Տեխնոլոգիա

Ազատ TV-ն ներկայացնում է ՏՏ ոլորտի նորությունները՝ նոր տեխնոլոգիաներ, ստարտափներ, համաշխարհային ու տեղական տեխնոլոգիական զարգացումներ։

  • EPIC ինկուբատորի ստարտափները` RendChain, Creatr և Edwise

    EPIC ինկուբատորի ստարտափները` RendChain, Creatr և Edwise

    Հոկտեմբերի սկզբին Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնում (EPIC) մեկնարկեց EPIC ստարտափ ինկուբատորի աքսելերացիոն երրորդ ծրագիրը: Հայտնում է itel.am-ը։ Ծրագրի շրջանակում 9 թիմերը մասնակցում են 12 շաբաթյա դասընթացների, որոնց ընթացքում զարգացնում են իրենց ստարտափ գաղափարները, կառուցում և հաստատում բիզնես մոդելները՝ օգտվելով ՀԱՀ էկոհամակարգի առավելություններից: Ծրագիրը ներառում է նաև մասնակցություն սեմինարների, ինչպես նաև…

  • ՀՀ-ում գաղտնագրող ծրագրերով գրոհի ենթարկված օգտատերերի թիվը 0,92% է

    ՀՀ-ում գաղտնագրող ծրագրերով գրոհի ենթարկված օգտատերերի թիվը 0,92% է

    «Կասպերսկի Լաբորատորիա»-ի ներքին վիճակագրության համաձայն՝ ամբողջ աշխարհում օգտատերերն ավելի հաճախ են բախվում այն վնասաբեր ծրագրային ապահովմանը (ԾԱ), որը նախատեսված է բանկային հաշիվներից օնլայն-հասանելիության միջոցով փող գողանալու համար։ 2018թ. երրորդ եռամսյակի արդյունքներով՝ թվային սարքերում նման վնասաբեր ծրագրերի գործարկման փորձերի քանակը նախորդ երեք ամիսների համեմատ աճել է 41,5%-ով։ «Կասպերսկի»-ում նշել են, որ 2018թ. ընթացքում աճում է մոբայլ…

  • Ucom-ում Ամանորին ընդառաջ հնարավոր է հատուկ գնով սմարթֆոններ գնել և ստանալ 20 ԳԲ ինտերնետ

    Ucom-ում Ամանորին ընդառաջ հնարավոր է հատուկ գնով սմարթֆոններ գնել և ստանալ 20 ԳԲ ինտերնետ

    Ամանորին ընդառաջ՝ մինչեւ հունվարի 31-ը, Ucom վաճառքի եւ սպասարկման կենտրոններից հատուկ գնով սմարթֆոններ ձեռք բերելու դեպքում բաժանորդները կստանան 20 ԳԲ շարժական ինտերնետ 6 ամսվա համար։Հայտնում է itel.am-ը։ Մասնավորապես՝ Android One օպերացիոն համակարգով աշխատող Xiaomi Mi A2 Lite սմարթֆոնը հնարավոր կլինի ձեռք բերել 87,900 դրամով, նախկին՝ 104,900-ի փոխարեն, իսկ 2018թ. արտադրության Samsung Galaxy J4 սմարթֆոնը՝ 67,900…

  • Հայտնի են Beeline-ի և ՄԻԿ-ի պրոդուկտի մշակման ճամբարի լավագույն 2 թիմերը

    Հայտնի են Beeline-ի և ՄԻԿ-ի պրոդուկտի մշակման ճամբարի լավագույն 2 թիմերը

    Հայտնի են Հայաստանում Beeline-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կողմից կազմակերպված պրոդուկտի մշակման ճամբարի (product bootcamp) լավագույն երկու թիմերը, որոնք ժյուրիի ընտրության արդյունքում ստացան ընդհանուր 2,5 մլն դրամ՝ իրենց գաղափարը մեկ քայլ առաջ տանելու և պրոդուկտի նախատիպի վերածելու համար։Փոխանցում է itel.am-ը։ 1,5 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ առաջին մրցանակին արժանացավ Festival թիմը, որը կմշակի կինոփառատոնների համար…

  • Հայկական PayX համակարգը կօգնի մոբայլ վճարումներ կատարել

    Հայկական PayX համակարգը կօգնի մոբայլ վճարումներ կատարել

    Երևանում պաշտոնապես ներկայացվել է PayX հայկական ֆինտեխ ստարտափը, որի նորարարական լուծումները հնարավորություն կընձեռեն մոբայլ հեռախոսներով կատարել արագ ու անվտանգ անկանխիկ վճարումներ՝ մեկ հպումով։ Հայտնում է itel.am-ը։ Դեկտեմբերի 4-ի երեկոյան կայացած շնորհանդեսին մասնակցել են VISA International-ի, ՀՀ Կենտրոնական բանկի, ArCa վճարային համակարգի, ինչպես նաև հայաստանյան տարբեր բանկերի եւ խոշոր ՏՏ կազմակերպությունների ներկայացուցիչները։ PayX ընկերությունը ստեղծում է…

  • Շատ կարևոր է, որ այս կենտրոնը չդառնա երեխաներին հողից, գյուղից կտրելու ճանապարհ. Արմեն Սարգսյան

    Շատ կարևոր է, որ այս կենտրոնը չդառնա երեխաներին հողից, գյուղից կտրելու ճանապարհ. Արմեն Սարգսյան

    Լոռու մարզի Դեբեդ համայնքում 2018 թվականի մայիսի 27-ից գործում է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) ՍՄԱՐԹ-կենտրոնը, որտեղ այսօր այցելել են նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը։ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության և panorama.am֊ի փոխանցմամբ՝ ՍՄԱՐԹ կենտրոնի սաները տարբեր գյուղերից ժամանած երեխաներ են, ընդ որում, ոչ միայն Լոռու մարզից: Նախագահ Սարգսյանը շրջել է կենտրոնում,…

  • Թայվանի ՏՀՏ ոլորտի առաջնորդներն առաջիկայում կայցելեն Հայաստան

    Թայվանի ՏՀՏ ոլորտի առաջնորդներն առաջիկայում կայցելեն Հայաստան

    Դիլիջանում անցած շաբաթ կայացած 6-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումի շրջանակում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը հայտարարել է, որ 2019թ․ փետրվար եւ մարտ ամիսներին Հայաստան կժամանեն Թայվանի ՏՀՏ ոլորտի առաջնորդներ։Փոխանցում է itel.am-ը։ Ալեքսանդր Եսայանի խոսքով, վերջերս Թայվան կատարած իր այցի ժամանակ հանդիպել է 63 երկրներում գործող թայվանական Taitra առեւտրային կազմակերպության նախագահ Ջեյմս Հուանգի,…

  • ԱԱԾ-ն եւ ԱՏՁՄ-ն կհամագործակցեն ՀՀ կիբեռանվտանգության ապահովման ուղղությամբ

    ԱԱԾ-ն եւ ԱՏՁՄ-ն կհամագործակցեն ՀՀ կիբեռանվտանգության ապահովման ուղղությամբ

    ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն ու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) ստորագրել են «Հայաստանի կիբեռանվտանգությունն ապահովելու ոլորտում» համագործակցության մասին հուշագիր: Հայտնում է itel.am-ը։ Հուշագիրը ստորագրվել է անցած շաբաթ Դիլիջանում կայացած 6-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումի շրջանակում, որը կրում էր «Հայաստանի արդիականացման ճանապարհին» խորագիրը: Հուշագիրը ստորագրել են ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը եւ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:…

  • «Су-30 CM կործանիչները Հայաստանին մատակարարելու պայմանագրի նախապատրաստական փուլն ավարտին է մոտենում»,-Դավիթ Տոնոյան

    «Су-30 CM կործանիչները Հայաստանին մատակարարելու պայմանագրի նախապատրաստական փուլն ավարտին է մոտենում»,-Դավիթ Տոնոյան

    ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը ավարտում են Су-30 CM կործանիչները Երևանին մատակարարելու պայմանագրի նախապատրաստական փուլը: Tass գործակալության փոխանցմամբ տեղեկացնում է shamshyan.com-ը: «Մենք ձգտում ենք, որ դա շատ արագ տեղի ունենա: Մենք մոտենում են պայմանավորվածության ստորագրման ավարտական փուլին»,- հայտնել է Դ. Տոնոյանը ռուսաստանցի լրագրողներին: Նախարարի պաշտոնակատարի խոսքերով, երկու երկրները…

  • Beeline-ի գլխավոր տնօրենը հանդես է եկել վարպետության դասով

    Beeline-ի գլխավոր տնօրենը հանդես է եկել վարպետության դասով

    Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը Եվրասիա միջազգային համալսարանում անցկացրել է «Բիզնեսը և ռազմավարական որոշումները. ճիշտ որոշումներ ընդունելու գաղտնիքները» թեմայով վարպետության դաս։ Հայտնում է itel.am-ը: Վարպետության դասի ընթացքում նա լսարանին ներկայացրել է ճիշտ ռազմավարական որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ քայլերը՝ թե ինչպես պետք է ուսումնասիրել իրավիճակը, ինչ հանգամանքներ հաշվի առնել և ինչպես խուսափել առավել հաճախ հանդիպող…

  • Ջեյմս Թրուշարդը՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակակիր

    Ջեյմս Թրուշարդը՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակակիր

    Նոյեմբերի 30-ին Նիկոլ Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդին։ Մրցանակի հանձնման արարողության ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ տեխնոլոգիաները պատմական հնարավորություն են Հայաստանում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար և ընդգծել է, որ նոր ձեւավորվող կառավարության առաջնային խնդիրներից է Հայաստանն ագրարային, հանքարդյունաբերական երկրից տեխնոլոգիական…

  • Գործարկվել է երրորդ սերնդի կոնտակտ կենտրոնը՝ ОMNI Channel-ը

    Գործարկվել է երրորդ սերնդի կոնտակտ կենտրոնը՝ ОMNI Channel-ը

    «Նիկիտա Մոբայլ»-ը ներկայացրել է իր նոր ծառայությունը՝ ОMNI Channel-ը, որը երրորդ սերնդի կոնտակտ կենտրոն է: Կոնտակտ կենտրոնի գաղափարն անցել է էվոլյուցիայի մի քանի փուլ: Սկզբում, այն իրենից ներկայացնում էր միայն զանգերի սպասարկում, հետագայում՝ դրանց ավելացել են կայքերում տեղադրված live-չաթերը և էլ.փոստը: Այժմ այն ենթադրում է տարատեսակ կապի միջոցների միավորում մեկ համակարգում՝ հաճախորդի հետ անխափան և…

  • «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի համահիմնադիր Ջեյմս Թրյուշարդն այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակ

    «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի համահիմնադիր Ջեյմս Թրյուշարդն այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակ

    ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի այս տարվա դափնեկիր` «Նեյշնլ Ինսթրումենթս» կազմակերպության համահիմնադիր դոկտոր Ջեյմս Թրյուշարդն այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ: Հայտնում է itel.am-ը: Կարճ դասախոսությունից առաջ կայացել է Ջեյմս Թրյուշարդի համատեղ մամուլի ասուլիսը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, ՏՏ ոլորտում համաշխարհային…

  • Wirestock-ը և Coinstats-ը՝ Chainpoint բլոկչեյն համաժողովի հաղթող ստարտափներ

    Wirestock-ը և Coinstats-ը՝ Chainpoint բլոկչեյն համաժողովի հաղթող ստարտափներ

    Երևանում նոյեմբերի 14-15-ն անցկացված Chainpoint 18 համաժողովում հաղթել են Wirestock և Coinstats հայկական ստարտափները։ Փոխանցում է itel.am-ը: Նրանք համաժողովի գլխավոր գործընկեր Fasttoken-ի և Nooor-ի կողմից կստանան աջակցություն։ Ընդհանուր առմամբ, միջազգային ներդրողների առջև ներկայացել է բլոկչեյն ոլորտը ներկայացնող հայկական 8 ստարտափ։ Ելույթների հիմնական նպատակն էր նախագծերի վերաբերյալ օգտակար կարծիքների հայտնումը, որոնք խթան կհանդիսանան ստարտափների թիմերի համար…