Իրավական
Ազատ TV-ն անդրադառնում է իրավական զարգացումներին՝ օրենսդրական փոփոխություններից մինչև իրավաբանական մեկնաբանություններ ու վերլուծություններ։
Հայց ընդդեմ ՀՔԾ պետի
Infocom-ը գրում է. «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, նույն գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի: Հայցվորը պահանջում է ՀՔԾ պետից հերքել զրպարտություն համարվող տեքստը: Հայցադիմումից հայտնի չէ, թե ՀՔԾ պետի մասնավորապես որ հայտարարությունն է համարում զրպարտություն:
Այգեձոր համայնքի նախկին ղեկավարը պետությանը 4 միլիոն դրամի վնաս է հասցրել
Ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականին Այգեձոր համայնքի նախկին ղեկավարը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, համայնքի հաշվեկշռում գտնվող մոտ 2 հազար մետր ընդհանուր երկարությամբ տարբեր տրամաչափերի խողովակները տեղափոխել է իր փայտամշակման արտադրամաս և ձկնաբուծարան՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 4 միլիոն դրամի նյութական վնաս:
Հայաստանը 7500 եվրոյին համարժեք դրամ կփոխհատուցի ՄԻԵԴ-ի որոշումների համար
Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց երկու որոշում, որով կառավարությունը պահուստային ֆոնդից պետք է գումար տրամադրի արդարադատության նախարարությանը՝ մարդու իրավունքների եվրոպական դատարանում պարտված գործերի փոխհատուցման համար։ Առաջին գործը «Այվազյանն ընդդեմ Հայաստանի» գործն է (թիվ 46245/08 գանգատ): Որոշման նախագծում նշվում է, որ 2018 թվականի հոկտեմբերի 18-ի վճռի պահանջները կատարելու նպատակով 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի հաշվին…
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդության մասին որոշումը կհրապարակվի այսօր 17։00-ին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը Վերաքննիչ դատարանը կհրապարակի այսօր՝ ժամը 17։00-ին։ Հայտնում է aysor.am-ը: Հիշեցնենք՝ փաստաբանները միջնորդել էին, որ բողոքի քննության հարցը քննող դատավոր Ռուբեն Մխիթարյանը ինքնաբացարկ հայտնի։ Փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողներին տեղեկացրեց, որ այսօր ևս դատարանում է եղել Ռոբերտ Քոչարյանը ու համաձայնություն է հայտնել պաշտպանական թիմի միջնորդությանը։
Արմեն Աշոտյանին կանչել են հարցաքննության
Րոպեներ առաջ Արմեն Աշոտյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս պահին գտնվում եմ Երեւանի քննչական վարչությունում արդեն մի քանի ամիս ձգվող անհեթեթ գործով, դեռեւս որպես վկա։ Վերջին անգամ հրավիրել էին հարցաքննության մոտ երկու ամիս առաջ։ Գործի եւ այսօրվա մանրամասները կպատմեմ երեկոյան։ Ինչպես նաեւ կանդրադառնամ այն հարցին, թե ինչ է նշանակում կարճատեւ ընտրարշավից կտրել Հանրապետականի քարոզչության…
Երկրորդ օրն է՝ պատռում են «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի պաստառները
«Իմ քայլը» դաշինքի կողմից Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Սոս Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «ԱՀԱԶԱՆԳ Առավոտ էր, Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը, երբ ես և թիմի անդամները հայտնաբերեցինք, որ իմ նախընտրական պաստառները, որոնք փակցված էին օրենքով սահմանված և թույլատրելի վայրերում, այլևս չկան կամ էլ պատռված են: Ժպտում եմ, որ…
«Երբ կարևոր փաստթղթերը ստանանք, տեղեկություն կհաղորդենք», – Արթուր Վանեցյան
Aysor.am-ը գրում է. Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը դեռ մանրամասներ չի հայտնում՝ ով է պատգամավորը, որի մասին հայտարարել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Վանեցյանն ասաց, որ արտերկրից սպասում են փաստաթղթերի, որից հետո միայն մանրամասներ կհայտնեն։ «Երբ կարևոր փաստթղթերը ստանանք, տեղեկություն կհաղորդենք», – ասաց Վանեցյանը։ Մեր հարցին, թե ճի՞շտ…
ՀՀ գլխավոր դատախազության կոչը քաղաքացիներին
armVote-ի փոխանցմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը կոչ է անում քաղաքացիներին՝ քողարկված ձևերով կամ բարեգործության անվան տակ ընտրակաշառք տալու երևույթի ականատես լինելու դեպքում, անհապաղ դիմել ՀՀ դատախազությանը կամ իրավապահ մյուս մարմիններին:
Վերաքննիչը քննում է Քոչարյանի խափանման միջոցի հարցը
Նիստին ներկա էր նաև Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Azatutyun.am-ի փոխանցմամբ՝ վերաքննիչ քրեական դատարանում այսօր տեղի ունեցավ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերցնելու բողոքի քննությունը։ Դատական նիստը կշարունակվի վաղը: Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռ կմնա ազատության մեջ: Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողներին փոխանցեց, որ…
Վալերի Օսիպյանը կհանդիպի ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների հետ
ԱԺ արտահերթ ընտրությունների շրջանում օրինականության ապահովմանն ուղղված միջոցառումների շրջանակում ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն առաջիկա օրերին հանդիպումներ կունենա ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուների և նախընտրական շտաբների ղեկավարների հետ՝ փոխանցում է armVote-ը:
Ծննդյան տարեդարձն ավարտվել է 26–ամյա փեսայի կողմից կնոջ եղբայրների դանահակարությամբ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր կեսգիշերին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայրաքաղաքում գործող 2 բժշկական կենտրոններից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից վնասվածքներով, ինչպես նաև աչքի մասում վնասված վիճակով իրենց մոտ են տեղափոխվել 2 երիտասարդ տղաներ: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, ինչպե նաև…
500-ից ավել դատապարտյալ արդեն ազատության մեջ է
Aysor.am-ի փոխանցմամբ՝ 2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 20-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 501 դատապարտյալ։ 1. «Նուբարաշեն» ՔԿՀ – 44 2. «Արթիկ» ՔԿՀ – 40 3. «Վանաձոր» ՔԿՀ – 14 4. «Վարդաշեն»…
Ընտրական տեղեմաս մուտք գործելուց մինչև այդտեղից դուրս գալը
ՀՀ կենտրոնական ընտրական հանձանաժողովը հրապարակել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության կարգը.














