Սպորտ
Ազատ TV-ն անդրադառնում է սպորտային աշխարհի իրադարձություններին՝ ազգային առաջնություններից մինչև միջազգային մրցաշարեր։
Պոլ Պոգբան չի մասնակցում Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրին
Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բացատրել է, թե ինչու կիսապաշտպան Պոլ Պոգբան չի մասնակցում Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ դերբիին. «Պոգբան վնասվածք ունի: Նա վնասվածքով է մասնակցել Թուրինում «Յուվենտուսի» հետ խաղին: Նա պայքարում էր և զգում, որ պետք է թիմին օգնի կարևոր խաղում: Պոլը հանուն մեզ նման զոհողության գնաց, բայց չկարողացավ…
Մաուրիցիո Սարիի սաները գոլազուրկ ոչ-ոքի խաղացին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Չելսին» հյուրընկալեց «Էվերթոնին» և չկարողացավ հաղթանակ տոնել: Մաուրիցիո Սարիի սաները գոլազուրկ ոչ-ոքի խաղացին: Այս ոչ-ոքիից հետո «Չելսին» ունի 28 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, իսկ «Էվերթոնը» 19 միավորով 9-րդ տեղում է: Անգլիայի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր «Չելսի»-«Էվերթոն»՝ 0:0 Աղբյուր՝ armsport.am
Նոյեմբերի 13-ին և 14-ին կկայանան բլից շախմատի պարտիաները
Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը երկրորդն է Կալկաթայի մրցաշարում: Հնդկաստանում ընթացող Tata Steel մրցաշարի արագ մրցաշարում Արոնյանը 9 հնարավորից հավաքեց 5,5 միավոր և գրավեց երկրորդ տեղը: Առաջատարը 6 միավորով ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան է: Նոյեմբերի 13-ին և 14-ին կկայանան բլից շախմատի պարտիաները:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները Լիտվայում մեդալներ են նվաճել
Լիտվայի Պանևեժիս քաղաքում տեղի ունեցած Վիտալիուս Կարպաչուսկասի հուշամրցաշարում հայ բռնցքամարտիկները նվաճել են 4 մեդալ: Հովհաննես Բաչկովն ու Արման Դարչինյանը դարձել են մրցաշարի հաղթող: Բարեղամ Հարությունյանը նվաճել է արծաթե, իսկ Հենրիկ Սարգսյանը՝ բրոնզե մեդալ: Հայ բռնցքամարտիկները Լիտվայում հանդես էին գալիս մարզիչ Արթուր Կրիկյանի գլխավորությամբ:
Ո՞վ է դարձել վոլեյբոլի Հայաստանի կանանց չեմպիոն
ԽՄՕՄՄ կանանց վոլեյբոլի թիմը դարձել է կանանց բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն։ Հանդիպումները անցել են բավականին հետաքրքիր պայքարում։ Առաջնության եզրափակիչ խաղում միմյանց հետ մրցեցին Երևանը ներկայացնող՝ ԽՄՕՄՄ և Նժդեհ թիմերը։ Լարված և հետաքրքիր խաղում ավելի ուժեղ գտնվեցին ԽՄՕՄՄ թիմի մարզուհիները՝ հաղթելով մրցակցին 3:0 հաշվով։ Երրորդ տեղը զբաղեցրեց Արցախի կանանց թիմը։
«Արսենալը» Եվրոպա լիգայի փլեյ-օֆում է
«Արսենալը» չկարողացավ հաղթել Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի խմբային փուլի 4-րդ տուրում, բայց փլեյ-օֆի ուղեգիր ձեռք բերեց: Երեկ՝ նոյեմբերի 8-ին, «Սպորտինի» դեմ խաղում գոլեր չեղան: Հանդիպման առաջին կեսում ցավալի դեպք գրանցվեց լոնդոնցիների համար: Լուրջ վնասվածք ստացավ հարձակվող Դենի Ուելբեքը: Նրան տեւական ժամանակ օգնություն ցույց տալուց հետո պատգարակով դուրս հանեցին խաղադաշտից: ՀՀ հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային…
Ջոկովիչը խոսել է հայ մարզիկ Խաչանովի հաղթանակի մասին
Օրեր առաջ ռուսաստանաբնակ հայ մարզիկ Կարեն Խաչանովին հաջողվեց Փարիզի «Մասթերս» մրցաշարի եզրափակչում հաղթել Նովակ Ջոկովիչին և դառնալ այդ մրցաշարի հաղթող: Ջոկովիչը պարտությունից հետո ATP-ի հետ խոսել է Խաչանովի հաղթանակի մասին. «Կարևոր է ասել, որ Խաչանովը հիանալի է խաղացել ամբողջ շաբաթվա ընթացքում: Նա ամբողջովին արժանի էր այս հաղթանակին: Գովեստի խոսքեր ու ծափահարություններ նրա հասցեին: Խաչանովը երիտասարդ մարզիկ է, ով…
Հայ մարզիկը հաղթել է Փարիզի «Մասթերս»-ում
Այս տարվա նոյեմբերի 4-ին ռուսաստանցի հայ պրոֆեսիոնալ թենիսիստ Կարեն Աբգարի Խաչանովը դարձել է Փարիզի «Մասթերս» մրցաշարի չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչին: Պայքարը տևել է 1 ժամ 38 րոպե, որի ընթացքում Խաչանովին հաջողվել է առաջին սեթում հաղթել 7:5, իսկ երկրորդում՝ 6:4 հաշվով: Խաչանովը խաղի ընթացքում դարձել է 9 էյսի հեղինակ, ինչպես նաև թույլ է տվել…








