրամիության որոշմանը, գրում է The Financial Times-ը: Ֆրանսիայի ֆիննախարար Բրյունո Լը Մերը լրագրողներին հայտնել է, որ երկրում նման հարկի սահմանումը իշխանություններին թույլ կտա տարեկան ներգրավել մոտ 500 միլիոն եվրո: Դեկտեմբերի սկզբին ֆիննախարարի ղեկավարը հայտարարել էր, որ Ֆրանսիան ինքնուրույն…
Գրանցվել է պետական կառույցների կայքերի ուղղությամբ հաքերային հարձակման փորձերի աճ. ԱԱԾ
Հայաստանի պետական կառույցների կայքերի ուղղությամբ 2018-ի 11 ամիսների ընթացքում հաքերային հարձակման 3 միլիոն փորձ է կատարվել, ինչն աննախադեպ ցուցանիշ է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի պետ գնդապետ Արմեն Քինակցյանը: «Խոսքը վերաբերում է պետական կառույցների կայքերի վրա հարձակումների փորձերին, որոնք գտնվում են ԱԱԾ-ի վերահսկողության տակ: Այդ հարձակումները…















