Սպորտ

Ազատ TV-ն անդրադառնում է սպորտային աշխարհի իրադարձություններին՝ ազգային առաջնություններից մինչև միջազգային մրցաշարեր։

  • Հայաստանի հայտացուցակը հայտնի է

    Հայաստանի հայտացուցակը հայտնի է

    Ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի Ջիբրալթարի դեմ խաղում Հայաստանի հայտացուցակը հայտնի է: Արմեն Գյուլբուդաղյանցը հայտավորել է հետևյալ ֆուտբոլիստներին. Արսեն Բեգլարյան, Արտյոմ Խաչատուրով, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Արտակ Գրիգորյան,Լևոն Հայրապետյան, Էդգար Մալաքյան, Ալիկ Առաքելյան, Գոռ Մալաքյան, Գևորգ Ղազարյան, Ալեքսանդր Կարապետյան, Հենրի Ավագյան, Կամո Հովհաննիսյան, Յուրա Մովսիսյան, Գագիկ Դաղբաշյան, Արամ Հայրապետյան, Նարեկ Պետրոսյան, Հենրիխ Մխիթարյան,…

  • «Ինչի համար, որ գնացել էի աշխարհի առաջնության, դրանով էլ հետ եկա»,- Մարտիրոսյանը

    «Ինչի համար, որ գնացել էի աշխարհի առաջնության, դրանով էլ հետ եկա»,- Մարտիրոսյանը

    Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի համար հաջորդ կարևորագույն նպատակը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտղոսն է: «Ինչի համար, որ գնացել էի աշխարհի առաջնության, դրանով էլ հետ եկա: Իմ ռեկորդները միայն և միայն քրտնաջան աշխատանքի արդյունք են: Իսկ նման դիմավորումն էլ նոր շարժառիթ է հաջորդ տարիների հաջողությունս կրկնելու և գերազանցելու համար»,-«Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում…

  • Մխիթարյանի գեղեցիկ գոլը

    Մխիթարյանի գեղեցիկ գոլը

    Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունեց «Վուլվերհեմփթոնին»: Խաղի հաշիվը բացվեց 13-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ հյուրերի ֆուտբոլիստ Կավալյերոն: Հանդիպման ամբողջ ընթացքում լոնդոնցիները փորձում էին փրկել խաղը: Հանդիպման  76-րդ րոպեին փոխարինման մտավ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Մեր ընտրանու խաղացողը 86-րդ րոպեին կարողացավ գոլի հեղինակ դառնալ` փոխանցում-հարվածով ու հավասարեցնել հաշիվը: https://www.youtube.com/watch?v=BTiLyo48sFI Խաղի…

  • Քևին Անդերսոնը հաղթանակ է տոնել Տղամարդկանց թենիսի միջազգային մրցաշարում

    Քևին Անդերսոնը հաղթանակ է տոնել Տղամարդկանց թենիսի միջազգային մրցաշարում

    Լոնդոնում մեկնարկել է Տղամարդկանց թենիսի միջազգային ասոցիացիա մրցաշարը: Մեկնարկային հանդիպումն անցկացրել են Կևին Անդերսոնը և Դոմինիկ Տիմը, ովքեր ընդգրկված են Լեյտոն Հյուիթի անվան խմբում: 1 ժամ 49 րոպե տևած խաղում Անդերսոնը 6:3, 7:6 (12:10) հաշվով հաղթանակ է տոնել: Հարավաֆրիկացի թենիսիստի ակտիվում գրանցվել է 13 էյս, 1 բրեյք, 4 սխալ սեփական մատուցման ժամանակ: Տիմը չի իրացրել…

  • Նոյեմբերի 12-25-ը անցկացվելու է կանանց բռնցքամարտի աշխարհի 10-րդ առաջնությունը

    Նոյեմբերի 12-25-ը անցկացվելու է կանանց բռնցքամարտի աշխարհի 10-րդ առաջնությունը

    Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում կայանալիք կանանց բռնցքամարտի 2018 թվականի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա երկու պատվիրակ։ Նոյեմբերի 12-25-ը Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում անցկացվելու է կանանց բռնցքամարտի աշխարհի 10-րդ առաջնությունը: Ըստ նախնական հայտերի առաջնությանը պատրաստվում է մասնակցել մոտ 333 մարզուհի: Երկրագնդի ուժեղագույն կին բռնցքամարտիկների մրցապայքարին մասնացելու են Հայաստանի 2 պատվիրակները` երիտասարդ աղջիկների աշխարհի և Եվրոպայի չեմպիոնուհի, միջազգային…

  • Պոլ Պոգբան չի մասնակցում Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրին

    Պոլ Պոգբան չի մասնակցում Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրին

    Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բացատրել է, թե ինչու կիսապաշտպան Պոլ Պոգբան չի մասնակցում Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ դերբիին. «Պոգբան վնասվածք ունի: Նա վնասվածքով է մասնակցել Թուրինում «Յուվենտուսի» հետ խաղին: Նա պայքարում էր և զգում, որ պետք է թիմին օգնի կարևոր խաղում: Պոլը հանուն մեզ նման զոհողության գնաց, բայց չկարողացավ…

  • Մաուրիցիո Սարիի սաները գոլազուրկ ոչ-ոքի խաղացին

    Մաուրիցիո Սարիի սաները գոլազուրկ ոչ-ոքի խաղացին

    Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Չելսին» հյուրընկալեց «Էվերթոնին» և չկարողացավ հաղթանակ տոնել: Մաուրիցիո Սարիի սաները գոլազուրկ ոչ-ոքի խաղացին: Այս ոչ-ոքիից հետո «Չելսին» ունի 28 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, իսկ «Էվերթոնը» 19 միավորով 9-րդ տեղում է: Անգլիայի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր «Չելսի»-«Էվերթոն»՝ 0:0 Աղբյուր՝ armsport.am

  • Նոյեմբերի 13-ին և 14-ին կկայանան բլից շախմատի պարտիաները

    Նոյեմբերի 13-ին և 14-ին կկայանան բլից շախմատի պարտիաները

    Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը երկրորդն է Կալկաթայի մրցաշարում: Հնդկաստանում ընթացող Tata Steel մրցաշարի արագ մրցաշարում Արոնյանը 9 հնարավորից հավաքեց 5,5 միավոր և գրավեց երկրորդ տեղը: Առաջատարը 6 միավորով ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան է: Նոյեմբերի 13-ին և 14-ին կկայանան բլից շախմատի պարտիաները:

  • Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները Լիտվայում մեդալներ են նվաճել

    Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները Լիտվայում մեդալներ են նվաճել

    Լիտվայի Պանևեժիս քաղաքում տեղի ունեցած Վիտալիուս Կարպաչուսկասի հուշամրցաշարում հայ բռնցքամարտիկները նվաճել են 4 մեդալ: Հովհաննես Բաչկովն ու Արման Դարչինյանը դարձել են մրցաշարի հաղթող: Բարեղամ Հարությունյանը նվաճել է արծաթե, իսկ Հենրիկ Սարգսյանը՝ բրոնզե մեդալ: Հայ բռնցքամարտիկները Լիտվայում հանդես էին գալիս մարզիչ Արթուր Կրիկյանի գլխավորությամբ:

  • Ո՞վ է դարձել վոլեյբոլի Հայաստանի կանանց չեմպիոն

    Ո՞վ է դարձել վոլեյբոլի Հայաստանի կանանց չեմպիոն

    ԽՄՕՄՄ կանանց վոլեյբոլի թիմը դարձել է կանանց բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն։ Հանդիպումները անցել են բավականին հետաքրքիր պայքարում։ Առաջնության եզրափակիչ խաղում միմյանց հետ մրցեցին Երևանը ներկայացնող՝ ԽՄՕՄՄ և Նժդեհ թիմերը։ Լարված և հետաքրքիր խաղում ավելի ուժեղ գտնվեցին ԽՄՕՄՄ թիմի մարզուհիները՝ հաղթելով մրցակցին 3:0 հաշվով։ Երրորդ տեղը զբաղեցրեց Արցախի կանանց թիմը։

  • «Արսենալը» Եվրոպա լիգայի փլեյ-օֆում է

    «Արսենալը» Եվրոպա լիգայի փլեյ-օֆում է

    «Արսենալը» չկարողացավ հաղթել Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի խմբային փուլի 4-րդ տուրում, բայց փլեյ-օֆի ուղեգիր ձեռք բերեց: Երեկ՝ նոյեմբերի 8-ին, «Սպորտինի» դեմ խաղում գոլեր չեղան: Հանդիպման առաջին կեսում ցավալի դեպք գրանցվեց լոնդոնցիների համար: Լուրջ վնասվածք ստացավ հարձակվող Դենի Ուելբեքը: Նրան տեւական ժամանակ օգնություն ցույց տալուց հետո պատգարակով դուրս հանեցին խաղադաշտից: ՀՀ հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային…

  • Ջոկովիչը խոսել է հայ մարզիկ Խաչանովի հաղթանակի մասին

    Ջոկովիչը խոսել է հայ մարզիկ Խաչանովի հաղթանակի մասին

    Օրեր առաջ ռուսաստանաբնակ հայ մարզիկ Կարեն Խաչանովին հաջողվեց Փարիզի «Մասթերս» մրցաշարի եզրափակչում հաղթել Նովակ Ջոկովիչին և դառնալ այդ մրցաշարի հաղթող: Ջոկովիչը պարտությունից հետո ATP-ի հետ խոսել է Խաչանովի հաղթանակի մասին. «Կարևոր է ասել, որ Խաչանովը հիանալի է խաղացել ամբողջ շաբաթվա ընթացքում: Նա ամբողջովին արժանի էր այս հաղթանակին: Գովեստի խոսքեր ու ծափահարություններ նրա հասցեին: Խաչանովը երիտասարդ մարզիկ է, ով…

  • Հայ մարզիկը հաղթել է Փարիզի «Մասթերս»-ում

    Հայ մարզիկը հաղթել է Փարիզի «Մասթերս»-ում

    Այս տարվա նոյեմբերի 4-ին ռուսաստանցի հայ պրոֆեսիոնալ թենիսիստ Կարեն Աբգարի Խաչանովը դարձել է Փարիզի «Մասթերս» մրցաշարի չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչին: Պայքարը տևել է 1 ժամ 38 րոպե, որի ընթացքում Խաչանովին հաջողվել է առաջին սեթում հաղթել 7:5, իսկ երկրորդում՝ 6:4 հաշվով: Խաչանովը խաղի ընթացքում դարձել է 9 էյսի հեղինակ, ինչպես նաև թույլ է տվել…