Աշխարհ
Իսպանական բանկը Մեծ Բրիտանիայում 140 մասնաճյուղ է փակում
Իսպանական Santander բանկի բրիտանական ստորաբաժանումը, որը Միացյալ Թագավորությունում տասը խոշորագույններից մեկն է, հայտարարել է երկրում 140 մասնաճյուղերի փակման մասին: Վարկային կազմակերպության հաղորդագրության մեջ նշվում է, որ 1270 մարդ աշխատանքից ազատվելու վտանգի տակ կհայտնվի: Բանկն իր որոշումը բացատրել է նրանով, որ ավելի ու ավելի շատ հաճախորդներ են սկսել օգտվել բջջային հարթակներից և ֆիզիկական գրասենյակների կարիքը նվազել…
Բրյուսելում ի պաշտպանություն կլիմայի երիտասարդական երթը 35 հազար մասնակից է հավաքել
Բրյուսելում կլիմայի և շրջակա միջավայրի պաշտպանության միջոցառումների պահանջով բարձր դասարանցիների և ուսանողների երթին մասնակցում է 35 հազար մարդ: Այդ մասին հայտնել է Բելգիայի մայրաքաղաքի ոստիկանությունը: Դա վերջին ժամանակներս երրորդ նման միջոցառումն է, ավելի վաղ երթին մասնակցել են միայն դպրոցականները: «Պաշտոնական հաշվարկներով՝ երթին մասնակցում է 35 հազար մարդ»,- հայտնել է մայրաքաղաքի կենտրոնական շրջանի ոստիկանական վարչությունը: «Երիտասարդությունը…
Կառլոս Գոնը հրաժարական է տվել Renault-ի ղեկավարի պաշտոնից
Կառլոս Գոնը հրաժարականի դիմում է ներկայացրել Renault կորպորացիայի տնօրենների խորհրդին գլխավոր տնօրենի պաշտոնից, Այդ մասին Bloomberg-ին հայտնել է Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրյունո Լե Մերը՝ Դավոսում տնտեսական ֆորումի ընթացքում տված հարցազրույցում։ «Կառլոս Գոնը հինգշաբթի հրաժարական է տվել», – ասել է Լե Մերը: Այժմ Կառլոս Գոնի հրաժարականը պետք է ընդունի տնօրենների խորհուրդը: Այն հինգշաբթի առավոտյան…
Մալայզիան նոր թագավոր ունի
Մալայզիայի նոր թագավոր է ընտրվել Փահանգ նահանգի տիրակալ սուլթան Աբդուլա Սուլթան Ահմադ Շահը, հայտնել է Bloomberg գործակալությունը: Սպասվում է, որ միապետը պաշտոնապես գահ կբարձրանա հունվարի 31-ին: Մալայզիայում թագավորն ընտրվում է հինգ տարով: Associated Press գործակալությունը նշում է, որ Աբդուլա Սուլթան Ահմեդ Շահը հանգուցային դեմք է մի քանի միջազգային մարզական կազմակերպություններում, մասավորապես, նա ՖԻՖԱ-ի խորհրդի անդամ…
ՆԱՏՕ-ն լայնածավալ վարժանքներ կանցկացնի Վրաստանում
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ առնվազն 17 երկիր կմասնակցի ընդգրկուն զորավարժություններին Վրաստանում, որոնք նշանակված են 2019 թվականի մարտին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ համատեղ վարժանքների նպատակը ուժերի օպերատիվ համատեղելիության ընդլայնումն է: Բացի այդ, Ստոլտենբերգի խոսքով, վարժանքների նպատակը կդառնա Վրաստանի և դաշինքի համագործակցության ուժեղացման մասին «ազդանշան ուղարկելը»: ՆԱՏՕ-ի քարտուղարությունը դեռևս…
Վրաստանը համաճարակի եզրին
Վրաստանը կարմրուկի համաճարակի լայնամասշտաբ բռնկման եզրին է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսում լրագրողներին հայտարարել է Հիվանդությունների եւ հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի գիտական ղեկավար Պաատա Իմնաձեն: Տարեսկզբից արձանագրվել է կարմրուկով հիվանդանալու կլինիկական եղանակով հաստատված 580 դեպք: Ամենից շատ դեպքերը Թբիլիսիում են, ինչպես նաեւ Սամեգրելոյի (Արեւմտյան Վրաստան) եւ Կախեթի (Արեւելյան Վրաստան) տարածաշրջաններում: Այս…
Վենեսուելայում իշխանության անօրինական զավթում է տեղի ունենում. Կրեմլ
Կրեմլը մեկնաբանել է Վենեսուելայում ստեղծված իրավիճակը. հայտնում է РИА Новости-ն: «Վենեսուելայում գերագույն իշխանության անօրինական զավթման փորձը հակասում է միջազգային իրավունքի հիմքերին և սկզբունքներին ու խախտում դրանք: Դա է մեր դիրքորոշման հիմքը»,-լակոնիկ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Հիշեցնենք, որ Վենեսուելայում շարունակվում են նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ ցույցերը: Ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն երկրի…
Խաչապուրին պաշտոնապես հռչակվել է Վրաստանի մշակութային ժառանգություն
Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության գործակալությունը խաչապուրի ազգային ուտեստին երկրի մշակութային ժառանգության ոչ նյութական հուշարձանի կարգավիճակ շնորհելու մասին որոշում է կայացրել. հայտնում է Новости-Грузия -ն: Գերատեսչությունում ընդգծում են, որ խաչապուրին վրացական խոհանոցի կարևորագույն բաղադրիչն է դարձել:
ԵԽԽՎ-ն կոչով դիմել է Ռուսաստանին և Ուկրաինային
Ազովի ծովում միջադեպի հարցով` ԵԽԽՎ զեկուցող Անդրեաս Նիկը հայտնել է, որ իր կողմից պատրաստված բանաձևի նախագիծը կոչ է անում ՌԴ-ին և Ուկրաինային` զերծ մնալ գործողոություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրմանը. հայտնում է РИА Новости-ն: Այդ հարցով քննարկումները մեկնարկել են այսօր` ուկրաինացի պատգամավորների առաջարկությամբ: Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին ուկրաինական երեք նավ հատել էր ՌԴ-ի սահմանը…
ԱՄՆ-ում ձերբակալված իրանական հեռուստատեսության հաղորդավարուհուն ազատ են արձակել
Իրանական Press-TV հեռուստաալիքի հաղորդավարուհի Մարզիե Հաշեմին, որը շուրջ 10 օր առաջ ձերբակալվել էր ԱՄՆ-ում, ազատ է արձակվել: Վաշինգտոնի դատարանում ցուցմունքներ տալուց հետո նա ազատ է արձակվել առանց մեղադրանքի: Այժմ նա ընտանիքի հետ գտնվում է Վաշինգտոնում: Press-TV հեռուստաալիքի տվյալներով՝ Հաշեմին բերման է ենթարկվել որպես կարևոր տեղեկատվության տիրապետող վկա: Սակայն թե ինչ գործի մասին է խոսքը, տեղեկություններ…
Ով ինչ ցանկանա ձեռնարկել Սիրիայում, պետք է Թուրքիայի հետ համաձայնեցնի. Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է սիրիական հարցին` ասելով. «Ով ինչ ցանկանա ձեռնարկել Սիրիայում, պետք է Թուրքիայի հետ համաձայնեցնի»: Ըստ Hurriyet-ի` ԱՄՆ-ի` Սիրիայից զորքերի դուրսբերման որոշման վերաբերյալ Չավուշօղլուն նշել է, որ Ռուսաստանն այդ որոշման նկատմամբ զգուշավոր դիրքորոշում է որդեգրել: Ըստ նրա` ամենաողջամիտ լուծումը կլինի սիրիական Մանբիջի շրջանում ճանապարհային քարտեզի կիրառումը: «Ո՞վ է Մանբիջում Ժողովրդական ինքնապաշտպանական…
Մակրոնն աջակցել է ազատության համար պայքարող վենեսուելացիների քաջությանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աջակցել է վենեսուելացիների քաջությանը, որոնք պայքարում են իրենց ազատության համար: Այդ մասին նա գրել է իր թվիթերյան էջում. հայտնում է РИА Новости-ն: Մակրոնը երկրում կայացած նախագահական ընտրությունները «ոչ լեգիտիմ» է որակել: Ավելի վաղ ԵՄ-ն հայտարարությամբ է հանդես եկել, որում կոչ է արել անհապաղ քաղաքական գործընթաց սկսել, որը կտանի դեպի ազատ և…
Բնակչությանը ցուցաբերվող սոցիալական աջակցությամբ Ֆրանսիան առաջինն է
Ֆրանսիայում բնակչությանը ցուցաբերվող պետական սոցիալական աջակցությունը վճարումների ծավալով 2018թ.-ին կազմել է երկրի ՀՆԱ-ի 32 տոկոսը: Այդ ցուցանիշով, որը ներառում է նաև ՝կենսաթոշակային ապահովության մակարդակը, բուժօգնության համակարգում բնակչության ընդգրկվածությունը, աշխատատեղերի տրամադրումը, Ֆրանսիան գերազանցել է աշխարհի մնացած բոլոր զարգացած երկրներին: Այս մասին նշված է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) տարեկան զեկույցում: Երկրորդ տեղում է Բելգիան (28,9…
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը երկխոսության կոչ Է արել Վենեսուելայի քաղաքական ուժերին՝ երկրում աղետից խուսափելու նպատակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 24-ին հայտնել Է Agence France-Presse գործակալությունը: «Մենք հուսով ենք, որ երկխոսությունը հնարավոր է: Դա անհրաժեշտ է հակամարտության տանող էսկալացիայից խուսափելու համար, որը աղետ կդառնա երկրի ու տարածաշրջանի բնակչության համար»,- գործակալությունը մեջբերել է…
«Դեղին բաճկոնների» շարժումը մասնակցելու է Եվրախորհրդարանի ընտրություններին
«Դեղին բաճկոնների» շարժումը թեկնածուների իր ցուցակն է պաշտոնապես ներկայացրել Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցելու համար, որոնք տեղի են ունենալու մայիսին, հայտնել է France Info ռադիոկայանը: Ըստ աղբյուրի՝ ցուցակը ստացել Է «Քաղաքացիական նախաձեռնության միավորում» անվանումը: Այն գլխավորել է 31-ամյա մի բուժքույր՝ նորմանդական Էր դեպարտամենտից: Առայժմ հայտարարված են ցուցակի միայն տասը թեկնածուներ, որն ի վերջո ներառելու է 79 մարդ:…















