fbpx
Ժամանց

Caviar-ը կներկայացնի 18 կարատանոց ոսկուց պատրաստված հեծանիվ

Caviar ընկերությունը, որը զբաղվում է տարբեր ապրանքանիշերի արտադրանքի լյուքս դասի հարդարմամբ, ներկայացրել է Herzog էլեկտրական հեծանիվների նախագիծը: Դրանց առանձին մասերը պատրաստված են 18 կարատանոց ոսկուց։

Երկանիվ փոխադրամիջոցի դիզայնը հիմնված է Porsche eBike Cross 3rd Gen մոդելի վրա: Հեծանիվը նախատեսված կլինի Porsche-ի սիրահարների համար:

Herzog-ի արժեքը կլինի մի քանի միլիոն ռուբլի։ Հեծանիվները, ինչպես ակնկալում է ընկերությունը, վաճառքում կհայտնվեն 2025 թվականի սկզբին։

Նրանց, ովքեր կորոշեն գնել դրանք, ընկերությունը կնվիրի iPhone սմարթֆոնի՝ Caviar-ի նախագծած վերջին մոդելներից մեկը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ