Հասարակություն
Ազատ TV-ն ներկայացնում է հասարակական կարևոր հարցեր, սոցիալական արդարության խնդիրներ և քննարկումներ հասարակական զարգացումների մասին։
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Թաս» կոչվող հատվածում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր…
ՃՏՊ Մարշալ Բաբաջանյան փողոցում. կան տուժածներ
Նոյեմբերի 17-ին, ժամը 11:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարշալ Բաբաջանյան փողոցում՝ «Մելնիցա» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարշալ Բաբաջանյան փողոցի թիվ 15/1 հասցեի մոտակայքում բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի…
Հայտնաբերվել է մեկ տարի առաջ անհետացած «Սան Խուան» սուզանավը
Արգենտինայի ռազմածովային ուժերը հայտնաբերել են 2017 թվականի նոյեմբերին անհետացած «Սան Խուան» սուզանավը: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ Արգենտինայի պաշտպանության նախարարությունն ու ռազմածովային ուժերը համատեղ աշխատանքներից հետո ի վերջո կարողացել են հստակեցնել սուզանավի գտնվելու վայրը: «Սան Խուան» սուզանավը վերջին անգամ կապի էր դուրս եկել 2017 թվականի նոյեմբերի 15-ին՝ հայտնելով վթարի մասին: Այդ ժամանակ նավի վրա կար…
Իրադրությունն առաջնագծում անցնող շաբաթ
Նոյեմբերի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ ՊԲ-ի առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել…
Երևանի քաղաքապետարանը լայնածավալ ստուգումներ կիրականացնի կենդանաբանական այգում
Հաշվի առնելով Երևանի կենդանաբական այգու շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները, հանրության շրջանում տիրող որոշակի մտահոգությունները, բողոքի ակցիաները, այգու նախկին աշխատակիցների տեղեկություններն ու տեղ գտած հրապարակումները սոցիալական ցանցերում՝ հաջորդ շաբաթվանից Երևանի քաղաքապետարանը լայնածավալ ստուգումներ կիրականացնի Երևանի կենդանաբանական այգում: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Ստուգումներում, ըստ հաղորդագրության, տեղ կգտնեն կենդանաբանական այգու հետ առնչվող բոլոր գործառույթները: Աղբյուր՝…
Չջեռուցվող դպրոցում դասերը մեկ ամսով դադարեցվել են
Շիրակի մարզպետի կարգադրությամբ Գյումրիի թիվ 18 դպրոցի աշակերտները մինչև դեկտեմբերի 15-ը արձակուրդում կլինեն: Այս որոշման պատճառը ոչ թե 450 աշակերտ ունեցող դպրոցի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքն է, այլ ջեռուցման բացակայությունը: Դասասենյակներում այսօր հազիվ տասն աստիճան էր, այդ պատճառով էլ ուսուցիչներն ու աշակերտները դասադուլ էին հայտարարել: Դպրոցը կաթսայատուն ունի, սակայն դրա շահագործումը, դպրոցի տնտեսվար Գագիկ Մարտիրոսյանի խոսքով, խիստ…
Սարիգյուղում այս տարի առաջին հացի արտադրամասն է հիմնվել
Խորհրդային Միության փլուզումից հետո Տավուշի մարզի սահմանամերձ Սարիգյուղում այս տարի առաջին հացի արտադրամասն է հիմնվել։ Հիմնադիրն ու սեփականատերը 21-ամյա Դավիթ Եգանյանն է։ Բանակից հետո աշխատանքի առաջարկ էր ստացել Ռուսաստանում ապրող հորեղբորից։ Ասում է՝ մի պահ արդեն մտածում էր Հայաստանը լքելու մասին: «Սիրում եմ իմ գյուղը, էս աուրան ինձ հաճելի ա, էլի, ու որոշեցի, որ պիտի…
Դաշտավան գյուղում վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է
Նոյեմբերի 17-ին, ժամը 10:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղի 2-րդ փողոցի սկզբնամասում այրվում է կոշիկի արտադրամաս: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դաշտավան գյուղի Նոր թաղամասի 6-րդ փողոցի թիվ 7 վագոն-տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:55-ին, մարվել՝ 11:38-ին: Վագոն…
Տեսանյութում պատկերված անձին ճանաչողներին խնդրում ենք հայտնել քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ անհայտ անձինք ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, մուտք են գործել Բաղրամյան փողոցի դեղատներից մեկը և հափշտակել 150 հազար դրամ արժողությամբ IPOD ապրանքանիշի պլանշետ և 25 հազար ՀՀ դրամ կանխիկ գումար: Դեպքի…
Դավիթ Տոնոյանի հրամանով՝ զինվորականներ են ազատվել ծառայությունից, հայտարարվել են նկատողություններ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի կապակցությամբ զինվորական ծառայությունից ազատումներ են եղել, հայատարարվել է խիստ նկատողություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «ՀՀ պաշտպանության նախարարի հրամանը վերջին դեպքի կապակցությամբ։ Զինվորական Ծառայությունից ազատել 1. 1ին տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գ.Մ. 2.…
«Առաջարկում եմ, որ այս բաժակով խմենք Ռոբերտի կենացը, նրա հերոսության կենացը և մեր բոլոր ընկած ու ապրող հերոսների կենացը», – Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում մասնակցել են Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Ռոբերտ Աբաջյանի ծնողները, տատիկն ու պապիկը: Ռոբերտ Աբաջյանի ծառայակից ընկերները, ինչպես նաև կենտրոնում բուժում ստացած երիտասարդները կենտրոնի բակում խորոված են պատրաստել, այնուհետև Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի և…
Վորոնեժում 2 և 3 տարեկան հայ երեխաներ են մահացել
ՌԴ Վորոնեժի մարզում երկու հայ երեխա է մահացել: 3-ամյա տղան և 2-ամյա աղջիկը մահացել են գազի արտահոսքից թունավորումից: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով շրջանային դատախազության հաղորդագրությունը: Երեխաների մարմինները գտել են Սեմիլուկսկի շրջանի Ստարայա Վեդուգա գյուղում, ֆերմայի բնակելի տարածքում: «Նախնական եզրակացության համաձայն՝ երեխաները մահացել են գազից թունավորվելու հետևանքով: Ծնողները նրանց թողել են ֆերմայի բնակելի…
Դատարանը չեղարկել է Պետրոսյանի և Ստեպանենկոյի ամուսնությունը
Մոսկվայի Խամոնիչևսկի շրջանային դատարանում հայտնի երգիծաբաններ Եվգենի Պետրոսյանի ու Ելենա Ստեպանենկոյի ամուսնությունը չեղարկել է: Պետրոսյանի փաստաբանը նշել է, որ Ստեպանենկոն ամեն կերպ փորձում էր ձգձգել գործընթացը, սակայն ի վերջո դատարանը որոշում է կայացրել: Փաստաբանի խոսքով՝ Պետրոսյանն այս պահից «պաշտոնապես ազատ տղա» է: Աղբյուր՝ aysor.am














