Գործարկվել է երրորդ սերնդի կոնտակտ կենտրոնը՝ ОMNI Channel-ը

Ամենադիտվածներ

Գործարկվել է երրորդ սերնդի կոնտակտ կենտրոնը՝ ОMNI Channel-ը

«Նիկիտա Մոբայլ»-ը ներկայացրել է իր նոր ծառայությունը՝ ОMNI Channel-ը, որը երրորդ սերնդի կոնտակտ կենտրոն է:

Կոնտակտ կենտրոնի գաղափարն անցել է էվոլյուցիայի մի քանի փուլ: Սկզբում, այն իրենից ներկայացնում էր միայն զանգերի սպասարկում, հետագայում՝ դրանց ավելացել են կայքերում տեղադրված live-չաթերը և էլ.փոստը: Այժմ այն ենթադրում է տարատեսակ կապի միջոցների միավորում մեկ համակարգում՝ հաճախորդի հետ անխափան և շարունակական կապն ապահովելու համար:

«Նիկիտա Մոբայլ»-ը, լինելով նորարարական ընկերություն, հետևում է շուկայի աճող պահանջարկին և իր մատուցած ծառայությունները համալրել է նոր՝ OMNI channel Call Center ծառայությունով: Ունենալով ավելի քան 10 տարվա փորձ և Հայաստանում խոշորագույն զանգերի կենտրոններից մեկը, մենք վաղուց ենք զգացել այս ծառայության անհրաժեշտությունը»,- ասել է «Նիկիտա Մոբայլ» ընկերության հիմնադիր Արա Յաղջյանը:

Նրա խոսքով՝ տեխնոլոգիաների զարգացումը բերում է նրան, որ մարդկանց առավել հարմար է օգտվել մեսինջերներից, քան հեռախոսներից, իսկ փորձը ցույց է տալիս, որ զանգահարողների գրեթե կեսը հարցադրում են հաճախակի տրվող հարցեր:

«OMNI channel նախագիծը, այս առումով, հետևում է ժամանակակից տենդեցներին և թույլ է տալիս նվազեցնել զանգերին պատասխանող աշխատակիցների ծանրաբեռնվածությունը: Ծառայության լուծումները բավականին հետաքրքիր են և նոր հայաստանյան շուայի համար»,- հավելել է նա:

Ծառայությունը տալիս է հայտնի մեսենջերների և վեբ կայքերի հաղորդագրությունների առցանց մշակման հնարավորություն (Telegram, Facebook Messenger, Web չաթ/Live չաթ):

OMNIchannel-ի առավելություննեից են ինքնասպասարկման ծառայություններ՝ բոտերը: Նման ծառայությունները կարող են օգտակար լինել ավտոմատ ռեժիմում հաշվիչների ցուցումները ստանալու, ինտերնետ խանութում պատվերի կարգավիճակը պարզելու, բժշկի մոտ կամ ֆիթնես ակումբում հերթագրվելու և այլ նպատակների համար: Դա թույլ է տալիս էականորեն կրճատել հաճախորդներին տեղեկատվություն տրամադրելու ժամանակը:

«Նիկիտա Մոբայլ»-ն իր հաճախորդների հետ կապի մեջ է Telegram, Facebook մեսենջերների և Web չաթի միջոցով: Ընկերությունն առաջիկայում նախատեսում է ծառայությունը մատուցել նաև Viber և Zangi մեսենջերների միջոցով:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();