Աշխարհ
Ուկրաինան ընդլայնել է ռուսական արգելված ապրանքների ցանկը
Ուկրաինայի կառավարությունն ընդլայնել է ռուսական արգելված ապրանքների ցանկը, որոնք ներկրվում են երկիր: Համապատասխան փաստաթուղթը զետեղվել է Ուկրաինայի տնտեսական զարգացման և առևտրի նախարարության կայքում: Ցուցակում ընդգրկված են եգիպտացորենի օսլա, գլյուկոզա և գլյուկոզայի օշարակ, մալտոդեքստրին և մալտոդեքստրինի օշարակ: Բացի այդ, Ուկրաինան արդեն արգելել էր Ռուսաստանից կաթնամթերքների, թեյի, սուրճի, գարեջրի, ալկոհոլի, շամպունի, ցնցուղի գելերի, օճառի, երկաթուղային սարքավորումների, գյուղատնտեսության…
Սիրիական բանակը մտել է Մանբիջ, որը մինչ այս գտնվում էր քուրդ զինյալների վերահսկողության տակ
Սիրիական բանակը մտել է Մանբիջ, որը մինչ այս գտնվում էր քուրդ զինյալների վերահսկողության տակ: Այս մասին հայտնել է Սիրիայի ԶՈւ գլխավոր շտաբը. հայտնում է РИА Новости-ն: Նշվում է, որ ինքնապաշտպանության քրդական ջոկատները կոչ են արել Դամասկոսին վերահսկողության տակ վերցնել իրենց կողմից լքված շրջանները թուրքական ներխուժումից դրանք պաշտպանելու համար: Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն…
Ռուսաստանում բացվելու է Հովհաննես Այվազովսկու շարժական ցուցահանդեսը
Ռուսաստանի ողջ տարածքում կազմակերպվելու է հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու գործերի շարժական ցուցահանդեսը, ներկայացվելու են Թեոդոսիայում նրա անվան պատկերասրահում գտնվող աշխատանքները։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ՌԴ մշակույթի փոխնախարար Ալլա Մանիլովան: «Ցուցահանդեսը կանցկացվի 2019 թվականին»,-ասել է նա: ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին վստահեցրել է, որ նկարները կլինեն հուսալի պաշտպանված։ «Մշակված է տեխնոլոգիա։ Առաջին, բոլոր…
Լուկաշենկոն դեկտեմբերի 29-ին աշխատանքային այց կկատարի Մոսկվա
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 29-ին աշխատանքային այց կկատարի Ռուսաստան, որտեղ բանակցություններ կանցկացնի ռուսական պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը: «Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 29-ին աշխատանքային այց կկատարի Ռուսաստան: Մոսկվայում երկու երկրների նախագահները կշարունակեն խոսակցությունը բելառուսա-ռուսական համագործակցության հրատապ հարցերի շուրջ, որոնք կողմերը տարբեր ձեւաչափերով հանգամանորեն քննարկել են դեկտեմբերի 25-ին…
ԱՄՆ ամենատարեց վետերանը մահացել է 112 տարեկանում
Ռիչարդ Օվերտոնը ծառայել է ամերիկյան բանակում երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ: Նա մահացել է հինգաբթի օրը, Տեխաս նահանգում, 112 տարեկան հասակում:Նրա ընտանիքի անդամների փոխանցմամբ նրան անցած շաբաթ հոսպիհալացրել են պնեոմանիայով: Օվերտոնը ծնվել է 1906 թ.-ին Բաստրոպ քաղաքում: 30 տարեկանում կամավորության է անցնում բանակ: Նա մասնակից է եղել Պիրլ Հարբորի ճակատամարտին, երբ ճապոնացի կամկիաձեները հարձակվել էին ռազմածովային…
Էկվադորում սողանքի հետևանքով 4 մարդ է մահացել
Առնվազն չորս մարդ է մահացել Էկվադորի մայրաքաղաքի Կիտոյի շրջանում սողանքի հետևանքով, հայտնում է տեղի հրշեջ ծառայությանը: «Նախնական տվյալով՝ Սան Խոսե դե Մինասի հատվածում սողանքի ժամանակ չորս մարդ է զոհվել», – ասվում է հրշեջ ծառայության թվիթերյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ: Ներկա պահին դեպքի վայրում շարունակվում են որոնողական աշխատանքները՝ զոհվածների մարմինները գտնելու համար:
Մահացել է ամերիկացի դերասան և ռեժիսոր Ֆրենք Ադոնիսը
83 տարեկան հասակում Լաս Վեգասում վախճանվել է ամերիկացի դերասան և ռեժիսոր Ֆրենք Ադոնիսը: Այդ մասին հայտնել է TMZ-ն: Ինչպես հրատարակությանը պատմել է դերասանի կինը՝ Դենիզը, մի քանի տարի առաջ նրա մոտ երիկամների հիվանդություն է սկսվել: Վերջին ինն օրերը նա անցկացրել է հիվանդանոցում՝ միացված լինելով թոքերի արհեստական օդափոխության սարքին: «Մենք նրան շատ կկարոտենք: Նա ցնցող հայր…
Ինդոնեզիայում երկրաշարժ է գրանցվել
Ինդոնեզիայում գրանցվել է 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում են ԱՄՆ Երկրաբանական ծառայությունից (USGS): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մանոկվարի քաղաքից 70 կմ հարավ: Երկրաշարժի օջախը գտնվել է 55,6 կմ խորությամբ:
Թուրքական զինտեխնիկայի կուտակումներ Սիրիական սահմանին
Թուրքիան շարունակում է հետևողականորեն զինտեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: Տեղեկության համաձայն՝ թուրքական կողմը շարունակում է դեռևս երեք օր առաջ սկսված զինտեխնիկայի տեղաշարժերը, մասնավորապես թուրքական Հաթայ, Քիլիս և Այնթափ նահանգներից զրահապատ մեքենաներ և տանկեր են տեղափոխվում Սիրիայի հյուսիսային շրջաններ: Թուրքական զինտեխնիկան տեղաշարժվում է դեպի սիրիական Մանբիջ…
ԱՄՆ-ում մի քանի նահանգներում ինտերնետը միանգամից անջատվել է
ԱՄՆ-ի մի քանի նահանգներում դեկտեմբերի 27-ին Համացանցի եւ հեռախոսային կապի համատարած անջատումներ են տեղի ունեցել CenturyLink հեռահաղորդակցական ընկերության ցանցի հետ կապված անսարքությունների պատճառով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press (АP) գործակալությունը: Ինչպես նշել Է գործակալությունը, CenturyLink-ի սպասարկյալները շատ նահանգներում՝ Կալիֆոռնիայից մինչեւ Նյու Յորք, կապի աշխատանքի հետ կապված խնդիրներ են ունեցել դեկտեմբերի…
Ղրիմում ավարտվել են Ուկրաինայի հետ սահմանին արգելափակոցի տեղադրման աշխատանքները
Ղրիմում ավարտվել են արգելափակոցի տեղադրման աշխատանքները ռուս-ուկրաինական սահմանում: Այդ մասին հաղորդել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը: «Ավարտվեց Պերեկոպի պարանոցի շրջանում ինժեներատեխնիկական շինությունների բնագծի պլանային կառուցումը և ազդանշանային տվիչների բարդ համակարգի սարքաբերումը»,-հաղորդագրության տեքստից մեջբերում է արել ՌԻԱ Նովոստին: Նշվում է, որ արգելափակոցը ձգվում է 60 կիլոմետր: Դրա վրա տեղեկայված են մի քանի…
Դամասկոսում Բահրեյնի դեսպանությունը վերսկսեց աշխատանքը
Դեկտեմբերի 28-ին Դամասկոսում վերաբացվել է Բահրեյնի դեսպանատունը, որի աշխատանքն ընդհատվել էր 2011 թվականին Սիրիայում հակամարտության սկսվելուց հետո: Այդ մասին ասված է Բահրեյնի ԱԳ նախարարության Twitter-ում: «Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում Բահրեյնի թագավորության դեսպանության աշխատանքի վերսկսման մասին»,-ասված է հաղորդագրության մեջ: Դամասկոսում գտնվող դեսպանատունը Բահրեյնի միակ դիվանագիտական ներկայացուցչությունն է Սիրիայում: Բահրեյնի ԱԳ նախարարության կայքում…
Մունկի վեց նկարներ են կորել Նորվեգիայում Ստեներսենի հավաքածուից
Նորվեգիայում Էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկի վեց գործեր են կորել Ստեներսենի հավաքածուից: Այս մասին իր հետաքննության մեջ հայտնում Է Dagbladet հրատարակությունը: Նկարների կորստի մասին հայտնի Է դարձել Ստեներսենի հավաքածուի վերստուգումից հետո: Մունկի թանգարանը, որը նկարների համար պատասխանատու Է 2010 թվականից, 26 կորած գործերի մասին հայտնել Է անցյալ տարի: Սակայն լրագրողները պարզել են, որ այս պահին կորել Է…
Անհայտ անձինք Վիեննայում հարձակվել են եկեղեցու այցելուների վրա
Անհայտ անձինք Վիեննայում հարձակվել են եկեղեցու այցելուների վրա: Նախնական տեղեկությամբ՝ տուժել է 8-ից 15 մարդ: Ինչպես գրում է Kurier-ը՝ երկու մարդ է իրականացրել հարձակումը, նրանք կողոպտել են հավատացյալներին և փախել դեպքի վայրից: Ներկայումս կասկածյալներին որոնում են:
2018 թ.-ի ամենահիանալի լուսանկարները կենդանական աշխարհից
Կեդանական աշխարհի զարմանահրաշ պատկերները կարող են ուշադրության կենտրոնում առնել ճգնաժամերը, ընդգծել շրջակա միջավայրի խնդիրները, կամ պարզապես հիացնեն մեզ՝ բացահայտելով աշխարհի տարօրինակ և գեղեցիկ արարածներին: Ամեն տարի Լոնդոնի բնության պատմության թանգարանը, կենդանական աշխարհը լուսաբանող լուսանկարների մրցույթ և մեկ հաջողակ լուսանկարչի շնորհում է մրցանակ: Աչք շոյող այդ լուսանկարները կարող են նաև հայտնություն և հաջողություն բերել լուսանկարիչներին: Մրցանակը…















