Սպորտ
Ազատ TV-ն անդրադառնում է սպորտային աշխարհի իրադարձություններին՝ ազգային առաջնություններից մինչև միջազգային մրցաշարեր։
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը տարին փակեց 101-րդ տեղում
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան այսօր հրապարակել է 2018թ դեկտեմբեր ամսվա դասակարգման աղյուսակը: Հայաստանի հավաքականը պահպանել է իր դիրքը եւ Մավրիտանիայի հավաքականի հետ շարունակում է բաժանել 101-րդ հորիզոնականը: Եվրո-2020-ում մեր ընտրանու մրցակիցներից առավել բարձր դիրք զբաղեցնում է Իտալիայի ազգային թիմը՝ 18-րդ հորիզոնական: Մեր մյուս մրցակիցներն այսպիսի տեղեր են զբաղեցնում. 34. Բոսնիա եւ Հերցեգովինա, 43. Հունաստան, 58. Ֆինլանդիա, 181.…
Երկրպագուն շշով հարվածել է Տոտենհեմի կիսապաշտպանի գլխին
Երեկ երեկոյան Անգլիայի լիգայի գավաթի շրջանակներում կայացած Արսենալ-Տոտենհեմ լոնդոնյան դերբիի ժամանակ, միջադեպ է տեղի ունեցել: Խաղի 73-րդ րոպեին, երկրպագուներից մեկը պլաստիկե շիշ է նետել Տոտենհեմի կիսապաշտպան՝ Դելե Ալիի ուղղությամբ, ով այդ պահին ցանկանում էր դաշտի եզրից գնդակը մտցնել խաղի մեջ: Պլաստիկե շիշը դիպչել է Ալիի գլխին, ով ի պատասխան այդ արարքին ձեռքերով ժեստ է արել…
Գանձասար-Կապանը խզել է պայմանագիրը Վարդան Պողոսյանի հետ
«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը Վարդան Պողոսյանի հետ: Այս մասին հայտնում է կապանյան թիմի մամուլի քարտուղարությունը: Ակումբը շնորհակալություն է հայտնում Պողոսյանին «Գանձասար-Կապանում» ունեցած ելույթների համար և հաջողություն մաղթում կարիերայի հետագա ընթացքում: Հիշեցնենք` Վարդան Պողոսյանը 2017 թվականից էր հանդես գալիս «Գանձասար-Կապանում»: Հայաստանի ընթացիկ առաջնությունում 26-ամյա հարձակվողը կապանյան թիմի կազմում 16 հանդիպման է մասնակցել:
ԱԼԳ. Արսենալը պարտվեց Տոտենհեմին
Անգլիայի լիգայի գավաթի ¼ եզրափակչում , Լոնդոնի Արսենալը, սեփական հարկի տակ 0-2 հաշվով զիջելով լոնդոնյան մեկ այլ ակումբի՝ Տոտենհեմին և դուրս մնաց խաղարկությունից: Խաղի 20-րդ րոպեին հաշիվը բացեղ Տոտենհեմի խաղացող՝ Սոն Հյոն Մին, իսկ 60-րդ րոպեին Դելե Ալին կրկնապատկեց հաշիվը: Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց երկրորդ կեսի սկզբին:
Նարեկ Աբգարյանի հերթական հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում
Բռնցքամարտի Հայաստանի ընտրանու անդամ Նարեկ Աբգարյանը հերթական հաղթանակն է տոնել պրոֆեսիոնալ ռինգում: Կազանում ընթացող պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի շոուի ընթացքում Հայաստանը ներկայացնող Նարեկ Աբգարյանը 8-ռաունդանոց մենամարտում հաղթանակի հասավ ուզբեկ Շախզոդբեկ Շարոբիդինի նկատմամբ: Այսպիսով, Աբգարյանը տոնեց 12-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում և շարունակում է մնալ անպարտելի:
ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ. Հարցազրույց Կուդոյի ֆեդերացիայի ղեկավարության հետ
Կուդոն համեմատաբար նոր մարտարվեստ է, այն հիմնադրվել է 1981 թ.-ին Ճապոնիայում՝ Աձումա Տակաշիի կողմից: Կուդոյի ֆեդերացիան Հայաստանում հիմնադրվել է 2007 թ.-ին: Azat.tv-ի նկարահանող խումբը հանդիպեց Հայաստանի կուդոյի ֆեդերացիայի անձնակազմին, ովքեր ներկայացրեցին իրենց անցած ճանապարհը, բարձրաձայնեցին առկա խնդիրները և ապագա անելիքները: Մանրամասները տեսանյութում.
Անգլիայի լիգայի գավաթ . Արսենալը կմրցի Տոտենհեմի հետ (ժամանակացույց և ուղիղ միացում)
Այսօր ուշ երեկոյան Անգլիայի լիգայի գավաթի շրջանականերում կկայանա երկու հանդիպում: Լոնդոնի Արսենալը սեփական հարկի տակ կմրցի լոնդոնյան մեկ այլ ակումբի՝ Տոտենհեմի հետ: ԿԿայանա ևս մեկ հանդիպում, որի ժամանակ կմրցեն Չելսին և Բորնմութը:Խաղերի ժամանակացույցին և ուղիղ եթերներին կարող եք հետևել ստորև՝Արսենալ – Տոտենհեմ 23:45Չելսի – Բորնմութ 23:45
Այնպիսի զգացողություն էր, ինչպես պարտվելու դեպքում կլիներ. Արամ Ավագյան
Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը ցավով է ընդունել փաստը, որ տարեվերջին նախատեսված մենամարտը ստիպված է եղել չեղարկել: Դեկտեմբերի 15-ին նա Վորոնեժում իր 10-րդ մենամարտը պետք է անցկացներ, սակայն առողջական խնդիրների պատճառով հրաժարվեց: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում 27-ամյա մարզիկը նշեց, որ տխրել է տեղի ունեցածի պատճառով: «Ահավոր շատ եմ տխրել: Այնպիսի զգացողություններ ունեի, ինչպես պարտության դեպքում կունենայի, բայց…
Գոռ Երիցյանը՝ աշխարհի չեմպիոն
Երեկ երեկոյան Կազանում կայացած բռցքամարտի երեկոյի ժամանակ, Հայաստանը ներկայացնող Գոռ Երիցյանը, 2-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով իր մրցակից՝ ֆիլիպինցի Ալվին Լագումբային` հռչակվեց WBO վարկածով երիտասարդների աշխարհի չեմպիոն:
«Ես լավագույնն եմ մաղթում Մոուրինյուին»,- Պոչետինո
Armsport.am-ը գրում է. «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է բրիտանական մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ ինքը գլխավորելու է «Մանչեսթեր Յունայթեդը»: Հիշեցնենք, որ «կարմիր սատանաների» ղեկավարությունն այսօր է աշխատանքից ազատել Ժոզե Մոուրինյուին: «Առաջին հերթին ես լավագույնն եմ մաղթում Մոուրինյուին: Ցավում եմ, որ նա հեռացել է զբաղեցրած պաշտոնից, քանի որ ես և Ժոզեն լավ հարաբերություններ…
Աբրահամ Խաշմանյանը հանդիպել է «Արարատի» երկրպագուներին
Այսօր տեղի է ունեցել հանդիպում Երևանի «Արարատի» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և ակումբի երկրպագուների միջև։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ակումբի վերաբերյալ մի շարք հարցեր և թեմաներ, հաղորդում է 1in.am-ը։
Հայ շախմատիստուհիները մասնակցում են Շարժայի կանանց մրցաշարին
Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկել է Շարժայի կանանց գավաթ ավանդական միջազգային մրցաշարը, որն այս տարի անցկացվում է արդեն 9-րդ անգամ: Մրցաշարին մասնակցում է 33 երկրի 120 շախմատիստուհի: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են Հայաստանի կանանց հավաքականի անդամ, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց միջազգային վարպետ Սոնա Ասատրյանը և Արմինե Բաբայանը։ Այս մասին տեղեկացնում էՀայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Armsport.am-ի…
Մոուրինյոն հեռացավ Մանչեսթերից
Ինչպես քիչ առաջ տեղեկացանք, Ժոզե Մոուրինյոն հեռացվել է Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզչի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական էջը և թվիթերյան էջը:
Շումախերն այլևս գամված չէ անկողնուն
Armsport.am-ի փոխանցմամբ, որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Ֆորմուլա-1»-ի աշխարհի 7-ակի չեմպիոն, գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերի առողջական վիճակի վերաբերյալ: Լեգենդար մարզիկն այլևս գամված չէ անկողնուն և կապված չէ կենսական ապարատների հետ, բայց ամենօրյա բժշկական օգնության կարիք ունի, որը գերազանցում է 50 հազար ֆունտը, հայտնում է Daily Mail-ը: Շումախերն իր ընտանիքի հետ ապրում է Շվեյցարիայում: Ընկերներին առաջվա…
Գոռ Երիցյան-Ալվին Լագումբայ մենամարտն ուղիղ եթերում
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանն այսօր կանցկացնի կարիերայի 9-րդ մենամարտը, մրցելով ֆիլիպինցի Ալվին Լագումբայի հետ: Բռնցքամարտիկներ, ինչպես հայտնի է, կվիճարկեն WBO վարկածով երիտասարդների աշխարհի չեմպիոնի գոտին: Կազանում կայանալիք բռնցքամարտի երեկոյի ընթացքում ռինգ դուրս կգա նաեւ Նարեկ Աբգարյանը, ով կմրցի Ուզբեկստանը ներկայացնող Շախզոդբեկ Շարոբիդինովի հետ: Մենամարտերը կմեկնարկեն Երեւանի ժամանակով 19:00-ից: Գոռ Երիցյանի մենամարտը կմեկնարկի 21:00-ին: Մենամարտերի…















