Հասարակություն
Ազատ TV-ն ներկայացնում է հասարակական կարևոր հարցեր, սոցիալական արդարության խնդիրներ և քննարկումներ հասարակական զարգացումների մասին։
Նիկոլ Փաշինյանն աղբահանության խնդրի մասին
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ աղբահանության խնդրի մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ես, ամեն անգամ մարզ գնալիս, երբ մեքենայի պատուհանից նայում եմ, իսկական ցավ եմ ապրում, որովհետև մեր հայրենիքը, մեր սրբազան հայրենիքն աղբի մեջ կորած է: Եվ նույնն էլ այսօր առավոտից՝ պատուհանից նայում եմ ու շատ մեծ աղբ եմ տեսնում:…
Հետախուզվողը բերման է ենթարկվել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները` նոյեմբերի 18-ին ժամը 03:25-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել Գուրգեն Հ.-ին: Ինչպես հայտնում է 168.am-ը՝ նա հունվարի 10-ից Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդ. 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Ընտանեկան վիճաբանություններից հոգնած 43-ամյա կինը փորձել է ինքնասպան լինել
168.am լրատվականի փոխանցմամբ երեկ երկոյան «սուր էկզոգեն քիմիական թունավորում ժավելով» ախտորոշմամբ «Աբովյան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Աբովյան քաղաքի 43-ամյա բնակչուհին։ Վերջինիս հայրը հայտնել է, որ աղջկա նախկին ամուսինն ամեն օր անհանգստացնում է իրենց, որի պատճառով աղջիկը ժավել է խմել: Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեպքի օրը կինը հեռախոսով խոսել է նախկին ամուսնու…
Սա կատաստրոֆիկ վատ է նոր իրողությունների համար | 23% հարկ տրանսֆերտների վրա
«Էլեկտրիկ Երևան» ՀԿ հիմնադիր Նարեկ Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ցավում եմ, որ որոշ պեկականներ այդպես էլ չհասկացան իմ կողմից առաջարկված մասնակցային հարկահանության փիլիսոփայությունը։ Եվ սկզբից շրջանառվեց Անանյանի կողմից, առանց նշվելու առաջարկության հեղինակներին, ID Card-երով Cash back-ի համակարգի ներդրումը, որը իբր կշահեր մարդկանց սրտերը, բայց իր ասելուց էլ երևում էր, որ քաղաքացիների անձնական տվյալների…
Խոշոր վթար Իսակովի պողոտայում. կա 4 վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 12:50-ին Իսակովի պողոտայում Ոստիկանության զորքերի զորամասի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ, 46-ամյա Անաստաս Ջավարյանի վարած ВАЗ 21043 մակնիշի և Երևանի բնակիչ, 29-ամյա Կարեն Գևորգյանի վարած Samand մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Դեպքի…
Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողներին. «Սիրելի ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ուսանողների միջազգային օրվա առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, երջանկություն, նպատակասլացություն, ուսումնառության արդյունավետ տարիներ և ամենայն բարիք: Ձեզնով է պայմանավորված Հայաստանի ապագան, դո՛ւք եք զարգացնելու հայրենական գիտությունը, տնտեսությունն ու մշակույթը և ապահովելու մեր երկրի կայուն առաջընթացը: Ուստի, պիտի յուրացնեք ժամանակակից գիտության նվաճումները…
Զոհրաբ Մնացականյանը ներկա է գտնվել «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում» միջոցառմանը
Արտաքին գործերի նախարարության Տելեգրամի պաշտոնական ալիքը գրում է. Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ներկա գտնվեց «Իրազեկ քաղաքացիների միավորումի» կողմից լրագրողների համար կազմակերպված «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում» խորագրով միջոցառմանը, որի ընթացքում մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, անդրադարձավ արտաքին քաղաքական որոլտում վերջին զարգացումներին:
«Գտնելով իմ Հայաստանը. մեկ դար ցեղասպանությունից հետո». Financial Times-ի խմբագրի հոդվածը հայրենիք այցի մասին
Հեղինակավոր Financial Times պարբերականի խմբագիր Լիլա Ռապտոպուլոսը, ով ազգությամբ հայ է, ստվարածավալ հոդված է հրապարակել իր արմատների, պատմական հայրենիք կատարած զգացմունքային ճանապարհորդոության մասին, որը նա երկար տարիներ հետաձգել էր: Ինչպես հաղորդում է armenpress-ը, հեղինակը հոդվածը վերնագրել է. «Գտնելով իմ Հայաստանը. մեկ դար ցեղասպանությունից հետո»: Ռապտոպուլոսը հոդվածում նշում է, որ Հայաստան այցելելու միտքը միշտ է ունեցել,…
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Թաս» կոչվող հատվածում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր…
ՃՏՊ Մարշալ Բաբաջանյան փողոցում. կան տուժածներ
Նոյեմբերի 17-ին, ժամը 11:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարշալ Բաբաջանյան փողոցում՝ «Մելնիցա» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարշալ Բաբաջանյան փողոցի թիվ 15/1 հասցեի մոտակայքում բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի…
Հայտնաբերվել է մեկ տարի առաջ անհետացած «Սան Խուան» սուզանավը
Արգենտինայի ռազմածովային ուժերը հայտնաբերել են 2017 թվականի նոյեմբերին անհետացած «Սան Խուան» սուզանավը: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ Արգենտինայի պաշտպանության նախարարությունն ու ռազմածովային ուժերը համատեղ աշխատանքներից հետո ի վերջո կարողացել են հստակեցնել սուզանավի գտնվելու վայրը: «Սան Խուան» սուզանավը վերջին անգամ կապի էր դուրս եկել 2017 թվականի նոյեմբերի 15-ին՝ հայտնելով վթարի մասին: Այդ ժամանակ նավի վրա կար…
Իրադրությունն առաջնագծում անցնող շաբաթ
Նոյեմբերի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ ՊԲ-ի առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել…
Երևանի քաղաքապետարանը լայնածավալ ստուգումներ կիրականացնի կենդանաբանական այգում
Հաշվի առնելով Երևանի կենդանաբական այգու շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները, հանրության շրջանում տիրող որոշակի մտահոգությունները, բողոքի ակցիաները, այգու նախկին աշխատակիցների տեղեկություններն ու տեղ գտած հրապարակումները սոցիալական ցանցերում՝ հաջորդ շաբաթվանից Երևանի քաղաքապետարանը լայնածավալ ստուգումներ կիրականացնի Երևանի կենդանաբանական այգում: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Ստուգումներում, ըստ հաղորդագրության, տեղ կգտնեն կենդանաբանական այգու հետ առնչվող բոլոր գործառույթները: Աղբյուր՝…
Չջեռուցվող դպրոցում դասերը մեկ ամսով դադարեցվել են
Շիրակի մարզպետի կարգադրությամբ Գյումրիի թիվ 18 դպրոցի աշակերտները մինչև դեկտեմբերի 15-ը արձակուրդում կլինեն: Այս որոշման պատճառը ոչ թե 450 աշակերտ ունեցող դպրոցի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքն է, այլ ջեռուցման բացակայությունը: Դասասենյակներում այսօր հազիվ տասն աստիճան էր, այդ պատճառով էլ ուսուցիչներն ու աշակերտները դասադուլ էին հայտարարել: Դպրոցը կաթսայատուն ունի, սակայն դրա շահագործումը, դպրոցի տնտեսվար Գագիկ Մարտիրոսյանի խոսքով, խիստ…














