Աշխարհ

Stay updated on the latest global news and events with AZAT TV. Our world news category covers a wide range of topics including politics, economy, society, and more. Follow us to stay informed about the world around you.

  • Փարիզի խորհրդանիշերից մեկը` Հաղթանակի կամարը,  լրջորեն վնասվել է «Դեղին բաճկոններ» շարժման մասնակիցների բողոքի ցույցերի հետևանքով. հայտնում է «Դոյչե վելե»-ի ռուսական ծառայությունը: Այդ մասին պատմել է Հուշարձանների պահպանության ազգային գերատեսչության ղեկավար Ֆիլիպ Բելավալը: Նրա խոսքով` ցուցարարներին  հաջողվել է ներխուժել Հաղթանակի կամարի թանգարանային հատված և «գլխատել» Նապոլեոնի մարմարե արձանը: Հիշեցնենք, որ մարդիկ բողոքում են բենզինի գների բարձրացման…

    Փարիզի Հաղթանակի կամարը վնասվել է
  • Փարիզում ցույցերի պատճառով դեկտեմբերի մեկին ավելի քան 400 մարդ է ձերբակալվել: Le Figaro-ի տվյալով՝ նրանց ընդհանուր թիվը հասնում է 412-ի: Դեկտեմբերի 2-ի տվյալով՝ անազատության մեջ է մնում 387 մարդ: Հաղորդվում է նաև 133 տուժածի մասին: «Դեղին բաճկոններ» շարժման ցույցը շաբաթ օրն ուղեկցվում էր զգալի անկարգություններով՝ Փարիզում  բախումներով մեքենաների այրմամբ և այլն:

    Փարիզում ցույցերի պատճառով մեկ օրում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել
  • ԱՄՆ-ի Իլինոյսի նահանգում առնվազն 25 մարդ է տուժել, 100-ից ոչ պակաս շենք քանդվել տոռնադոյի հետեւանքով: Այդ մասին հայտնել է Weather Channel հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝տարերային աղետը նահանգի կենտրոնական մասում ավերածություններ է գործել Թեյլորվիլ քաղաքում, քաղաքի դպրոցները դեկտեմբերի 3-ին փակ կլինեն: Նշվում է տոռնադոյի 22 դեպքերի մասին նահանգի կենտրոնական եւ հարավային մասերում: Դեկտեմբերի 1-ին նահանգի իշխանությունները հայտարարել…

    ԱՄՆ-ի Իլինոյսի նահանգում 100-ից ոչ պակաս շենք քանդվել է
  • Ադրբեջանում 2018 թ. հունվար-հոկտեմբերին ընթացքում 112 կին ինքնասպան է եղել: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ 168.am-ի փոխանցմամբ։ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության ներկայացուցչի հաղորդմամբ՝ 9 ամսում գրանցվել է իգական սեռի ներկայացուցիչների ինքնասպանության փորձի 135 դեպք, որոնցից 112-ն ավարտվել են մահվամբ: Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքնասպանություն կատարածներից 11-ը եղել են անչափահասներ:

  • Թբիլիսիի Ռուստավելի պողոտայում կիրակի օրը հազարավոր մարդիկ են հավաքվել ընդդիմադիր «Ուժը միասնության մեջ է» միավորման կազմակերպած հանրահավաքին, որը հրաժարվում է ճանաչել Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները, 1in.am-ի փոխանցմամբ հաղորդում է INTERFAX.RU-ն: Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտարարել է ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, հանրահավաքի մասնակիցների հիմնական պահանջը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է:…

    Թբիլիսիում ընդդիմությունը հանրահավաքի ժամանակ պահանջել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել
  • Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը «քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպմանը համաձայնեցրել են Սիրիայի Իդլիբ նահանգի ապառազմականացված գոտու մասին համաձայնության իրականացման գծով քայլերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Ռոսսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման ժամանակ։ «Այս հանդիպմանը նաև վերահաստատվել է Իդլիբի վերաբերյալ համաձայնությունը,–ասել է նա,–Նշվել է, որ, չնայած մեր…

    Պուտինն ու Էրդողանը համաձայնեցրել են Իդլիբում ապառազմականացված գոտու շուրջ քայլերը. Լավրով
  • Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ Ավագի մահվան կապակցությամբ։ Ստորև ներկայացնում ենք հեռագրի ողջ տեքստը. «Խոր ցավով ընդունեցինք ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ Ավագի մահվան լուրը։ Նա արժանավոր ամերիկացի էր, մեծ հայրենասեր, ով իր տեսանելի հետքը թողեց ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների, այլև համաշխարհային…

    Նիկոլ Փաշինյանի ցավակցական հեռագիրը Դոնալդ Թրամփին Ջորջ Բուշ Ավագի մահվան կապակցությամբ
  • Ռուսաստանի և  Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող են հանդիպել G20-ի շրջանակում, այն բանից հետո, երբ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ռուս առաջնորդի հետ հանդիպումից, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով արտաքին քաղաքականության գերատեսչության աղբյուրին: «Մենք համաձայնության ենք եկել Էրդողանի հետ հանդիպում անցկացնելու վերաբերյալ: Հանդիպումը տեղի կունենա այն ժամանակահատվածում, որն ազատվել…

    Պուտինը Թրամփի փոխարեն կարող է հանդիպել Էրդողանի հետ
  • Curiosity մարսագնացը «կարմիր մոլորակի» մակերևույթին բնակտորի նման անսովոր օբյեկտ է հայտնաբերել: Այս մասին ասվում է ՆԱՍԱ-ի պաշտոնական կայքում: Little Colonsay անվանումը ստացած անհայտ օբյեկտն ավելի վաղ նկատել էին մարսագնացի տեսախցիկներից արված նկարներից մեկում: «Խումբը ենթադրում է, որ դա կարող է երկնաքար լինել՝ փայլելու պատճառվ», – ասել է դոկտոր Սյուզան Շվենցերը: Նշվում է նաև, որ օբյեկտի…

    Մարսի վրա անհայտ օբյեկտ է հայտնաբերվե
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ալյասկայում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին՝ 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի պատճառով, հայտնում է Tje Hill-ը: Նախագահական հրամանագրին համապատասխան  Ներքին անվտանգության նախարարությունն ու արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության հետ պետք է միասնական գործեն՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:  

    Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել Ալյասկայում
  • Միացյալ Նահանգներում 94 տարեկանում մահացել է երկրի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագը: Այս մասին նշված է նրա որդու` Ջորջ Բուշ կրտսերի հայտարարության մեջ. «Ջեյնը, Նեյլը, Դորոն և ես ցավով հայտնում ենք, որ 94 տարի ապրելուց հետո մեր թանկագին հայրը մահացավ»,– նշված է Բուշ կրտսերի Twitter–յան էջում։ Բուշը մահացել է նոյեմբերի 30-ի գիշերը: Հոգեհանգստի և թաղման մասին կհայտարարվի…

    Մահացել է Ջորջ Բուշ ավագը
  • Ինդոնեզիայում հարյուրից ավելի մարդ է փախել երկրի արևմուտքի Բանդա Աչեհ քաղաքի բանտից, ոստիկանությունը նրանց որոնում է սկսել,  հայտնել է Associated Press-ը: Փախուստը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 720 դատապարտյալների թույլ են տվել դուրս գալ խցերից նամազ անելու համար: «Նրանք չեզոքացրել են պահապան զինվորներին, թեև վերքերը լուրջ չեն եղել», – գրում է գործակալությունը: Նշվում…

    Ինդոնեզիայում 87 մարդ է փախել բանտից
  • Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան  Սիրիայի վերաբերյալ Աստանայում կայացած հանդիպումից հետո համատեղ հայտարարությամբ մտահոգություն են հայտնել Իդլիբում տիրող իրավիճակի կապակցությամբ: «Մտահոգություն են հայտնել ռազմական գործողությունների դադարեցման շարունակական խախտումների կապակցությամբ և հայտարարել, որ որպես ռեժիմի երաշխավոր երկրներ կգործադրեն այն ջանքերը, որոնք կպահպանվեն  հանգիստ վիճակը», – մեջբերում է ТАСС- ը հայտարարության տեքստը: Աստանայի գործընթացի երաշխավորող երկրները նաև նշել…

    Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան մտահոգված են Իդլիբում հրադադարի խախտումներով
  • Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են, փոխանցում է «Казинформ»-ը: Brent ապրանքանիշի հունվարի մատակարարումների ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 1,88  դոլարով՝ մինչև 58.61 դոլար՝ մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի  դեկտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1,27 դոլարով՝ մինչև 50.29 …

    Նավթի համաշխարհային գները զգալի նվազել են
  • «Վաղը առավոտվանից, նշանակություն չունի, թե ինչ արդյունքներ կհրապարակվեն, անհնազանդության զանգվածային գործողությունները ենք սկսում»,- այս մասին հայտարարել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Armtimes-ի փոխանցմամբ՝ հայտնում է Ալիք Մեդիան: Նախկին նախագահը նշել է, որ վրաց հասարակությունը պետք է գիտակցի վտանգները և փրկի Վրաստանը: Նա Վրաստանի ոստիկանությանն ու բանակին կոչ է արել հեռանալ «քրեական բանդայից»: «Կոչ եմ անում,…

    «Վաղվանից անհնազանդության զանգվածային գործողություններ ենք սկսում»,-Սաակաշվիլի