Սպորտ

Ազատ TV-ն անդրադառնում է սպորտային աշխարհի իրադարձություններին՝ ազգային առաջնություններից մինչև միջազգային մրցաշարեր։

  • Նեդվեդը` Ռոնալդուի ժեստի մասին.Աթլետիկոյի երկրպագուները վիրավորել են Կրիշտիանուին

    Նեդվեդը` Ռոնալդուի ժեստի մասին.Աթլետիկոյի երկրպագուները վիրավորել են Կրիշտիանուին

    «Յուվենտուսի» տնօրեն Պավել Նեդվեդը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է որակազրկվել ՉԼ-ի «Աթլետիկոյի» հետ պատասխան խաղում ցուցադրած ժեստի համար․ «Չեմ վախենում, թե Ռոնալդուին կարող են որակազրկել: Այդ ժեստը պետք է մնա խաղադաշտում: Էմոցիաները, որոնք ֆուտբոլիստները ցույց են տալիս խաղադաշտում, պետք է այնտեղ էլ մնան: Նրան շատ ուժեղ վիրավորել են Մադրիդում: «Աթլետիկոյի» երկրպագուները…

  • Վալենսիան կլքի ՄՅՈւ-ն. Արսենալ տեղափոխությունը հավանական է

    Վալենսիան կլքի ՄՅՈւ-ն. Արսենալ տեղափոխությունը հավանական է

    «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Անտոնիո Վալենսիայի հայրը և գործակալը՝ Լուիս Վալենսիան, հայտարարել է, որ խաղացողը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը. «Վստահորեն ասում եմ, որ նա չի մնալու «Մանչեսթեր Յունայթեդում»: Ակումբը չի ցանկանում պահել նրան, Անտոնիոն նույնպես ցանկանում է փոփոխություններ: Կյանքում ամեն ինչն էլ մի օր ավարտվում է: Հետաքրքրվածություն կա «Արսենալի», «Ինտերի», «Վեսթ Հեմի» ու չինական մեկ…

  • Հինգ ֆուտբոլիստ՝ Տոտենհեմի թիրախում. Էրիկսենը կվաճառվի

    Հինգ ֆուտբոլիստ՝ Տոտենհեմի թիրախում. Էրիկսենը կվաճառվի

    «Տոտենհեմը» ակտիվ է լինելու առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ակումբը ցանկանում է հինգ նոր ֆուտբոլիստի տրանսֆեր իրականացնել, հայտնում է Daily Mail-ը: Ակումբը ցանկանում է ուժեղացնել կենտրոնական և ձախ պաշտպանների գոտին, ինչպես նաև ձեռք բերել մեկ հարձակվողի: «Տոտենհեմի»  թիրախում են հայտնվել Ջեկ Գրիլիշը («Աստոն Վիլա»), Ջերոդ Բոուենը («Հալ Սիթի»), Կարլոս Սոլերը («Վալենսիա»), Ուիլֆրիդ Զահան («Քրիսթալ Փելաս») և…

  • Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի զինծառայողը ԲԽ-ի հանդիպում է մեկնաբանում

    Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի զինծառայողը ԲԽ-ի հանդիպում է մեկնաբանում

    Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 23-րդ տուրում «Գանձասար-Կապան»-ը Ավանի ակադեմիայի մարզադաշտում ընդունել է «Շիրակին»: Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնից զինծառայող Դավիթը  մարզական լրագրող Արման Աբելյանի հետ մեկնաբանում է հանդիպումը։ «ՀՖՖ -ն իր հնարավորությունների չափով օժանդակում է մեր երկրի պաշտպաններին»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրաբ Եգանյանը ու հրապարակել այս լուսանկարը.

  • Հայտնի են ՉԼ-ի 1/4 եզրափակչի զույգերը

    Հայտնի են ՉԼ-ի 1/4 եզրափակչի զույգերը

    Շվեյցարական Նիոնում տեղակայված ՈւԵՖԱ-ի գրասենյակում կայացավ Չեմպիոնների լիգայի 2018-19թթ. խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունը: 1/4 եզրափակիչ էին դուրս եկել «Այաքսը» (Հոլանդիա), «Բարսելոնան» (Իսպանիա), «Լիվերպուլը» (Անգլիա), «Մանչեսթեր Սիթին» (Անգլիա), «Մանչեսթեր Յունայթեդը» (Անգլիա), «Տոտենհեմը» (Անգլիա), «Պորտուն» (Պորտուգալիա) և «Յուվենտուսը» (Իտալիա):   Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը. «Այաքս»-«Յուվենտուս» «Լիվերպուլ»-«Պորտու» «Տոտենհեմ»-«Մանչեսթեր Սիթի» «Բարսելոնա»-«Մանչեսթեր Յունայթեդ» Քառորդ եզրափակչի վիճակահանությունից հետո կայացավ նաև…

  • Հայտնի են ԵԼ-ի 1/4 եզրափակչի զույգերը

    Հայտնի են ԵԼ-ի 1/4 եզրափակչի զույգերը

    Շվեյցարիայի Նիոն քաղաքում գտնվող ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Եվրոպա լիգայի 2018-19թթ. խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի վիճակահանությունը: Այս փուլի ուղեգիր էին նվաճել «Չելսին» (Անգլիա), «Նապոլին» (Իտալիա), «Վալենսիան» (Իսպանիա), «Վիլյառեալը» (Իսպանիա), «Այնտրախտը» (Գերմանիա), «Արսենալը» (Անգլիա), «Սլավիան» (Չեխիա) և «Բենֆիկան» (Պորտուգալիա): Վիճակահանության արդյունքում կիսաեզրափակչի ուղեգրերի համար կպայքարեն հետևյալ զույգերը. «Սրսենալ»-«Նապոլի» «Վիլյառեալ»-«Վալենսիա» «Բենֆիկա»-«Այնտրախտ» «Սլավիա»-«Չելսի» 1/4 եզրափակչի վիճակահանությունից հետո կայացավ…

  • Հույս ունեմ՝ Զիդանը մեզ կրկին հաջողությունների կհասցնի.Իսկո

    Հույս ունեմ՝ Զիդանը մեզ կրկին հաջողությունների կհասցնի.Իսկո

    Իսկո Ալարկոնը խոսել է Զինեդին Զիդանի՝ մադրիդյան ակումբ վերադարձի մասին: «Բոլորն էլ գիտեն, թե Զիդանը՝ որպես ֆուտբոլիստ և որպես մարզիչ, ինչեր է արել այս ակումբի համար: Նրա վերադարձը բոլորի համար լավ նորություն է: Զիդանն իսկապես շատ է սիրում «Ռեալը»: Հույս ունեմ՝ նա մեզ կրկին հաջողությունների կհասցնի: Այժմ պետք է փոխենք մեր հոգեբանությունը և միասնական լինենք»,-…

  • Մանչեսթեր Յունայթեդը կարող է հաղթել Չեմպիոնների լիգայում․Գիգզ

    Մանչեսթեր Յունայթեդը կարող է հաղթել Չեմպիոնների լիգայում․Գիգզ

    «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռայան Գիգզը կարծում է, որ «Յունայթեդը» կարող է հաղթել Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում: ««Մանչեսթեր Յունայթեդը» կարող է հաղթել Չեմպիոնների լիգայում: Դրա դեմ ոչինչ չեմ տեսնում՝ հաշվի առնելով այն, թե Սուլշերն ինչ կազմով հաղթեց Փարիզում: Մենք շատ դեպքեր գիտենք, որ եզրափակիչ են հասել համեմատաբար թույլ թիմերը, սակայն այժմ ՄՅՈւ-ն ունի համապատասխան որակներ…

  • NBA. Ջեյմսի 29 միավորը չի օգնել. Լեյկերսը պարտվել է Տորոնտոյին

    NBA. Ջեյմսի 29 միավորը չի օգնել. Լեյկերսը պարտվել է Տորոնտոյին

    Այսօր Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում կայացել է 6 հանդիպում: «Տորոնտո Ռեպտորսը» սեփական հարկի տակ 111-98 հաշվով հաղթել է «Լոս Անջելես Լեյկերսին»: Լեբրոն Ջեյմսը հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստն է եղել, որը վաստակել է 29 միավոր: Ալեքս Կարուզոյի ակտիվում գրանցվել է 16 միավոր, Ռեջոն Ռոնդոյի՝ 13, իսկ «Տորոնտոյի» կազմում 25 միավոր է վաստակել Կավայ Լեոնարդը: «Լեյկերսը»…

  • Լիլիթ Մկրտչյանը արժանացել է անհատական բրոնզե մեդալի․Շախմատի ԱԱ

    Լիլիթ Մկրտչյանը արժանացել է անհատական բրոնզե մեդալի․Շախմատի ԱԱ

    Ավարտված շախմատի աշխարհի թիմային առաջնությունում շնորհվել են նաև անհատական մեդալներ: Հայաստանի ներկայացուցիչներից Լիլիթ Մկրտչյանը 2-րդ խաղատախտակի առջև ցույց է տվել 3-րդ արդյունքը և արժանացել բրոնզե մեդալի, գրում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Կանանց մրցաշարում հաղթող է դարձել Չինաստանի ընտրանին, որը հաղթանակ է տարել բոլոր 9 մրցախաղերում, 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Ռուսաստանի հավաքականը: Հիշեցնենք որ…

  • Քնարիկ Աբելյանը կլինի կանանց Եվրոպայի Մ17 առաջնության էլիտ-ռաունդի մրցաշարի պատվիրակ

    Քնարիկ Աբելյանը կլինի կանանց Եվրոպայի Մ17 առաջնության էլիտ-ռաունդի մրցաշարի պատվիրակ

    Կանանց Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության էլիտ-ռաունդի 2-րդ խմբի մրցաշարը՝ Ավստրիայի, Բելգիայի, Ֆինլանդիայի և Ուելսի հավաքականների մասնակցությամբ կկայանա  մարտի 23-ից 31-ը Ավստրիայում: Մրցաշարի ՈՒԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել ՀՖՖ Հավաքական թիմերի ապահովման բաժնի աշխատակից Քնարիկ Աբելյանը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը։

  • Օբամեյանգն ու Ժիրուն հավակնում են ԵԼ-ի` շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը

    Օբամեյանգն ու Ժիրուն հավակնում են ԵԼ-ի` շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը

    ՈւԵՖԱ-ն նշել է այն ֆուտբոլիստներին, ովքեր հավակնում են դառնալ Եվրոպա լիգայի` շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը: Հավակնորդների թվում են «Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, «Բենֆիկայի» հարձակվող Ժոնասը, «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն և «Սլավիայի» կիսապաշտպան Տոմաս Սոուչեկը: Օբամեյանգը դուբլի հեղինակ է դարձել «Ռենի» հետ խաղում (3:0): Ժիրուի ակտիվում հեթ-տրիկ կա Կիևի «Դինամոյի» հետ խաղում (5:0): Ժոնասն օգնել է «Բենֆիկային» Զագրեբի «Դինամոյի» հետ խաղը տեղափոխել…

  • Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ.Այսօր Վախթանգ Հարությունյանը կպայքարի կիսաեզրափակչում

    Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ.Այսօր Վախթանգ Հարությունյանը կպայքարի կիսաեզրափակչում

    Վլադիկավկազում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում այսօր մեկնարկում է կիսաեզրափակիչ փուլը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի 5 բռնցքամարտիկ կմասնակցեն կիսաեզրափակչին: Այսօր ռինգ դուրս կգա և եզրափակչի համար կպայքարի 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը: Հայաստանի մյուս 4 ներկայացուցիչները՝ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 64 կգ քաշային Անի Հովսեփյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու գերծանր քաշային…

  • ԵԼ. Ինտերը լքում է պայքարը

    ԵԼ. Ինտերը լքում է պայքարը

    Եվրոպա լիգայում կայանում են 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները: Միլանի «Ինտերը» մրցում էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ: Առաջին խաղում հաշիվը չէր բացվել՝ 0:0: Պատասխան հանդիպումն ավարտվեց «Այնտրախտի» հաղթանակով՝ 1:0 հաշվով: Միակ գոլը 6-րդ րոպեին խփեց Լուկա Յովիչը ով գտնվում է եվրոպական գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։ Այսպիսով, «Այնտրախտը» հաղթում է ընդհանուր 1:0 հաշվով ու դուրս թողնում միլանյան ակումբին…

  • Արսենալը հաղթեց Ռենին և  շարունակում է պայքարը

    Արսենալը հաղթեց Ռենին և շարունակում է պայքարը

    Եվրոպա լիգայի 2018/19 մրցաշրջանում կայացան 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները: Լոնդոնի «Արսենալի» մրցակիցը ֆրանսիական «Ռենն» էր: «Արսենալը» առաջին խաղում պարտվել էր 1:3 հաշվով: «Արսենալը» հանդիպումը շատ ակտիվ սկսեց: Արդեն առաջին 15 րոպեի ընթացքում տանտերերը երկու գոլ խփեցին: 5-րդ րոպեին հաշիվը բացեց Օբամեյանգը, իսկ 10 րոպե անց գոլի հեղինակ դարձավ Մեյտլենդ-Նայլսը: 69-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի…