Սպորտ
Ազատ TV-ն անդրադառնում է սպորտային աշխարհի իրադարձություններին՝ ազգային առաջնություններից մինչև միջազգային մրցաշարեր։
Հայ մարզիկը քունգֆուի աշխարհի չեմպիոն է դարձել
Քունգֆու ֆայթինք ոճում 65 կք քաշային կարգում աշխարհի չեմպիոն է հռչակվել Հենրիկ Ազատյանը, գրում է 1in.am-ը: Առաջնությանը մասնակցում են 20 երկրների ներկայացուցիչներ։ Հայաստանից մասնակցում են Հենրիկ Ազատյանը (քունգֆու ֆայթինք) և Մուշեղ Տերտերյանը (թույ շոու): Իսկ Հայաստանի քունգֆուի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանը ընգրկված է միջազգային մրցավարների կազմում։
Հպարտ ու երջանիկ եմ տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու համար․ Մարկոս Պիզելի
Լրագրողների և ակումբների ներկայացուցիչների հարցման արդյունքում Հայաստանի 2018 թ. լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Մարկոս Պիզելլին ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում պատմել է իր զգացողությունների և հաջորդ տարվա ծրագրերի մասին. «Ես շատ հպարտ եմ և երջանիկ՝ այս մրցանակը ստանալու առթիվ: Ուղղակի հիանալի տարի էր ինձ համար: Միակ վատ կողմն, իհարկե, վնասվածքն էր, բայց ես հպարտ եմ, որ…
Արթուր Գևորգյան. 2019-ը նախաօլիմպիական է. պետք է լինենք ավելի աչալուրջ և հետևողական
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով ամփոփել է անցնող տարին. «Անցնող տարում հայ բռնցքամարտիկները միջազգային մրցաշարերում, ինչպես նաև Եվրոպայի ու աշխարհի տարբեր տարիքային առաջնություններում նվաճել են 51 մեդալ: Այս տարի տեղի չեն ունեցել մեծահասակաների Եվրոպայի կամ աշխարհի առաջնություններ: Այս տարի մեր բռնցքամարտիկների ցույց տված արդյունքները բավարար են, սակայն առջևում…
Տիգրան Պետրոսյանը 10-րդն է արագ շախմատի ԱԱ-ում
Սանկտ-Պետերբուրգում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնությունում կայացան բոլոր 15 տուրերը: 15 հնարավորից 11 միավոր հավաքեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիլ Դուբովը: Վերջինիս կեսական միավոր զիջեցին Շախրիյար Մամեդյարովը, Հիկարու Նակամուրան, Վլադիսլավ Արտեմիևը և Մագնուս Կարլսենը: Հայաստանի ներկայացուցիչներից Տիգրան Պետրոսյանը հավաքեց 10 միավոր և 10-րդ տեղում է, Գաբրիել Սարգսյանը` 31-րդ, իսկ Լևոն Արոնյանը` 103-րդ: Կանանց պայքարում 12 հնավորից 10…
Բակո Սահակյանը պարգևատրել է մի խումբ մարզիկների և մարզիչների
Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել 2018 թվականին միջազգային և հայրենական հարթակներում փայլուն արդյունքներ արձանագրած Արցախի մարզիկների և մարզիչների պարգևատրման հանդիսավոր միջոցառումը, որի ընթացքում նրանք արժանացել են դրամական խրախուսման: 2018 թվականին սպորտի բնագավառում արձանագրված ցուցանիշները Նախագահը բնութագրել է գոհացուցիչ՝ նշելով, որ Արցախի Հանրապետության 1829 մարզիկ մասնակցել է տարբեր մարզաձևերից Հայաստանի, Եվրոպայի, աշխարհի…
ՊՍԺ-ն հետաքրքրված է Իսկոյի ծառայություններով
ՊՍԺ-ն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյի ծառայություններով, հայտնում է Paris United-ը: Աղբյուրի փոխանցմամբ, փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին հանդիպել է Պակո Ալարկոնի հետ, որը ֆուտբոլիստի հայրն է և գործակալը: Իսկոն ցանկանում է հեռանալ «Ռեալից» թիմի գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարիի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով, այդ իսկ պատճառով նրա հայրը կապ է հաստատել մի շարք ակումբների`…
Ով է Գատուզոյին Միլանում փոխարինելու հիմնական թեկնածուն
Ինչպես հայտնում է Football Italia-ն, իտալական «Միլանը» կազմել է այն մարզիչների ցանկը, ովքեր դիտարկվում են որպես Ջենարո Գատուզոյին փոխարինող: ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ «Սպալի» հետ Ա Սերիայի հանդիպումից հետո իտալացին հեռացվելու է զբաղեցրած պաշտոնից: Գատուզոյին փոխարինելու հիմնական թեկնածուն Անտոնիո Կոնտեն է, ում գլխավորած վերջին ակումբը Լոնդոնի «Չելսին» էր: Եթե Կոնտեն չհամաձայնի գլխավորել միլանյան ակումբը, ապա…
Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն բասկետբոլիստը և մարզիչը
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հարցում էր անցկացրել` պարզելու 2018 թվականի լավագույն մարզչին և բասկետբոլիստին: Լավագույն բասկետբոլիստի քվեարկության արդյունքում առաջին հորիզոնականում է հայտնվել Հայաստանի հավաքականի ավագ և Ա լիգայում հանդես եկող «Արցախի» առաջատար խաղացող Ալբերտ Թադևոսյանը: 2-րդ տեղը զբաղեցրել է Հայաստանի հավաքականում և Բելգիական «Մոնս» ակումբում հանդես եկող Անդրանիկ Չրաբաշը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի հավաքականի…
Լուկա Մոդրիչը հրաժարվել է երկարաձգել թագավորական ակումբի հետ կնքած պայմանագիրը․ Telemadrid
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հրաժարվել է երկարաձգել թագավորական ակումբի հետ կնքած պայմանագիրը: Այդ մասին հայտնում է Telemadrid-ը: 33-ամյա խորվաթ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2020 թվականի ամռանը: Սակայն, ինչպես նշում է աղբյուրը, Լուկա Մոդրիչը այս մրցաշրջանի ավարտից հետո ցանկանում է տեղափոխվել իտալական «Ինտեր»: «Ռեալը» կշարունակի բանակցել 2018թ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի հետ, որը, սակայն, աշխատավարձի…
Տիգրան Պետրոսյանը հաղթել է Նակամուրային. շարունակվում է արագ շախմատի ԱԱ-ն
Սանկտ-Պետերբուրգում ընթացող արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում կայացան 6-10-րդ տուրերը: Տիգրան Պետրոսյանը մրցաշարի 6-րդ տուրում գերազանցեց ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրային, իսկ Հրանտ Մելքումյանը առավելության հասավ ռուս մրցակցի՝ Դմիտրի Անիկոնովի նկատմամբ: Տղամարդկանց պայքարում 10 հնարավորից 6,5 միավոր են հավաքել է Տիգրան Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը: 6-ական միավոր ունեն Ռոբերտ Հովհաննիսյանը և Վլադիմիր Հակոբյանը: Առաջատարները 7,5-ական միավորով…
Արոնյանի, Հովհաննիսյանի, Սարգսյանի և Պետրոսյանի հաջող մեկնարկը արագ շախմատի ԱԱ-ում
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է արագ և կածայկնային շախմատի աշխարհի առաջնությունը: Առաջին տուրում Լևոն Արոնյանը պարտվեց Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռոբերտ Հովհաննիսյանին, այնուհետ տարավ 3 հաղթանակ և 1 պարտիա գրանցվեց`ոչ-ոքի: Գաբրիել Սարգսյանը 5 տուրերից հաղթեց 3-ում, մեկը տանուլ տվեց, իսկ մեկում էլ կիսեց միավորը: Կանանց պայքարում կայացան 4 պարտիաներ: Էլինա Դանիելյանը 4 հնարավորից հավաքել է 2,5 միավոր:…
Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին
Լոնդոնի «Արսենալի» վնասվածք ստացած կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում շնորհակալություն է հայտնել իրեն սատարող երկրպագուներին։ Նա աջ ոտքի վնասվածք է ստացել։ Սպասվում է, որ ֆուտբոլիստը լիարժեք մարզումների կկարողանա վերադառնալ վեց շաբաթվա ընթացքում։ «Շատ զգացված եմ բոլորիդ՝ արագ ապաքինվելու մաղթանքներից։ Շնորհակալություն երկրպագուներին։ Կվերադառնամ ավելի ուժեղ»։ Այս մասին հաղորդում է panorama.am-ը։
Հենրիխ Մխիթարյանը քայլում է հենակների օգնությամբ
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ոտքի ոսկորի կոտրվածքից հետո քայլում է հենակների օգնությամբ: Հայաստանի հավաքականի թեկնածու Արտյոմ Սիմոնյանն Instagram-ի էջում Մխիթարյանի հետ լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, որ Մխիթարյանի ոտքի գիպսի մեջ է ու քայլում է հենակներով։ Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը լուրջ է. լիարժեք ապաքինման համար Հայաստանի հավաքականի ավագից կպահանջվի 6…
Կրոսը ֆանտաստիկ ցուցանիշ է գրանցել Լա Լիգայում 2018 թվականին
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը ֆանտաստիկ ցուցանիշ է գրանցել Լա Լիգայում 2018 թվականին: Opta վիճակագրական ընկերությունը ներկայացրել է գերմանացու փոխանցումների ճշգրտությունը: Լա Լիգայում 2018 թվականին Կրոսի փոխանցումների ճշգրտությունը կազմել է 94.2%: Նրանից առավել լավ ցուցանիշ ոչ մի ֆուտբոլիստ չի կարողացել գրանցել: Հիշեցնենք, որ գերմանացին մադրիդյան ակումբին է միացել 2014 թվականին: Այս մասին հաղորդում է armsport.am-ը։
Հայտնի է Ռուսաստանի` տարվա լավագույն ֆուտբոլիստը
«Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբան «Ֆուտբոլ» շաբաթաթերթի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի` անցնող տարվա լավագույն ֆուտբոլիստ: Նա վաստակել է 614 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեևը (245), իսկ երրորդ տեղում բանակայինների ֆուտբոլիստ Մարիո Ֆերնանդեսն է (215): «Որքան հրապարակային քննարկումներ եղան այն մասին, որ Ձյուբան մոտեցել է կարիերայի ավարտին: Որքան հոդվածներ եղան, որոնցում պնդում էին,…















