Իրավական

Ազատ TV-ն անդրադառնում է իրավական զարգացումներին՝ օրենսդրական փոփոխություններից մինչև իրավաբանական մեկնաբանություններ ու վերլուծություններ։

  • Պատիժները ընտրական հանցագործությունների համար

    Պատիժները ընտրական հանցագործությունների համար

    Ոստիկանությունը տեղեկացնում է՝ Ազգային Ժողովը սեպտեմբերին ընդունեց քրեական օրենսգրքի փոփոխությունները: Արդյունքում խստացվեցին պատիժները ընտրական հանցագործությունների համար, իսկ ոստիկանությունը ստացավ դրանց բացահայտման նոր հնարավորություններ: Մասնավորապես նախատեսվել են հետևյալ պատիժները՝– Ընտրակաշառք ստանալու կամ անգամ պահանջելու համար՝ 500.000-ից 700.000 դրամ տուգանք կամ 1-ից 3 տարի ազատազրկում:– Ընտրակաշառք տալու կամ անգամ առաջարկելու համար՝ 2.500.000-ից 3.000.000 դրամ կամ 2-ից 6…

  • ՄԻՊ-ը ոստիկանությունից պարզաբանումներ կպահանջի

    ՄԻՊ-ը ոստիկանությունից պարզաբանումներ կպահանջի

    Politik.am-ը գրում է. ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից «News.am» լրատվամիջոցի գրասենյակ այցելելու, ոստիկանության՝ լրատվական գործակալության ղեկավարությանն ուղղված նամակների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը սկսել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ, տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։ ՀՀ ոստիկանությունից կպահանջվեն պարզաբանումներ՝ այդ թվում հիմք ընդունելով «News.am» լրատվական գործակալության հայտարարություններում նշված հանգամանքները: Քննարկման ընթացակարգի այս փուլում ՄԻՊ-ն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ լրատվամիջոցների…

  • Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել

    Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել

    Ոստիկանության կայքը երեկ հայտարարություն է տարածել. «Նյուզ. ամ» կայքի խմբագիր Արմենիկա Կիվիրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ոստիկանությունը եկել է Նյուզ.ամ-ի խմբագրություն…»: Նշվածի կապակցությամբ պարզաբանում ենք, որ այսօր ոստիկանության ՔՀԳՎ-ի աշխատակիցը միայնակ այցելել է Նյուզ-ի խմբագրություն` ՀՀ գլխավոր դատախազությունից փոխանցված տեղեկության հիման վրա պատրաստված գրությունը հանձնելու: Խմբագրությունում նա օրենքով սահմանված կարգով ներկայացել է, գլխավոր խմբագրին…

  • Գումարով ծրար՝  թեկնածուի օգտին քվեարկելու համար

    Գումարով ծրար՝ թեկնածուի օգտին քվեարկելու համար

    Ինչպես հաղորդում է galatv.am-ը ՝ Ոստիկանության Հրազդանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների շրջանակում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին ոստիկանության Հրազդանի բաժին է հրավիրվել նույն քաղաքի մի բնակիչ և հաղորդում տվել, որ դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով մասնակցող թեկնածուներից…

  • Կալանավորվել է Քոչարյանը

    Կալանավորվել է Քոչարյանը

    Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ   կալանավորվել է: Դատավոր Ռուբեն Մխիթարյանը մերժել էր փաստաբանների վերաքննիչ բողոքները և ըստ էության, բավարարել վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը՝ Քոչարյանին կալանավորելու մասին: Հիշեցնենք նաև՝ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բեկանել էր Քոչարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի օգոստոսի 13-ի որոշումը և գործն ուղարկել նույն՝ Վերաքննիչ դատարան նոր քննության:

  • Հարուցված քրեական գործերով վերականգնվել է 35 միլիոն 609 հազար 352 դրամ

    Հարուցված քրեական գործերով վերականգնվել է 35 միլիոն 609 հազար 352 դրամ

    «Արմենպրես»-ը գրում ՝ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում կատարվել է 2018թ. հունվարի 1-ից նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցների գործունեության ընթացքում առերևույթ կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի վերաբերյալ տարածքային ստորաբաժանումներից ստացված տեղեկատվության ուսումնասիրություն և ամփոփում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի  տեղեկատվության և հասարակայնության  հետ…

  • Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանության գործով դատական նիստը կսկսվի հունվարին

    Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանության գործով դատական նիստը կսկսվի հունվարին

    Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019 թվականի հունվարի 8-ից, հայտնում է NTV-ն: Ավելի վաղ թուրքական դատախազությունը Կառլովի սպանության գործը քննության համար փոխանցել էր դատարանին, մեղադրանքներ են ներկայացվել 28 կասկածյալների, ներառյալ ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլա Գյուլենին, հաղորդում է Anadolu լրատվական գործակալությունը: Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO)…

  • Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է

    Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է

    Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրապական մի շարք երկրիների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել են ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից: Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ…

  • Քոչարյանի որդու հայցն ընդդեմ ԱԱԾ պետի գործով դատական նիստի օրը հայտնի է

    Քոչարյանի որդու հայցն ընդդեմ ԱԱԾ պետի գործով դատական նիստի օրը հայտնի է

    News.am-ի փոխանցմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը տեղի կունենա հունվարի 21-ին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական–տեղեկատվական համակարգից։ Գործը մակագրվել է դատավոր Աիդա Դավթյանին։ Հիշեցնենք, որ Սեդրակ Քոչարյանը հայց էր ներկայացրել Վանեցյանի դեմ՝ պահանջելով զրպարտության դիմաց փոխհատուցում եւ հրապարակայնորեն հերքում: Խոսքը վերաբերում է Արթուր Վանեցյանի…

  • Քոչարյանը կկալանավորվի

    Քոչարյանը կկալանավորվի

    Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ կկալանավորվի. քիչ առաջ դատավոր Ռուբեն Մխիթարյանը մերժեց փաստաբանների վերաքննիչ բողոքները և ըստ էության, բավարարեց վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը՝ Քոչարյանին կալանավորելու մասին՝ փոխանցում է aysor.am-ը։ Նիստերի դահլիճից դուրս գալով՝ փաստաբան Հայկ Ալումյանը ասաց, որ Վերաքննիչ դատարանը որոշեց ուժի մեջ թողնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Մեր հարցին,…

  • Շրջանառության մեջ դրվել է այն փաստաթութղը, որը տրամադրել է ՊՆ-ն արդեն գաղտնազերված, ՀՔԾ-ն 0038 գաղտնի հրամանի մասին

    Շրջանառության մեջ դրվել է այն փաստաթութղը, որը տրամադրել է ՊՆ-ն արդեն գաղտնազերված, ՀՔԾ-ն 0038 գաղտնի հրամանի մասին

    2008 թվականին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի կողմից արձակված 0038 գաղտնի հրամանը տրամադրվել է ՊՆ-ից գաղտնազերծված վիճակում: Այս մասին այսօր Armtimes.com-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Օրեր առաջ լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ 0038 գաղտնի հրամանը ՊՆ-ից չի վերցված. «Հենց այն…

  • «Չի բացառվում, որ տվյալ գույքն ապօրինաբար է ձեռք բերվել», – Նարեկ Բաբայան

    «Չի բացառվում, որ տվյալ գույքն ապօրինաբար է ձեռք բերվել», – Նարեկ Բաբայան

    168.am-ը գրում է. Պետական գույքի կառավարման կոմիտեն դեռևս չի ընդունել Արմեն Ավետիսյանի և Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը նվիրաբերվող գույքը։ Այսօր կառավարության նիստից հետո կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք սպասում են համապատասխան իրավապահ մարմինների դիրքորոշմանը, որից հետո կառավարությունը հանձնարարական կտա, և կսկսվի գործընթացը: Ըստ նրա՝ Մաքսային պետական ծառայության նախկին պետ Արմեն…

  • Կառավարության որոշումը պահեստազորի բժիշկ-մասնագետների մասով

    Կառավարության որոշումը պահեստազորի բժիշկ-մասնագետների մասով

    Կառավարությունը որոշեց 2018 թվականի դեկտեմբեր ամսին հայտարարել զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի: Հայտնում է կառավարության Telegram֊ի պաշտոնական ալիքը։ Պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 70 բժիշկ-մասնագետ: Զորակոչի շրջանակներում մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կզորացրվեն Զինվորական ծառայության…

  • Կառավարությունը անփոփոխ թողեց մի շարք գործող օրենքների հոդվածներ

    Կառավարությունը անփոփոխ թողեց մի շարք գործող օրենքների հոդվածներ

    Կառավարությունը անփոփոխ թողեց «Հայաստանի Հան­րապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրեն­քում լրացում կա­տա­րելու մասին» և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մա­սին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենք­ների նախագծերի փաթեթով քննարկվող գործող օրենքների հոդվածները: Առաջարկվող համակարգը ենթադրում էր, որ Ազգային Ժողովի ընտրությունների արդյունք­նե­րով ձևավորված քաղաքական մեծամասնությունն իր ցուցակից կձևավորի Կառավարու­թյունը, իսկ նրանց թափուր մանդատները կլրացվեն ցուցակի հաջորդ համարներում…