Աշխարհ

  • Լուկաշենկոն ու Պուտինը համաձայնության չեկան գազի գնի շուրջ

    Լուկաշենկոն ու Պուտինը համաձայնության չեկան գազի գնի շուրջ

    Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին չի հաջողվել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ դեկտեմբերի 25-ին կայացած հանդիպմանը հասնել 2019 թվականին գազի մատակարարումների արժեքի վերանայմանը: Այս մասին գրում է dw.com-ը՝ ՌԴ առաջին փոխվարչապետ Անտոն Սիլուանովին հղումով: Դեկտեմբերի 25-ին կայացած հանդիպումից առաջ Լուկաշենկոն հայտարարել էր, որ գազի գնի շուրջ բանակցությունները նախատեսվում է ավարտին հասցնել մինչ 2019 թվականը: Թե կոնկրետ…

  • ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը հունվարին կժամանի Մոսկվա

    ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը հունվարին կժամանի Մոսկվա

    Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը, առաջնորդ Իսմայիլ Խանիայի գլխավորությամբ, Մոսկվա կժամանի հունվարի 15-ին: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը: Պատասխանելով հարցին` ի՞նչ հանդիպումներ կարող են կայանալ, աղբյուրը նշել է, որ պատվիրակությունը ակնկալում է հանդիպել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ` «ազգային հաշտեցմանը վերաբերող հարցերը քննարկելու համար»:

  • Իրանում առնվազն 10 մարդ է զոհվել ուսանողական ավտոբուսի վթարից

    Իրանում առնվազն 10 մարդ է զոհվել ուսանողական ավտոբուսի վթարից

    Իրանի մայրաքաղաք Թեհրանում առնվազն տասը մարդ է զոհվել ուսանողների փոխադրող ավտոբուսի վթարի հետեւանքով, հոսպիտալացվել է 26 հոգի: Այդ մասին հայտնել է IRNA գործակալությունը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին: Վթարը տեղի է ունեցել Թեհրանի Ազադ իսլամական համալսարանի գիտահետազոտական բաժանմունքի տարածքում: Գործակալության տվյալներով` ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով ավտոբուսը բախվել է բետոնե պատին ու շրջվել: ԶԼՄ-ների տվյալներով՝ վթարից քիչ առաջ…

  • Իտալիայում երկրաշարժ է գրանցվել

    Իտալիայում երկրաշարժ է գրանցվել

    Իտալիայի Սիցիլիա կղզում արձանագրվել է 4,9 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան կենտրոնը (EMSC): Կենտրոնի տվյալով՝ ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 10 կմ խորությամբ: Էպիկենտրոնը՝ Պալերմոյից 180 կմ արևելք: Այս պահին տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

  • Իսրայելը հրթիռակոծել է Դամասկոսի արվարձանները

    Իսրայելը հրթիռակոծել է Դամասկոսի արվարձանները

    Սիրիայի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցները դեկտեմբերի լույս 26-ի գիշերը կարողացել են դիմագրավել հրթիռային գրոհը Դամասկոսի հարավային եւ արեւմտյան ծայրամասերի վրա՝ խոցելով ութ իսրայելական հրթիռ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրես-ը, հայտնել Է An Nashra նորությունների պորտալը: Պորտալի տեղեկություններով՝ հակառակորդը Սիրիայի մայրաքաղաքի վրա հարձակման ընթացքում օգտագործել Է նաեւ անօդաչուներ: Ինչպես հաղորդել Է Syria կառավարական հեռուստաալիքը, Սիրիայի…

  • Սիրիա է վերադարձել 2000 փախստական

    Սիրիա է վերադարձել 2000 փախստական

    Անցած օրվա ընթացքում Սիրիա է վերադարձել 2000 փախստական. հայտնում է РИА Новости-ն: Այսպես` Լիբանանից վերադարձել է 1134 մարդ, Հորդանանից` 866 մարդ: Ընդհանուր առմամբ` 2018-ի հուլիսի 18-ից օտարերկրյա պետություններից Սիրիա է վերադարձել 76 հազար 948 մարդ:

  • Թրամփը ցանկանում է աշխատանքից ազատել ֆինանսների նախարարին

    Թրամփը ցանկանում է աշխատանքից ազատել ֆինանսների նախարարին

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտածում է երկրի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին աշխատանքից ազատելու մասին:  Ըստ առկա տեղեկության՝ ամերիկացի առաջնորդը կարող է որոշում ընդունել՝ կապված ԱՄՆ ֆոնդային բորսայի ցուցանիշներից:    Թրամփը հետաքրքրվել է վարչակազմի անդամների և Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջերեմ Փաուելի հանդիպումներով, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին:    Թրամփի կարծիքով՝ Փաուելի հետ հանդիպումները կարող է սպառնալիքի…

  • Լիբիայի ԱԳՆ շենքում մահապարտն ինքնապայթեցում է իրականացրել

    Լիբիայի ԱԳՆ շենքում մահապարտն ինքնապայթեցում է իրականացրել

    Թրիպոլիում Լիբիայի ԱԳՆ շենքի վրա զինված հարձակման հետևանքով մեկ մարդ է մահացել և  առնվազն 5-ը՝ վիրավորվել, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:  Նշվում է, որ մահապարտն իրեն պայթեցրել է ԱԳՆ շենքում:  Միջադեպից այլ մանրամասներ չեն հաղորդվում:

  • Ռուսաստանը և Իրանը ռազմական համագործակցության շեմին

    Ռուսաստանը և Իրանը ռազմական համագործակցության շեմին

    Ռուսաստանի պատվիրակությունն Իրանի հետ համաձայնեցրել Է 2019 թվականին ռազմական ոլորտում համագործակցության պլանը: Ինչպես հայտնել Է ILNA գործակալությունը, համապատասխան փաստաթուղթն ստորագրվել Է ռազմական համագործակցության երկկողմ խմբի երկրորդ նիստի ընթացքում, որը տեղի Է ունեցել Թեհրանում, տեղեկացնում Է «Արմենպրես» -ը: Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորել Է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ փոխծովակալ Իգոր Օսիպովը: Իրանական կողմի ներկայացուցիչը եղել…

  • Թաիլանդում մարիխուանան օրինականացվել է

    Թաիլանդում մարիխուանան օրինականացվել է

    Թաիլանդի ազգային օրենսդրական ժողովը որոշում է ընդունել թույլատրել մարիխուանայի օգտագործումը, պահպանումը, արտադրությունը, ներմուծումը, արտահանումը և վաճառքը բժշկական նպատակներով: Պետական գերատեսչությունները, դեղագործական կազմակերպությունները, բժշկական և գյուղատնտեսական ինստիտուտները, ինչպես նաև տրանսպորտային ընկերությունները, այդ թվում, միջազգային, ովքեր կցանկանան աշխատել այս ոլորտում, թույլտվություն ստանալու համար պետք է դիմեն երկրի Առողջապահության նախարարությանը: Թմրամիջոցների շրջանառությունը վերահսկող խորհուրդը տարածքներ կհատկացնի, որտեղ կթույլատրվի…

  • Պեսկովը հերքել է Էրդողանին

    Պեսկովը հերքել է Էրդողանին

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերում  մոտ ժամանկներս Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպում դեռ չի նախատեսվում: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն: Ավելի վաղ հայտնել ենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է մոտ ժամանակներս հանդիպում ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին…

  • ԱՄՆ-ի պատժամիջոցներն ավելի պակաս ազդեցություն կունենային, եթե Իրանն ավելի քիչ կախված լիներ նավթից. Հասան Ռոհանի

    ԱՄՆ-ի պատժամիջոցներն ավելի պակաս ազդեցություն կունենային, եթե Իրանն ավելի քիչ կախված լիներ նավթից. Հասան Ռոհանի

    ԱՄՆ-ի պատժամիջոցներն ավելի պակաս ազդեցություն կունենային, եթե Իրանն ավելի քիչ կախված լիներ նավթից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ խորհրդարանում ներկայացնելով հաջորդ տարվա բյուջեի նախագիծը, որն Իրանում սկսվում է մարտի 21-ին: «Եթե երկրում ավելի ակտիվ դեր խաղար մասնավոր սեկտորը, և գործերը հիմնականում ընկած լինեին մասնավոր սեկտորի ուսերին, այսօրվա դրությամբ պատժամիջոցների…

  • Էրդողանն ասել է, որ մտադիր է հանդիպել Պուտինի հետ

    Էրդողանն ասել է, որ մտադիր է հանդիպել Պուտինի հետ

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է մոտ ժամանակներս հանդիպում ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին նա պատմել է  լրագրողներին խորհրդարանում երլույթից հետո. հայտնում է ТАСС-ը: «Այսօր-վաղը պատվիրակությունը կայցելի Մոսկվա, դրանից հետո ես նույնպես կբանակցեմ Պուտինի հետ»,-ասել է նա: Հստակեցնող հարցին` ի՞նչ ձևաչափով կլինեն բանակցությունները, Էրդողանն ասել է. «Մեծ է հավանականությունը, որ կլինի…

  • Իրաքում Սուրբ Ծնունդը հայտարարվել է պաշտոնական տոն

    Իրաքում Սուրբ Ծնունդը հայտարարվել է պաշտոնական տոն

    Իրաքի կառավարությունը Սուրբ Ծնունդը հայտարարել է պաշտոնական տոն: Այս մասին կառավարությունը գրել է Twitter-ի էջում: Քրիստոսի ծնունդը գլխավոր քրիստոնեական տոներից մեկն է: Հռոմեակաթոլիկ եկեղեցին Սուրբ Ծնունդը նշում է Գրիգորյան օրացույցով՝ դեկտեմբերի 24-ի լույս դեկտեմբերի 25-ի գիշերը: «Իրաքի կառավարությունը ամբողջ Իրաքում Սուրբ Ծնունդը պաշտոնական տոն է հայտարարում: Երջանիկ Սուրբ Ծնունդ մեր բոլոր քրիստոնյա քաղաքացիներին, բոլոր իրաքցիներին…

  • Աշխարհի կաթոլիկները նշում են Սուրբ Ծնունդը

    Աշխարհի կաթոլիկները նշում են Սուրբ Ծնունդը

    Աշխարհի կաթոլիկները, բողոքականները, Անգլիկան եկեղեցու հետևորդները և մի շարք ուղղափառներ, որոնք հետևում են Գրիգորյան տոմարին,  երեքշաբթի նշում են Քրիստոսի Ծնունդը: Հռոմի Ֆրանցիսկոս պապը գիշերը գլխավորել է հանդիսավոր ժամերգությունը Վատիկանի Սուրբ Պետրոսի գլխավոր կաթոլիկական տաճարում, որն ուղիղ եթերով հեռարձակվել է ամբողջ աշխարհով, հայտնել է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը: Կեսօրին ավանդական սուրբծննդյան ուղերձ կլինի: Վերջին բոլոր շաբաթներին քահանայապետն…