Սպորտ

Ազատ TV-ն անդրադառնում է սպորտային աշխարհի իրադարձություններին՝ ազգային առաջնություններից մինչև միջազգային մրցաշարեր։

  • Դենիս Սուարեսի՝ Արսենալ տեղափոխությունը խափանվել է. ESPN

    Դենիս Սուարեսի՝ Արսենալ տեղափոխությունը խափանվել է. ESPN

    «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսի՝ «Արսենալ» տեղափոխությունը խափանվել է: ESPN-ը հաղորդում է, որ կատալոնական և լոնդոնյան ակումբները չեն կարողացել համաձայնության հասնել ֆուտբոլիստի տեղափոխության պայմանների շուրջ: «Բարսելոնան» պնդել է, որ վարձակալության պայմանագրում տրանսֆերը գնելու վերաբերյալ պարտադիր կետ լինի, իսկ «Արսենալը» հրաժարվել է այդ պայմանից: Ընդ որում, ավելի վաղ Դենիս Սուարեսը «զինագործների» գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի հետ զրույցում…

  • Լյուկա Պուին դուրս է եկել Australian Open-ի կիսաեզրափակիչ

    Լյուկա Պուին դուրս է եկել Australian Open-ի կիսաեզրափակիչ

    Ֆրանսիացի թենիսիստ Լյուկա Պուին դուրս է եկել Australian Open-ի կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակչում Պուին 7:6 (7:4), 6:3, 6:7 (2:7), 6:4 հաշվով հաղթել է Կանադացի թենիսիստ Միլոշ Ռաոնիչին: Հանդիպումը տևել է 3 ժամ 6 րոպե: Ֆրանսիացին 14 էյս է կատարել, 4 կրկնակի սխալ թույլ տվել և 3 բրեյք փոինթ իրացրել`14-ից: Պուիի մյուս մրցակիցը կլինի Նովակ Ջոկովիչ-Կեյ Նիսիկորի…

  • Սալային որոնող փրկարարները հետքեր են գտել ծովում

    Սալային որոնող փրկարարները հետքեր են գտել ծովում

    Նորմանդական կղզիների ավիացիոն որոնողական ջոկատի սպա Ջոն Ֆիտցդժերալդը խոսել է տարվող աշխատանքների մասին:  Ֆիտցդժերալդը գլխավորում է «Քարդիֆի» նորեկ Էմիլիանո Սալայի անհետացած ինքնաթիռի որոնողական աշխատանքների օպերացիան: Արգենտինացի ֆուտբոլիստն անհետ կորել է Նանտից Քարդիֆ ուղևորվելու ժամանակ: «Մենք ծովում հայտնաբերել ենք անվտանգության բարձիկ, վառ նարնջագույն ինչ-որ առարկա, արկղ և մի շարք սպիտակ պարագաներ, որոնք եղել են մետաղյա կտորի…

  • Նիսիկորին հրաժարվեց պայքարից․ Ջոկովիչը կիսաեզրափակիչում է

    Նիսիկորին հրաժարվեց պայքարից․ Ջոկովիչը կիսաեզրափակիչում է

    Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ավստրալիայի Բաց առաջնության կիսաեզրափակիչ: 1/4 եզրափակիչ փուլում սերբ թենիսիստի մրցակիցը ճապոնացի Կեի Նիսիկորին էր, ով 6:1, 4:1 հաշվի ժամանակ վնասվածքի պատճառով հրաժարվեց պայքարից: Թենիսիստները կորտում անցկացրին 49 րոպե. այդ ընթացքում Ջոկովիչի ակտիվում գրանցվեց 2 էյս, 1 կրկնակի սխալ և 4 բրեյք-փոինթ՝ 4 հնարավորից, իսկ Նիսիկորիի ակտիվում՝ 3 կրկնակի…

  • Գեղասահքի Եվրոպայի առաջնություն. մեր մասնակիցների ժամանակացույցը

    Գեղասահքի Եվրոպայի առաջնություն. մեր մասնակիցների ժամանակացույցը

    Հունվարի 23 –ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի կունենա Եվրոպայի գեղասահքի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: Նույն օրը կարճ ծրագրով պայքարի կբռնվեն մենասահորդուհիները: Մեր երկիրը ներկայացնում է Անաստասիա Գալուստյանը: Նրա հաջորդ մրցելույթը տեղի կունենա հունվարի 25-ին: Այդ օրը մենասահորդուհիները կներկայացնեն իրենց կամավոր ծրագրերը: Հայաստանի երկրորդ մասնակից, մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը հունվարի 24-ին հանդես կգա կարճ, իսկ հունվարի 25-ին`…

  • Բարսելոնան Դենիս Սուարեսին հանել է Սևիլիայի հետ խաղի հայտացուցակից

    Բարսելոնան Դենիս Սուարեսին հանել է Սևիլիայի հետ խաղի հայտացուցակից

    Կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում այսօր կմցրի «Սևիլիայի» հետ: «Կապտանռնագույնները» երեկ ներկայացրել էին թիմի հայտացուցակը, որտեղ եղել է նաև կիսապաշտպան Դենիս Սուարեսը: Այսօր կատալոնացիների մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Սուարեսը դուրս է մնացել հայտացուցակից և նրա փոխարեն ընդգրկվել է Կևին-Պրինս Բոատենգը: Բրիտանական ԶԼՄ-ներն արդեն խոսում են այս մասին: Ըստ նրանց` իսպանացու` հայտացուցակից դուրս…

  • Ինտերը տրանսֆերի է հանել Պերիշիչին

    Ինտերը տրանսֆերի է հանել Պերիշիչին

    «Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, ամենայն հավանականությամբ, այլ ակումբ կտեղափոխվի: Corriere della sera-ն հաղորդում է, որ միլանյան ակումբի ղեկավարությունը վաճառքի է հանել Պերիշիչի տրանսֆերը: «Ինտերը» պատրաստ է հրաժարվել Պերիշիչի տրանսֆերից 40 միլիոն եվրոյի դիմաց: աղորդվում է, որ եթե անգամ 29-ամյա խորվաթ ֆուտբոլիստը ձմռանը չհեռանա «Ինտերից», միլանյան ակումբը նրան կվաճառի ամառային տրանսֆերային պատուհանի…

  • Սերենա Ուիլյամսը պարտվեց

    Սերենա Ուիլյամսը պարտվեց

    Ամերիկուհի Սերենա Ուիլյամսն Ավստրալիայի Բաց առաջնության 1/4 եզրափակչում 4:6, 6:4, 5:7 հաշվով պարտվեց Չեխիայի ներկայացուցիչ Կարոլինա Պլիշկովային: Grand Slam շարքի մրցաշարերի 23-ակի չեմպիոնուհին այդ հանդիպումից հետո հայտարարել է, որ չի պատրաստվում արդարացնել ինքն իրեն: «Ինձ համար միշտ առաջին տեղում հաղթանակն է: Չեմ ստի, քանի դեռ տիտղոս չնվաճեմ: Պետք է պարզապես շարունակեմ առաջ շարժվել: Գոհ եմ…

  • Հրաժեշտ եմ տվել Իգուայինին, տխուր պահ էր․ Պեպե Ռեյնա

    Հրաժեշտ եմ տվել Իգուայինին, տխուր պահ էր․ Պեպե Ռեյնա

    «Միլանի» դարպասապահ Պեպե Ռեյնան պատմել է, որ հրաժեշտ է տվել հարձակվող Գոնսալո Իգուայինին, որը շուտով համալրելու է «Չելսիի» կազմը: «Ես հրաժեշտ եմ տվել Իգուայինին, գրկել եմ նրան: Տխուր պահ էր: Գոնսալոյին ամենալավն եմ մաղթում: Ցավոք, այսպիսին է ֆուտբոլը: Ես կորցնում եմ թիմակցի, սակայն նա շարունակելու է մնալ իմ ընկերը», – Ռեյնայի խոսքը մեջբերել է Football…

  • Ժոզե Մոուրինյուն հնարավոր է գլխավորի ՊՍԺ-ն

    Ժոզե Մոուրինյուն հնարավոր է գլխավորի ՊՍԺ-ն

    «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հնարավոր է գլխավորի ՊՍԺ-ն: The Sun-ը հայտնում է, որ պորտուգալացին հանդիպում է ունեցել փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է հնարավոր համագործակցության հարցը: ՊՍԺ-ն դեռ չի պատրաստվում հեռացնել Թոմաս Տուխելին, սակայն Չեմպիոնների լիգայում ձախողման դեպքում ակումբում կքննարկեն գերմանացու հեռացման հարցը։ Անձամբ Մոուրինյուն հայտնել է, որ…

  • Բոլտը ավարտել է ֆուտբոլային կարիերան

    Բոլտը ավարտել է ֆուտբոլային կարիերան

    Օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն, ճամայկացի Ուսեյն Բոլտը ավարտել է ֆուտբոլային կարիերան: «Դա շատ լավ փորձ էր: Ինձ իսկապես դուր եկավ լինել թիմի մի մասը: Դա բոլորովին այլ զգացողություններ են, քան՝ թեթև ատլետիկայում: Դա հաճելի պահեր էր», – ասել է Բոլտը: Բոլտը մարզվում էր ավստրալիական «Սենտրալ Քոստ Մերիներս» թիմի հետ և խաղադաշտ էր դուրս գալիս, սակայն…

  • Ջիբրալթարի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները մեկնարկել են հաղթանակներով

    Ջիբրալթարի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները մեկնարկել են հաղթանակներով

    Ջիբրալթարի միջազգային մրցաշարում Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել: Արոնյանը սպիտակ խաղաքարերով հաղթել է ինդոնեզացի Իրեն Սուկանդարին: Հաղթանակով է մեկնարկել նաև Հրանտ Մելքումյանը: Նա նույնպես սպիտակներով առավելության է հասել Ռուսաստանը ներկայացնող Դինա Բելենկայայի նկատմամբ: Մրցաշարին մասնակցում է նաև Էլինա Դանիելյանը: Հայ շախմատիստուհին առաջին տուրում սևերով ոչ-ոքի է խաղացել մեքսիկուհի Ավիլլա Ֆրայերի հետ: Ջիբրալթարի…

  • «Արարատ»-ը երեք նոր ֆուտբոլիստ ունի

    «Արարատ»-ը երեք նոր ֆուտբոլիստ ունի

    Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել երեք ֆուտբոլիստի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ակումբը պայմանագրեր է կնքել սերբ Դեյան Վուկումանովիչի, բելառուս Անդրեյ Չուխլեյի և ուկրաինացի Անդրեյ Յակովլևի հետ: Պայմանագրերը նախատեսված են մինչև այս տարվա հունիսի մեկը` ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 19-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 33 միավորով «Ալաշկերտ»-ն է: Երկրորդ տեղում…

  • Քարդիֆ Սիթին ֆուտբոլիստներին արգելել է մեկնաբանել Սալայի ինքնաթիռի անհետացումը

    Քարդիֆ Սիթին ֆուտբոլիստներին արգելել է մեկնաբանել Սալայի ինքնաթիռի անհետացումը

    «Քարդիֆ Սիթիի» ղեկավարությունն իր ֆուտբոլիստներին արգելել է որևէ մեկնաբանություն անել անգլիական թիմի նորեկ Էմիլիանո Սալային տեղափոխող ինքնաթիռի անհետացումը, հայտնում է L՛Equipe-ը: Երեկ երեկոյան Սալան հրաժեշտ է տվել «Նանտի» իր խաղընկերներին և մասնավոր ինքնաթիռով ուղևորվել Ուելս, սակայն սպասվելիք վայրէջքից մոտ մեկ ժամ առաջ ինքնաթիռն անհետացել է ռադարների տեսադաշտից, ինչից հետո երկու ուղղաթիռ և մի քանի փրկարար…

  • 4 խաղում 200 միավոր. Հարդենը հավասարվել է Բրայանտին

    4 խաղում 200 միավոր. Հարդենը հավասարվել է Բրայանտին

    «Հյուսթոն Ռոկետսի» պաշտպան Ջեյմս Հարդենը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության՝ «Ֆիլադելֆիա Սիկսերսի» հետ խաղում (93:121) վաստակել է 37 միավոր: Վերջին 4 խաղում միասին Հարդենը վաստակել է 200 միավոր: «Ռոկետսի» առաջատարը դարձել է NBA-ի պատմության երկրորդ բասկետբոլիստը, ում հաջողվում է նման ցուցանիշ գրանցել: 2007 թվականին 4 խաղում 200 միավոր էր վաստակել «Լոս Անջելես Լեյկերսի» լեգենդ…