fbpx
Սպորտ

Ցավալի էր Ֆատիի գոլը դիտելը, նա սպանեց մեզ․ Կոնտե

«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է իր թիմի պարտությունը «Բարսելոնայի» հետ խաղում (1-2), որն անցկացվում էր Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի շրջանակներում։

«Այս հանդիպումը հաղթելու շանսեր ունեինք, ստեղծեցինք մի քանի հնարավորություն, բայց մենք բավարար սառնասրտություն չունեինք դրանք օգտագործելու համար:

Ես բողոքելու տեղ չունեմ, քանի որ իմ խաղացողները տվել են իրենց ամբողջ ուժը: Մեզ պետք էր միայն գոլ խփել:

Ցավալի էր Անսու Ֆատիի գոլը դիտելը: Նա պարզապես սպանեց մեզ: Սա հիասթափեցնող է», – ասել է Կոնտեն:

Հիշեցնենք, որ «Բարսայի» հաղթական գոլը խփել է 17-ամյա Ֆատին։

Հավելենք նաև, որ «Ինտերը» խմբում գրավեց 3-րդ հորիզոնականը ու հանդես կգա Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ