Սպորտ
Ազատ TV-ն անդրադառնում է սպորտային աշխարհի իրադարձություններին՝ ազգային առաջնություններից մինչև միջազգային մրցաշարեր։
Օլիմպիական հնգակի չեմպիոնի մոտ չարորակ նորագոյացություն են հայտնաբերել
Oլիմպիական հնգակի չեմպիոն, ամերիկացի լողորդ Նաթան Էդրիանը երկրպագուներին պատմել է իր հիվանդության՝ քաղցկեղի մասին: Լողորդը Instagram-ում հայտնել է, թե երբ են բժիշկներն ախտորոշել իր հիվանդությունը: «Վերջերս ես գնացի բժշկի՝ գրիպի դեմ պատվաստման և ինձ վատ զգացի: Մի քանի թեսթից ու այցից հետո պարզեցի, որ ինձ մոտ չարորակ նորագոյացություն են հայտնաբերել: Բայց մենք այն շուտ ենք ախտորոշել…
Զոհրապ Եգանյանը նշանակվել է Արթուր Վանեցյանի խորհրդական
Արագածոտնի նախկին մարզպետի նախկին խոսնակ Զոհրապ Եգանյանն աշխատանքի է անցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքի իր էջում: Իր հրապարակման մեկնաբանություններում նա գրել է, որ կատարելու է ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդականի պարտականությունները: Հայտնում է armtimes.com-ը։
Էմիլիանո Սալայի որոնողական աշխատանքները դադարեցվել են
Արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի ակտիվ որոնողական աշխատանքները դադարեցվել են: Այս մասին գրում են բրիտանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով իրավապահ մարմիններին: 3 օր տևած աշխատանքներից հետո նրանք հայտարարել են, որ դժվարին որոշում են կայացրել, քանի որ ինքնաթիռում գտնվողների փրկված լինելու հավանականությունը շատ փոքր է: 28-ամյա Էմիլինո Սալայի ինքնաթիռը վթարի է ենթարկվել հունվարի 21-ի երեկոյան: Մասնավոր ինքնաթիռ է…
«Արարատ-Արմենիա»-ի նախկին գլխավոր մարզիչը թիմի մարզումը անցկացրել է սառույցի վրա
«Արարատ-Արմենիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Վադիմ Սկրիպչենկոն, որը հիմա գլխավորում է Ժոդինոյի «Տորպեդո-ԲԵԼԱԶ»-ը թիմի մարզումը անցկացրել է սառույցի վրա: «Չնայած եղանակային պայմանները Բելառուսում նպաստավոր չեն ֆուտբոլիստների հավաք անցկացնելու համար, սակայն Ժոդինոյում կան բավարար սպորտային կառույցներ, որտեղ կարելի է ոչ միայն ինտենսիվ, այլ նաև բազմազան մարզումներ անցկացնել»,- գրված է բելառուսական ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Մեսսիի որդու զվարճալի երգն՝ անսպասելի վերջաբանով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի կինը՝ Անտոնելան, զվարճալի տեսանյութ է հրապարակել միջնեկ որդու՝ Մաթեոյի մասնակցությամբ:
Հաճույք եմ զգում, երբ 11-մետրանոցն իրացնում եմ «պանենկա» ոճով․ Ռամոս
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է «Ժիրոնայի» նկատմամբ հաղթանակը (4:2) Իսպանիայի Գավաթի քառորդ եզրափակչի առաջին խաղում: Նա դուբլի հեղինակ է դարձել՝ գոլերից մեկը հեղինակելով 11-մետրանոցից «պանենկա» հարվածով: «Երբ 11-մետրանոցն այդպես եմ իրացնում, արտահայտում եմ իմ անհատականությունն ու վայելում եմ պահը: Հենց այս պահին շատ հաճելի զգացողություններ ունեմ: Դեռ շատ 11-մետրանոցներ կիրացնեմ, բայց չեմ կարող…
Անաստասիա Գալուստյանի ելույթը եզրափակչում այսօր է
Մինսկում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնության կանանց մենասահքում այսօր հանդես կգա Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը: Նա, ինչպես արդեն հայտնի է, կարճ ծրագիրը հաղաթահարել ու մտել է եզրափակիչ: Վճռական փուլում Անաստասիան 24 ուժեղագույնների հետ կմրցի կամավոր /ազատ /ծրագրով: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Սլավիկ Հայրապետյանը տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում, 37 մրցակիցների պայքարում, գրավել էր 26-րդ տեղը և չէր…
Լիպին հեռացել է Չինաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից
Իտալացի մասնագետ Մարչելո Լիպին հեռացել է Չինաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Երեկ նրա թիմն Ասիայի Գավաթի քառորդ եզրափակչում 0:3 հաշվով պարտվել է Իրանի ընտրանուն: «Այս խաղով ավարտվեց իմ պայմանագիրը Չինաստանի հավաքականի հետ: Ինձ համար մեծ պատիվ էր մարզել այսպիսի կարևոր երկրի թիմը: Արեցի ամեն հնարավոր բան, որպեսզի հավաքականն ավելի ուժեղ դառնա: Իտալացին 2016 թվականից էր…
Սալայի ինքնաթիռի օդաչուն թռիչքներ իրականացնելու համար անհաժեշտ թույլտվություն չի ունեցել․ The Times
Շարունակվում է «Քարդիֆի» նորեկ Էմիլիանո Սալայի անհետացած ինքնաթիռի գործով հետաքննությունը: Ինչպես հայտնում է The Times-ը, հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ օդաչու Դևիդ Իբոտսոնը վճարովի թռիչքներ իրականացնելու համար անհաժեշտ թույլտվություն չի ունեցել: Այս պահին հստակեցվում է՝ արդյոք Սալայի չվերթը վճարովի՞ էր, թե՞ մասնավոր: Հիշեցնենք՝ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում Սալան «Քարդիֆ» է տեղափոխվել «Նանտից»: Հունվարի 21-ի…
Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները խոտածածկի վրա
Մխիթարյանը մարզումները խոտածածկի վրա վերսկսել է երեկվանից: Նա նաև լուսանկարներ է հրապարակել մարզումներից: Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» հետ դեկտեմբերին կայացած խաղում: Չնայած մարզումներին՝ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «Արսենալ»-ի առաջիկա հանդիպումը: Այս մասին հայտարարել է «Արսենալի» մարզիչ Ունայի Էմերին: «Արսենալ»-ն այսօր՝ հունվարի 25-ին, Անգլիայի գավաթի շրջանակներում կհյուրընկալի «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:
«Մոնակոն» բանակցություններ է սկսել Լեոնարդո Ժարդիմի հետ
«Մոնակոն» բանակցություններ է սկսել թիմի նախկին գլխավոր մարզիչ Լեոնարդո Ժարդիմի հետ, հաղորդում է Sky Sports-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ պորտուգալացի մասնագետը կարող է վերադառնալ իր նախկին պաշտոնին առաջիկա 48 ժամվա ընթացքում: Այդ դեպքում նա կարող է փոխարինել ներկայիս մարզչին` Թիերի Անրիին, ով այսօր զրկվել է հիմնական թիմը մարզելու հնարավորությունից: «Մոնակոն» դեռ վերջնական որոշում չի…
Լևոն Արոնյանը հաղթեց
Gibraltar Masters-ում շարունակում է իր պայքարը մրցաշարի գործող չեմպիոն հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Մեր երկրի ներկայացուցիչը երրորդ տուրում սպիտակներով մրցել է իսպանացի Կուենկա Խիմենես հետ ու հաղթանակ տոնել: Արոնյանը հաղթանակ է գրանցել 52-րդ քայլում: Հավելենք, որ Հայաստանի ևս մեկ ներկայացուիցչ` Հրանտ Մելքումյանն էլ այս տուրում ոչ-ոքի է խաղացել իսպանացի Սանտոս Ռուիսի նկատմամբ: Երրորդ տուրից հետո…
Իսկոն, ամենայն հավանականությամբ, ամռանը կլքի Մադրիդը
26-ամյա իսպանացի կիսապաշտպանի Իսկոն, ամենայն հավանականությամբ, ամռանը կլքի Մադրիդը: Ֆուտբոլիստը լարված հարաբերությունների մեջ է «Ռեալի» գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարիի հետ: Ըստ AS-ի` խաղացողը տրանսֆեր կխնդրի ակումբից, եթե մարզիչը մրցաշրջանի ավարտից հետո մնա «սերուցքայինների» ղեկին: Կիսապաշտպանը չի ցանկանում հեռանալ: Իսկոյի կինը հղի է և այս ընթացքում ֆուտբոլիստը չի ցանկանում տեղափոխվել ու բնակվել այլ քաղաքում: Սակայն Սոլարիի…
Արցախը խզել է պայմանագիրը ուկրաինացի կիսապաշտպանի հետ
«Արցախ» ՖԱ-ի և թիմի եզրային կիսապաշտպան Ալեքսանդր Տուպչիենկոյի միջև պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ խզվել է: Տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: 23-ամյա եզրային կիսապաշտպան Ալեքսանդր Տուպչիենկոն «Արցախ» է տեղափոխվել ընթացիկ մրցաշրջանից առաջ՝ «Չերկասիի Դնեպր» ակումբից: «Արցախ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել Ալեքսանդրին և հաջողություններ մաղթել հետագա կարիերայում: Հաղորդում է armsport.am-ը։














