Աշխարհ
Մահացել է Օսկարի քառակի դափնեկիր Անդրե Պրևինը
89 տարեկան հասակում վախճանվել Է «Օսկարի» քառակի դափնեկիր, ամերիկացի կոմպոզիտոր Անդրե Պրևինը: Գրում է New York Times թերթը: Կոմպոզիտորը մահացել Է փետրվարի 28-ի առավոտյան Նյու Յորքի Մանհեթենի շրջանի իր տանը: Նրա մահվան լուրը հրատարակությանը հաստատել Է երաժշտի մենեջեր Լինդա Պետրիկովան: Պրևինը ծնվել Է Ռուսաստանից հրեա ներգաղթյալների ընտանիքում: 1937 թվականին նրա ընտանիքը Գերմանիայից փախել Է Ֆրանսիա,…
Բելգիայի 12000 սովորողներ մասնակցել են դասադուլին և «Հանուն կլիմայի երթին»
Բելգիայի տարբեր քաղաքներում միջնակարգ դպրոցների և բարձրագույն ուսումնական հաստատությունների շուրջ 12 հազար սովորողներ են փետրվարի 28-ին մասնակցել դպրոցական դասադուլին և ութերորդ «Հանուն կլիմայի երթին»: Այս մասին հայտնել է Belga գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները: «Աշխարհը վերստին կանաչ դարձրե՛ք» կարգախոսի ներքո երիտասարդության ցույցեր են տեղի ունեցել Բրյուսելում, Մեխելենում, Դինանում, Ուիում և Անտվերպենում: Դպրոցականների առավել արմատական պահանջների թվում…
Ամերիկացի զինվորականները մոտ 50 տոննա ոսկի են դուրս բերել Սիրիայից
Ամերիկացի զինծառայողները Սիրիայից դուրս են բերել մոտ 50 տոննա ոսկի՝ Դեր Զոր նահանգում ահաբեկիչների հետ պայմանավորվածություն ձեռք բերելով։ Ինչպես հայտնում է Սիրիայի պետական SANA գործակալությունը, գրոհայինները նրանց առաջարկել են իրենց ունեցած ողջ ոսկին (մոտ 40 տոննա)՝ անվտանգության երաշխիքների դիմաց։ Գրոհայինները ոսկին հափշտակել էին Սիրիայի և Իրաքի տարածքում և թաքցրել Դեր Զորի Բագհուզ բնակավայրի մատույցներում։ Եվս…
Սոցիալ-դեմոկրատները նույնպես հեռանում են Վրաստանի իշխող թիմից
Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունից՝ «Վրացական երազանքից» հեռանում են նաև «Սոցիալ դեմոկրատները»: Այս մասին հայտարարել է պատգամավոր Գիա Ժորժոլիանին: Վերջինիս խոսքով՝ նա չի տեսնում իշխող թիմում մնալու ռեսուրս: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիա»-ն։ «Մեծամասնությունում մնալու մեր ռեսուրսն աստիճանաբար սպառվում է: Կարծում եմ, որ ամիսների հարց է: Արմատական փոփոխություններ են անհրաժեշտ տնտեսության և սոցիալական քաղաքականության ոլորտներում»,- հայտարարել…
ԱՄՆ-ը 1 մլն դոլար է առաջարկում բեն Լադենի որդու մասին տեղեկությունների համար
ԱՄՆ-ը 1 մլն դոլարի պարգևավճար է հայտարարել Համզա բեն Լադենի մասին տեղեկատվության համար։ Վերջինս «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հիմնադիր Ուսամա բեն Լադենի որդին է։ Ինչպես հայտնել է Պետդեպարտամենտի դիվանագիտական անվտանգության հարցերով բյուրոյի ղեկավար Մայքլ Էվանոֆը, նա «լուրջ ռիսկ է ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության ու քաղաքացիների համար»։ Պետդեպարտամենտի տեղեկություններով՝ նա «Ալ-Քաիդա»-ի շարքերում է ընդգրկված 2015 թվականի օգոստոսից…
Վենեսուելայում դասալիքներին դավաճանության համար 20 հազարական դոլար են խոստացել
Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինոն հայտնել է Ազգային գվարդիայի շարքերից ավելի քան 100 դասալիքի մասին, որոնց 20 հազարական դոլար է խոստացվել դավաճանության համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Նախարարի խոսքով՝ ավելի քան 100 գվարդիականներ հատել են սահմանը խոստացված 20 հազար դոլարի հույսով։ Պադրինոն խոստումները սուտ է անվանել և նշել, որ այդ գվարդիականների բացակայությունը չի…
Թրամփը հրամայել է փեսային հասանելիություն տրամադրել ԱՄՆ-ի գաղտնիքներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարին իր փեսա և ավագ խորհրդական Ջարեդ Քուշներին հասանելիություն տրամադրել գաղտնի տեղեկություններին։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ 4 աղբյուրի։ Պարբերականի տվյալներով՝ Թրամփը նման որոշում էր ընդունել անցած տարվա մայիսին՝ անտեսելով անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների մտավախությունները։ Այդ մասին ծառայողական արձանագրություններից մեկում…
ԱՄՆ-ը և Հյուսիսային Կորեան պարզաբանել են Թրամփի և Կիմ Չեն Ընի միջև գործարքի բացակայությունը
Հյուսիսային Կորեայի ԱԳ փոխնախարար Ցոյ Սոն Հին Հանոյում կայացած ԱՄՆ-Հյուսիսային Կորեա երկօրյա գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել է, որ ԱՄՆ-ը կորցրել է Յոնբենում միջուկային բոլոր օբյեկտները ոչնչացնելու հնարավորությունը՝ հրաժարվելով պատժամիջոցները մասնակի չեղարկելու պայմանից։ Այս մասին փոխանցում է Yonhap գործակալությունը։ «Այն, որ ամերիկյան կողմը չի ընդունել այդ առաջարկը, հազվագյուտ հնարավորության կորուստ է»,- ասել է նա՝ նշելով, որ նման…
Airbus ընկերությունը ցուցադրել է թռչող անօդաչու տաքսին
Airbus ընկերությունը տեսանյութի միջոցով ցուցադրել է իր կողմից մշակված անօդաչու թռչող տաքսու մոդելը: Ընկերությունն այն կոչել է Vahana: Այս մասին հայտնում է AeroSpace Testing International-ը: Աղբյուրը հայտնում է, որ թռչող սարքն արդեն տևական ժամանակ թեստավորվում է ընկերության կողմից: Առաջին անգամ այն փորձարկվել է 2018 թվականի հունվարի 31-ին: Թռիչքից հետո այն գեղեցիկ վայրէջք է կատարել: Ներկայում…
Ավստրալիայում յուրահատուկ գենոմով երկվորյակներ են լույս աշխարհ եկել
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում յուրահատուկ գենոմով երկվորյակներ են լույս աշխարհ եկել: Այս մասին տեղեկացնում է BBC-ն՝ նշելով, որ նրանք պատկանում են երկվորյակների՝ հազվադեպ հանդիպող կիսանույնական տիպին: Այս տիպի երվորյակները զարգանում են երկու ձվաբջջից և տարբերվում են իրենց ժառանգականությամբ: Կիսանույնական երկվորյակններն իրար նման են 75%-ով: Բժիշկների խոսքերով՝ այդ երևույթը հազվադեպ է հանդիպում և նման սաղմերը հիմնականում չեն…
Ռուսաստանում ինքնաթիռն ընկել է տան վրա. կա 2 զոհ
Ռուսաստանում թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է մերձմոսկովյան շրջանում գտնվող բնակելի տներից մեկի վրա: Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռում եղած երկու անձինք զոհվել են: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Դեպքը տեղի է ունեցել մերձմոսկովյան Կոլոմենսկյան շրջանում: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել Ռուսաստանի ԱԻՆ-ի աշխատակիցները: Հաղորդվում է, որ տունը, որի վրա ընկել է ինքնաթիռը, բնակեցված չի եղել:…
ԱՄՆ-ում քլորի արտանետման պատճառոց ավելի քան 50 մարդ հոսպիտալացվել է
Ամերիկյան Ալաբամա նահանգում քլորի արտանետման պատճառոց ավելի քան 50 մարդ հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է WBRC-ն: Ըստ հեռուստաալիքի՝ առաջին հերթին հիվանդանոց է ուղարկվել է 15 մարդ: Արդյունքում 40 մարդ հոսպիտալացվել է: Նշվում է, որ արտանետումը տեղի է ունեցել երկու քիմիական տարր խառնելու հետևանքով:
Դելիում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել
Հնդկական Դելի քաղաքի մետրոպոլիտենում Հնդկաստանի և Պակիստանի միջև տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին վտանգի կարմիր մակարդակ է սահմանվել, հայտնում է The Hindu-ն: Ըստ պարբերականի՝ ռեժիմը սահմանվել է նախօրեին՝ հատուկ ծառայությունների խորհրդով: Նշվում է, որ մետրոպոլիտենի բոլոր շինությունները երկու ժամը մեկ ստուգվելու են:
Վենեսուելան ԱՄՆ պատժամիջոցների պատճառով նավթի արտահանումը դեպի Հնդկաստան ավելացրել է
Վենեսուելան Միացյալ Նահանգների պատժամիջոցների պատճառով ավելացրել է նավթի մատակարարումները Եվրոպային և Հնդկաստանին: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը: Ըստ պարբերականի՝ վենեսուելական նավթի մատակարարումները դեպի ԱՄՆ փետրվարին նվազել են օրական 149 բարելով: Նշվում է, որ հումքի մի մասը, որն ԱՄՆ չի ուղարկվել՝ մատակարարվել է Հնդկաստանին: Ընդ որում՝ դեպի Մեծ Բրիտանիա Վենեսուելան օրական մատակարարում է…














